ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սա դատական համակարգի հերթական ապօրինի ակտն էր». Միհրան Պողոսյան 03/11/2019 20:26 | Դատական ռեպորտաժներ
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ապօրինի է որակում դատարանի այսօրվա որոշումը: «Հետախուզում հայտարարելու ժամանակ վարույթն իրականացնող մարմնին հաստատապես հայտնի էր իմ պաշտպանյալի գտնվելու վայրը, դրան անգամ դատախազն էր անդրադարձել իր կողմից կայացված որոշման մեջ, այսինքն` միմիայն այս հանգամանքը հիմք էր եզրակացնելու, որ նա չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, հետեւաբար իմ ներկայացրած բողոքի մերժումը դատական համակարգի հերթական ապօրինի ակտն էր»,-մեկնաբանելով դատարանի որոշումն ասել է փաստաբանը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մարտի 11-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշման դեմ պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած բողոքը։
Պողոսյանի խոսքով` դատարանի այսօրվա որոշմանը դեռ ծանոթ չեն, քանի որ հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, որոշումը ստանալուց հետո կծանոթանան պատճառաբանական մասում ներառված հիմքերին եւ կնախապատրաստեն Վերաքննիչ բողոք:
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք այս որոշումը սպասելի էր իրենց համար, պաշտպանը նշեց. «Իրավունքի տեսանկյունից սպասելի չէր, որովհետեւ հետախուզման մասին որոշումը անհիմն է` պայմանավորված խափանման միջոց չլինելու եւ այլ հանգամանքներով, բայց հաշվի առնելով դատավորի, ինչպես նաեւ` Վահագն Հարությունյանի անձը` նաեւ սպասելի էր»:
Մեր դիտարկմանը, թե դատավորի ինքնաբացարկի առաջարկի չանտեսման դեպքում հնարավո՞ր էր այլ արդյունք տեսնել, Պողոսյանը նշեց, որ իրենք այլ տարբերակ պարզապես չունեին, որովհետեւ հայտարարված հետախուզման առկայության պայմաններում Վահագն Հարությունյանն արդեն իսկ որոշակի գործողությունների սահմանափակում ուներ. «Այս բողոքը չորս ամիս է` քննվում էր, եւ մենք որեւէ երաշխիք չունեինք, որ եթե չանտեսեինք ինքնաբացարկի առաջարկը, նոր դատավորը նույն կերպ քննություն չէր անցկացնի, եւ չորս ամիս չէր տեւի բողոքի քննությունը, որ հնարավոր եղավ իրականացնել մեկ դատական նիստում»:
Միհրան Պողոսյանի կարծիքով` գերնպատակը Վահագն Հարությունյանին կալանքի տակ տեսնելն է, այդ պատճառով էլ վարույթն իրականացնող մարմինը ձեռնամուխ է լինելու անհիմն գործողությունների կատարմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ