ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տանիք-աջակցություն». Iqos-ի նկատմամբ վարչապետ Փաշինյանի սրտացավ մտահոգության հետքերով 03/11/2019 18:43 | Վերլուծություններ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում պնդել է կառավարության վերջին նիստում հնչեցրած իր տեսակետն առ այն, որ ծխախոտի հարկի դրույքաչափը չպետք է նվազեցնել։
«Իմ խնդիրը ոչ թե որևէ բիզնեսի վնաս տալն է, այլ սիգարետի սպառումը նվազեցնելը»,-եզրափակեց նախարարը,- ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Ա.Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ կառավարության նախորդ նիստում ընդհարում տեղի ունեցավ Թորոսյանի եւ Փաշինյանի միջեւ։ Հարկային օրսենսգրքում նախատեսվում են ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխություն։ Մասնավորապես ծխախոտի ոլորտում։ Ի տարբերություն ոգելից և ոչ ոգելից ըմպելիքների, գործադիրը ծխախոտի պարագայում դրույքաչափերը չավելացրեց։ Արդյունքում՝ 1000 հատիկի համար ակցիզային հարկ է սահմանվել 2020թ.-ին՝ 9625 դրամ, 2021-ին՝ 11070 դրամ, 2022-ին՝ 12730 դրամ և 2023-ին՝ 14640 դրամ։ Այս մոտեցումը հասկանալի է։ Ի վերջո նախորդ տարվա քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ «Գրանդ տոբակոն» առաջինն աջակցեց Նիկոլ Փաշինյանը և վաստակեց «ազգային բրենդի» տիտղոսն ու փոքր-ինչ տարօրինակ կլիներ, եթե Փաշինյանի կառավարությունն ազգային բրենդին նեղացնելու կուրս որդեգրեր։ Որքան էլ որ Արսեն Թորոսյանը պայքարում է հանուն «անծուխ» Հայաստանի, առայժմ ազգային Հայաստանն անհնար է առանց ծխախոտի արտադրության ու իրացման։
Բայց զավեշտը լրիվ այլ է։ Նույն կառավարության նիստում Փաշինյանը նյարդայնացավ ոչ թե ծխախոտի թեմայով, այլ այդ կատեգորիայում գտնվող, բայց ծխախոտ չհամարվող IQos կոչվող սարքերի ու դրանց միջուկների։ Բանն այն է, որ մինչ օրս այս էլիտար արտադրանքը դասակարգված էր որպես «ծխախոտի արդյունաբերական փոխարինիչ» և ակցիզավորվում էր զանգվածով՝ մեկ կիլոգրամի համար 1500 դրամ։
Այսինքն, եթե 2019-ին ցանկացած ծխախոտի տուփի ակցիզային հարկը կազմում է 167.4 դրամ, ապա Iqos-ի միջուկի համար այն, մասնագետների հաշվարկով, կազմում էր 10 դրամ։ Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ կառավարությունը Iqos-ի միջուկի համար առանձին տող է սահմանել և նախատեսել է, որ 2020-ին այս կատեգորիայի ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափը կազմելու է 2000 դրամ։ Այնուհետև հաջորդ տարիներին կաճի 15%-ով, ինչպես սովորական ծխախոտի դեպքում է, և կդառնա համապատասխանաբար՝ 2021-ին՝ 2300 դրամ, 2022-ին՝ 2700 դրամ և 2023-ին՝ 3100 դրամ։
Ստացվում է, որ սովորական ծխախոտի համար շարքային հայաստանցիները հաջորդ տարի կվճարեն յուրաքանչյուր տուփի համար 192.5 դրամ, իսկ Iqos-ի միջուկի համար՝ 40.0 դրամ։ Արսեն Թորոսյանի «արածի» իմաստն այն էր, որ առողջապահության նախարարն, ըստ տեղեկությունների, առաջարկել էր Iqos-ի միջուկի համար սահմանել ոչ թե 2000, այլ՝ 8000 դրամ։ Այսինքն՝ մոտեցնել ավանդական ու տեխնոլոգիական ծխախոտի համար սահմանվող ակցիզային հարկը։ Փաշինյանը փաստորեն իր վերբալ դիրքորոշմամբ ու կառավարության որոշմամբ մերժեց այս առաջարկն։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ է պայմանավորված շուկայում գործող միանման ապրանքների համար այս տարբերակված մոտեցումը։ Եթե Iqos-ն ու դրա միջուկներն արտադրվեին Հայաստանում, կարելի էր սա դիտարկել որպես քողարկված պրոտեկցիա։ Ժամանակակից աշխարհում տարբեր երկրներ դիմում են նման հնարքների, որպեսզի տեղական արտադրողին ֆորա տան և հնարավորություն ստեղծեն շուկայում ընդլայնվելով հավելյալ արժեք ու աշխատատեղեր ստեղծել։ Բայց փաստն այն է, որ Հայաստանում Iqos-ն ու դրա միջուկներ չեն արտադրվում, ընդհակառակը, արտադրվում է ավանդական ծխախոտ։
Որպեսզի հասկանանք թե, ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հոգատարությունը Iqos-ի հանդեպ, ընդամենը պետք է տեղեկացնենք, որ այդ սարքավորումներն ու դրա միջուկները ներկրվում են Արման Սահակյանին պատկանող ընկերության կողմից։ Այն նույն Արման Սահակյանը, ով անցած տարվա հոկտեմբերի 8-ին, լինելով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ՝ «հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը», հայտարարել էր, որ կողմ է «Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին» ու առաջիններից մեկն էր, որ հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։
Խոսակցություններ կան, որ այս հայտարարության հետևում եղել է Նիկոլ Փաշինյանի հետ բավականին ծավալուն ու մանրամասն քննարկված համագործակցության պլան՝ «տանիք-աջակցություն» ֆորմատով։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ապահովում է Արման Սահակյանի բիզնես կայսրության անխափան գործունեությունն ու պրոտեկցիան, իսկ Սահակյանը հոգ է տանում ընտանիքի բարեկեցության հարցը, այդ թվում՝ վիրեն պատկանող «Պրեսստենդ» ընկերության միջոցով վարչապետի թերթի 100 տոկոսով իրացումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից