ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանը խոստացավ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների խնդիրները քննարկել գործադիրի անդամների հետ 03/11/2019 12:24 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ և նրանց բարձրացրած խնդիրները լսեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Գազավորված ըմպելիք արտադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչն Ալեն Սիմոնյանին ներկայացրեց իրենց դժգոհությունները կապված Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության հետ, որի համաձայն՝ գազավորված ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով: Նա ընդգծեց, որ ֆինանսների նախարարությունից որոշումը հիմնավորել են նրանով, որ գազավորված ըմպելիքների արտադրությունը ենթադրում է վնասակար սպառում՝ ընդգծելով, որ չեն հասկանում, թե ինչից է ֆինանսների նախարարությունը որոշել, որ գազավորված ըմպելիքի արտադրությունը ենթադրում է վնասակար սպառում:
«Հայ Կոլա» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կյանքի կոչելու դեպքում իրենց արտադրանքը թանկանալու է, ինչը հանգեցնելու է սպառման նվազման, իսկ սպառման նվազելու դեպքում ԱԱՀ չեն կարողանալու վճարել, եկամտահարկը նվազելու է, շահութահարկ չեն ունենա, որովհետև եկամուտ չեն ունենալու, ինչն էլ հանգեցնելու է ընկերության սնանկացմանը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ օրենքի նախագիծն Ազգային ժողով դեռ չի եկել, բայց խոստացավ գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկել խնդիրը: «Ես նրանց հետ կքննարկեմ, կներկայացնեմ, որ խնդիր կա, ինչից հետո հիմնավորումները կլինեն»,- ասաց Սիմոնյանը:
Նա խնդրեց «Հայ կոլա» ընկերության ներկայացուցչի հեռախոսահամարը՝ խոստանալով գործադիրի անդամների հետ քննարկումից հետո կապ հաստատել նրա հետ: «Ես կփոխանցեմ խնդիրը, հենց նորություն լինի, կհայտնեմ: Ես մի բան եմ ուզում ասեմ. այն, ինչ Դուք հիմա ներկայացնում եք, ընդամենը նախագիծ է: Լավ եք անում, որ բարձրաձայնում եք խնդիրը, բայց սա չի նշանակում, որ այս նախագիծը միանշանակ ընդունվելու է, կան քննարկումներ և այնպես չէ, որ փոփոխություններ չեն լինելու»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին: Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներն էլ բողոքում են «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունից, որով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը գործող 100 հազար դրամից ավելացնել 60 անգամ՝ դարձնելով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի տարեկան տուրքը գործող 50 հազար դրամից դարձնել 3 միլիոն դրամ: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ խնդիրն էլ ուսումնասիրել է, և կարծում է, որ այդտեղ անելիքներ կան: «Այսօր ժամը 14:00-14:30 խնդրի հետ կապված հանդիպում ունեմ մասնագետի հետ: Խնդրել եմ, որպեսզի մասնագետը գա քննարկենք, հասկանանք, թե ինչ կարելի է անել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ