ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմավիրի մարզում մի քանի հանցատեսակների դեմ պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում 03/11/2019 19:15 | ԼՐԱՀՈՍ
Ի կատարումն 2019թ. առանձին հանցատեսակներով քրեաիրավական պայքարն ուժեղացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարականների՝ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզի դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու համար 2018թ. Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ճանապարհատրանսպորտային հանցավոր պատահարների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, այդ հանցագործություններին նպաստող պատճառների և պայմանների վերհանման, առանձին կոնկրետ ուղղություններով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրավապահ մարմինների գործակցության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի, Էջմիածնի և Մեծամորի համայնքների ղեկավաները, իրավապահ մյուս մարմինների մարզային և համայնքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, արձանագվել է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին 14,1%-ով ավելացել են բնակարանային գողության դեպքերը: Դրան զուգահեռ 7,5 տոկոսային կետով նվազել է նշված հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Ընդ որում՝ նվազում է արձանագրվում արդեն մի քանի տարի շարունակ, ինչը վկայում է գողությունների կանխարգելման ուղղությամբ պրոֆիլակտիկ միջոցառումների, բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների ցածր արդյունավետության մասին:
Ուսումնասիրությունները վկայում են, որ ապօրինի մուտք գործելով գողություններ կատարվել են այնպիպի բնակարաններից, որոնց պատուհաններին ճաղավանդակներ չկան կամ որոնք տևականորեն բնակեցված չեն լինում:
Մարզի դատախազի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է ջանքեր գործադրել տուժողների հարևանությամբ բնակվող անձանց, նրանց բարեկամական կամ ընկերական շրջապատում նմանօրինակ հանցագործություններ կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, ինչպես նաև մեծացնել համագործակցությունը տարադրամի փոխանակման կետերի, բանկերի, գրավատների և մետաղների ընդունման կետերի հետ(որտեղ սովորաբար իրացվում է գողոնը):
Վահե Հովհաննիսյանի կողմից խորհրդակցությանը մասնակցող համայնքի ղեկավարներին առաջարկվել է սեղմ ժամկետներում քննարկել բազմաբնակարան շենքերի մուտքերին կոդավորված փականներով դռներ դնելու, մուտքերին տեսանկարահանող սարքեր տեղադրելու, հարող տարածքները պատշաճ լուսավորությամբ ապահովելու մեխանիզմները և դրանից բխող քայլեր ձեռնարկել: Առաջարկվել է նաև համայնքների խոշոր խաչմերուկներում, համայնքներ մուտք ու ելք ունեցող ճանապարհներին տեղադրել տեսախցիկներ, որոնք նույնպես կունենան կանխարգելիչ նշանակություն և կհեշտացնեն հանցագործությունների բացահայտումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքապետարանների և ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել հանցագործությունների կատարման համար առավել խոցելի վայրերը և այդ վայրերում ըստ առաջնահերթության տեղադրել տեսախցիկներ:
Խորհրդակցության ժամանակ կարևորվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Արձանագրվել է, որ 13,4%-ով աճել են ՃԵԿ խախտումները, որի հետևանքով 54,5%-ով ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը:
Դրան նպաստող՝ Արմավիրի մարզին առավել բնորոշ պայմանները վերացնելու ուղղությամբ մարզի դատախազությունից հաղորդում է ուղարկվել Արմավիրի մարզպետին, համապատասխան միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայություն: Արդյունքում թարմացվել են մայրուղու գծանշումները, պատահարավտանգ հատվածներում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, իսկ գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են մայրուղիների երթևեկելի մասերից, ինչն արդեն իսկ տվել է արդյունքներ՝ համապատասխան հատվածներում մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏ պատահարներ չեն արձանագրվել: Չնայած այդ հանգամանքին՝ մարզի դատախազը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է ճանապարհային նշաններով չկարգավորվող խաչմերուկներում տեղադրել անհրաժեշտ ճանապարհային նշաններ, իսկ կանաչապատումն իրականացնել այնպես, որ չխանգարի բավարար հեռավորությունից ճանապարհային նշանների տեսանելիությանը:
Մարզի դատախազի կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել է գյուղմթերքի վաճառքի գարնանային ակտիվ շրջանում մայրուղիների կոնկրետ տարածքներում իրականացնել ուժեղացված ծառայություն: Քննարկվել է նաև Վաղարշապատ-Արմավիր ճանապարհի լուսավորության ապահովման հարցը:
Խորհրդակցության ընթացում մարզի դատախազի կողմից նաև դժգոհություն է արտահայտվել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունքների կապակցությամբ: Այս հանցատեսակներով արձանագրվել է նվազում. 50%-ով նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 25,7%-ով՝ իրացման դեպքերը: Մտահոգիչ է համարվել, որ դեպքերի քանակը չի արտացոլում դրանց շարժընթացի իրական պատկերը՝ հաշվի առնելով մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված՝ բուսական ծագում ունեցող թմրամիջոցների (մարիխուանա) տարածվածությունը:
Նշված հանցատեսակներով դատական պրակտիկան վկայում է, որ այդ հանցագործությունները կատարողների զգալի մասը նախկինում ունեցել է դատվածություն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու համար: Վերջինս վկայում է նախկինում նման հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձանց հաշվառման, նրանց շրջանում իրականացվող կանխարգելիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների նվազ արդյունավետության մասին: Մարզի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ակտիվացնել այս ոլորտում կատարվող աշխատանքները: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի զգալի մասը կապված են եղել «Արմավիր» ՔԿՀ-ի հետ: Ընդգծելով, որ ՔԿՀ տարածք թմրամիջոցների մուտքը կանխելու և բացահայտելու համար անհրաժեշտ է ակտիվացնել օպերատիվ հետախուզական միջոցառումները և համագործակցությունը ուժային կառույցների միջև՝ մարզի դատախազը նաև նշել է, որ չպետք է բավարարվել միայն հայտնաբերված դեպքի քննությամբ, այլ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելով բացահայտել թմրամիջոցի ապօրինի շրջանառության ամբողջական շղթան:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի տարածքում կոռուցպայի դեմ պայքարի արդյունավետությանը: Չնայած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Արմավիրի մարզում, սակայն շեշտվել է մարզի ազգաբնակչության հետ համագործակցության մակարդակի բարձրացմամբ սխեմատիկ կոռուպցիոն հանցագործություններ տեսանկյունից առավել ռիսկային ոլորտներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից