ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարգանքի տուրք մատուցվեց Ճապոնիայի 2011թ. երկրաշարժի զոհերի հիշատակին 03/11/2019 19:12 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան այցելեցին Լոռու մարզի Սպիտակ քաղաք և ծաղիկներ խոնարհեցին 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչները:
2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ ահեղ երկրաշարժ, որին հետևեց հզոր ցունամին: Այս աղետը շուրջ 18.000 կյանք խլեց: Աղետից մեկ տարի հետո ներկայիս Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանն, այցելելով Ճապոնիա և տեսնելով աղետի գոտին, որոշում է իր հարազատ քաղաքում՝ Սպիտակում կառուցել և տեղադրել հուշարձան-կոթող՝ նվիրված Ճապոնիայի զոհերի հիշատակին:
Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ 2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն իր մագնիտուդով աշխարհում հզորությամբ հինգերորդն էր: Նախարարը նշեց, որ 1988 թ. հայ ժողովուրդն ինքն է կրել այդ արհավիրքի հետևանքները և, ունենալով երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը Ճապոնիայի կառավարությանը:
- Այս շրջանում Ճապոնիայի հետ ձևավորվել են համագործակցային հարաբերություններ: Բարձր մակարդակի վրա են աղետների վերացման, աղետների դեմ պայքարի ուղղությամբ երկու երկների կառավարությունների միջև հարաբերությունները: Բոլորովին վերջերս Ճապոնիայի կառավարությունն օգնության ձեռք մեկնելով՝ ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրատվության կարգով տրամադրել է բազմաթիվ տեխնիկական միջոցներ և շարունակում է տրամադրել: Մենք սպասում են օգնության նոր խմբաքանակի այս տարվա ավարտին, - ասաց ԱԻ նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց նաև Սպիտակի փրկարարական ջոկատի ծառայողներին՝ այս հուշարձանը կառուցելու համար: Ըստ նախարարի՝ ավելի խորհրդանշական վայր Հայաստանում դժվար է գտնել, քանի որ Սպիտակն է այն իրադարձությունների էպիկենտրոնը, ինչին հայ ժողովուրդը ակատես է եղել 1988 թ.:
- Հարգանքի տուրք մատուցելով Ճապոնիայիում երկրաշարժի հետևանքով զոհվածներին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև մեզ ու ճապոնացի ժողովրդին, և, հարգելի´ պարոն դեսպան, ի դեմս Ձեզ՝ Ճապոնիայի կառավորությանը: Աստված հեռու պահի բոլոր տեսակ աղետներից: Մենք պետք է պատրաստ լինենք օգնության ձեռք մեկնել մեկս մյուսին, - իր խոսքում նշեց ԱԻ նախարարը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ ողբերգության օրերին իր ժողովրդին ցուցաբերած բազմակողմ աջակցության համար: «Առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին, որոնց ջանքերով տեղադրվել է Արևելյան Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն տարի մարտի 11-ին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին շատ սերտորեն համագործակցել ԱՌՆ բնագավառում: Օգտվելով այս առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին ու իր անձնակազմին հիրավի բարձր մասնագիտական հմտությունների համար: Ճապոնիան մշտապես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ կորուստները նվազեցնելու և մեր հասարակություններին ավելի տոկուն դարձնելու համար»,- ասաց դեսպանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժ տեսած հայ ժողովուրդը կիսում է Ճապոնիայի ժողովրդի վիշտը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը օգնության ձեռք մեկնեց աղետից տուժած Ճապոնիային: Սպիտակցիները, ֆիզիկական աջակցությունից զատ, որոշեցին նաև իրենց հոգևոր զորակցությունը հայտնել՝ քաղաքում տեղադրելով զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը: Ըստ մարզպետի՝ սա ևս մեկ ապացույցն է առ այն, որ հայ ժողովուրդը մշտապես պատրաստակամ է համագործակցելու Ճապոնիայի հետ՝ տարատեսակ արհավիրքների դեմ պայքարի հարցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից