ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զաքար Հովհաննիսյանը մարտի 1-ին որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել «ՊՄ» ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով 03/12/2019 16:05 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել, թե 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները:
Զաքար Հովհաննիսյան՝ ծնված 30.08.1977 թվականին Երևան քաղաքում, նախկինում չդատված, անկուսակցական։
2008թ. մարտի 2-ին` ժամը 02-ին, նա անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց` որովայնի հրազենային վնասվածքով։ Վիրահատության ընթացքում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք որովայնի առաջնային մակերեսին` էպիգաստրալ շրջանում, լյարդի, ստոծանու և ձախ թոքի ստորին բլթի, գոտկային մկանի միջանցիկ վնասվածքներ, գոտկային ձախ կեսի հետին մակերեսի արյունազեղում, որոնք հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Զաքար Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուտը:
Դիահերձման ժամանակ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Իսկ նման փամփուշտները նախատեսված են «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար: Գնդակի վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերին:
Նախաքննությամբ պարզվել է, որ Զաքար Հովհաննիսյանը ցուցարարներին է միացել 2008թ. մարտի 1-ին` ժամը 23-ի սահմաններում, «գույնի» մականունով Արմեն Ավետիսյանի հետ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում։
Մարտի լույս 2-ի գիշերը՝ Ժամը 00- 01-ի սահմաններում զանգվածային անկարգության մասնակիցների հետ Զաքար Հովհաննիսյանը գտնվել է Մաշտոցի պողոտայի մոտակայքում, որտեղ էլ ստացել է հրազենային վնասվածքը, իսկ Արմեն Ավետիսյանը, նրան թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Զ.Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել քննությամբ չպարզված անձանց կողմից: Արմեն Ավետիսյանը 1,5 տարի խուսափել է նախաքննական մարմնին ներկայանալուց, հերքել է Զաքար Հովհաննիսյանի հետ զանգվածային անկարգությունների կատարման վայր գնալու և վերջինիս վնասվածքներ ստանալուն ականատես լինելու հանագամանքը, սակայն հարցաքննված շուրջ 15 այլ անձանց ցուցմունքներով հիմնավորվել է հակառակը, որ նրանք եղել են միասին։
2008 թվականին ՀՀ ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրվել են հանձնարարություններ` Զաքար Հովհաննիսյանի վիրավորվելուն ականատես անձանց, մեղավորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Ըստ օպերատիվ-հետախուզական տվյալների՝ Զաքար Հովհաննիսյանն առնչություն է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի, նույն ինքը «Լեդի Հակոբի» յուրայինների՝ Արմեն Ֆարմանյանի հետ:
Թեեւ ամիսներ առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», սակայն հանրությանն առայժմ հայտնի չէ թե իշխանափոխությունից հետո ինչ նոր հանգամանք է պարզվել, հայտնաբերվել է արդյոք հրազեն կիրառած անձը։ Համենայն դեպս՝ Զ.Հովհաննիսյանի մահվան համար որեւէ մեկին մեղադրանք առաջադրվելու մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից