ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան 03/10/2019 16:09 | Հարցազրույց
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին իր թեկնածությունն է ներկայացրել իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։ Նա նախկինում աշխատել է Սահմանադրական դատարանում, այժմ իրավունք է դասավանդում գերմանական երեք բուհերում։Գոռ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Սահմանադրական արդարադատության ու իրավունքի գերակայության գործում Սահմանադրական դատարանի դերի ու առաքելության մասին ։
-Պրն Հովհաննիսյան, հայտնի է, որ այս անգամ Ձեր՝ Հայաստան գալու առիթը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելն է։ Կասե՞ք՝ ինչպես առաջացավ գաղափարը, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու։
-Որոշեցի դիմել, որովհետեւ կար թափուր տեղ, եւ ես էլ առաջադրվելու նախապայմաններին բավարարում էի։ Երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ սահմանադրական իրավունքով, դրանից բացի, երկար տարիներ աշխատել եմ ՍԴ-ում եւ մտածում եմ, որ իմ մանսագիտական գիտելիքներն ու փորձը, ընդ որում՝ նաեւ օտարերկրյա, ՀՀ-ում կիրառելու կարիք կա, եւ ես դա կարող եմ անել։
-Ձեր կարծիքով, ՍԴ-ն մեր երկրում իրապե՞ս սահմանադրականության երաշխավորն է։
-ՀՀ Սահմանադրության եւ «ՍԴ մասին» օրենքով՝ ՀՀ ՍԴ-ն պիտի ապահովի Սահմանադրության անմիջական գործողությունն ու Սահմանադրության գերակայությունը։ Այսինքն՝ զուտ օրենսդրական մակարդակով այդպիսին պիտի լինի։ Իսկ թե ՍԴ-ն կարողանում է երկրում ապահովել սահմանադրականությունը, արդեն յուրաքանչյուրիս անհատական գնահատման հարց է։
-Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, արդյո՞ք այս տարիներին սահմանադրական արդարադատությունը Հայաստանում կայացե՞լ է։
-Դա համեմատելու հարց է, որովհետեւ չկա ինքնին զարգացած կամ թերզարգացած մի բան, զարգացած կամ թերզարգացած լինում են ինչ-որ բանի համեմատությամբ։ Բայց դա կախված է նաեւ այն բանից, թե մենք ինչի հետ ենք համեմատում։ Եթե համեմատենք, օրինակ, Արեւմտյան երկրների հետ, որոնք ունենք սահմանադրական արդարադատության երկարամյա պատմություն կամ, օրինակ, ԱՄՆ-ի, ապա ՀՀ սահմանադրական արդարադատությունը դեռ շատ երկար ճանապարահ ունի անցնելու. ի վերջո չպետք է մոռանանք, որ ՍԴ-ն գործում է ընդամենը 23 տարի։ Այս ընթացքում որոշակի լուրջ որոշումներ բնականաբար ընդունվել են, բայց միաժամանակ կարծում եմ, որ դեռ շատ բան կա անելու։ Այսինքն՝ սահմանադրական արդարադատությունը Հայաստանում հաստատված է, գործում է, բայց դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի վստահաբար ասեմ, որ այն կայացած է եւ ամուր հիմքերի վրա է։
-Այսինքն՝ տարիների ընթացքում եղած առաջընթացը բավարար չե՞ք համարում։
-Հիմնադրման օրվանից մինչ օրս բնականաբար աննախադեպ առաջընթաց կա, բայց ես դա բավարար չէի համարի։ Ինքս ՍԴ շատ որոշումների, դիրքորոշումների հետ համամիտ չեմ, եւ իմ գիտական հոդվածներում պարբերաբար խոսում եմ այդ մասին, քննադատում եւ առաջարկում իմ լուծումները։ Հենց այս պատճառով է նաեւ, որ կուզեմ աշխատել ՍԴ-ում, որպեսզի ինձ հետ բերեմ նոր մոտեցումներ։ Դա նախ նոր շունչ ու թարմություն կլինի ՍԴ-ի համար, եւ հետո, գոնե իմ կարծիքով, իմ առաջարկած լուծումները շատ ավելի արդար կլինեն։ Եվ ես, բնականաբար, կփորձեմ նույնը համոզել նաեւ մյուս դատավորներին։
-Կնշե՞ք նման մի որոշման օրինակ։
-Ամենացայտուն օրինակը, ըստ իս, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթն է, որն ասում է, որ հանրային իշխանությունը կաշկանդված է հիմնական իրավունքներով, ինչը նշանակում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար իրավունքները գործում են միայն պետության եւ քաղաքացու միջեւ, այլ ոչ երկու քաղաքացիների։ Բայց ՀՀ-ում կա հակառակ մոտեցում, այսինքն՝ ենթադրվում է, թե հիմնարար իրավունքները գործում են նաեւ երկու անհատների միջեւ, կաշկանդում են նաեւ մասնավոր անձանց։ Իմ փաստաբան ընկերներից շատ եմ լսել, որ ՀՀ դատական պրակտիկայում մասնավոր անձը, այդ թվում եւ փաստաբանները, գնում են քաղաքացիական դատարան եւ վկայակոչում, թե իբր վեճի մյուս կողմը, որը նույնպես մասնավոր անձ է, խախտել է իրենց հիմնարար իրավունքները, ինչը իրականում անհնար է, որովհետեւ մի իրավունք խախտելու համար պետք է լինել դրա հասցեատերը։ Մինչդեռ ՍԴ-ն իր մի քանի որոշումներում առանց որեւէ հիմնավորման նշում է, որ հիմնարար իրավունքները գործում են նաեւ մասնավոր անձանց միջեւ։ Եթե լիներ որեւէ հիմնավորում, ես կհասկանայի, թե ինչու է ՍԴ-ն այդպես մտածում, բայց քանի դեռ հիմնավորում չկա, ես կարծում եմ, որ դա խորհրդային իրականության իներցիայով եկող մի բան է, որը պետք է փոխվի, եւ ուրախ եմ, որ այսօր արդեն տարբեր մասնագետների մոտ այդ փոփոխության միտումը նկատվում է։
-Իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
-Ոչ, ես ոչ թե Սահմանադրության մեջ եմ տեսնում փոփոխությունների անհրաժեշտություն, այլ սահմանադրական նորմերի մեկնաբանման։ Դրանք պետք է մեկնաբանվեն այլ կերպ։ Եվ այդ հարցում եւս ես կարող եմ օգտակար լինել ՍԴ-ին։
-Մեկնաբանման այդ գործընթացում էական չե՞ն արդյոք սուբյետկները, որոնք մեկնաբանում են այս կամ այն նորմը։
- Իհարկե, կախված նրանից, թե ով է մեկնաբանում նորմը, մեկնաբանությունը տարբեր է լինում։ Այդ պատճառով էլ ես ուզում եմ լինել ՍԴ դատավոր եւ իմ չափով ազդեցություն ունենալ որոշումների մեկնաբանման վրա։ Անգամ եթե սկզբում փոքրամասնության կազմում լինեմ, միեւնույն է, օրենքը հնարավորություն է տալիս հատուկ կարծիք միջոցով ներկայացնել իմ դիրքորոշումը, որը, եթե անգամ սկզբանական շրջանում մեծամասնությանը չհամոզի, իրավաբանական լայն շրջանակներին պիտի որ համոզի։ Իմ կարծիքով՝ ժամանակի հարց է, թե ինչ արագությամբ մեր հայկական իրավունքը կփոփոխվի։
-Ամեն դեպքում, ՍԴ-ի նկատմամբ վստահությունը միանշանակ չէ: Դա Ձեզ չի՞ կաշկանդում:
-Ամենեւին: Մամուլով հետեւելով հայկական իրականությանը` կարող եմ ասել, որ Հայաստանում վստահությունը մեծ չէ առհասարակ դատական իշխանության հանդեպ: Դրա պատճառներից մեկն այն է, որ դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում: Ես վստահ եմ, որ դատավարության տանուլ տվող կողմը դժգոհ չի մնա դատարանից, եթե վեջինիս որոշումը համոզիչ լինի: Հետեւաբար, ես չեմ ընդունում այն ստանդարտ փաստարկը, ըստ որի` դատավարության առնվազն մի կողմը միշտ դժգոհ է: Այսպես թե այնպես, դատավարության ժամանակ մեկը շահում է, մյուսը` պարտվում: Նույնն էլ ՍԴ-ի դեպքում է: Ընդ որում, ՍԴ-ն ունի մի առանձնահատկություն. իրավանորմերի վերահսկողության վարույթում ընդունված որոշումները տարածվում են ոչ միայն տվյալ դատավարության կողմերի, այլեւ հասարակության բոլոր անդամների վրա: Եվ եթե հասարակության անդամները ՍԴ որոշումները կարդալիս տեսնեն համոզիչ փաստարկներ, նրանց դժգոհությունը կպակասի, եւ վստահությունն էլ արդյունքում կմեծանա:
-Պրն, Հովհաննիսյան, արդեն 8.5 տարի է՝ ապրում եւ աշխատում եք Գերմանիայում։ Ըստ Ձեզ՝ դա չի՞ խոչընդոտի հայ իրականությունում ինտեգրվելուն։
-Այն, որ ես Հայաստանում չեմ ապրում, չի նշանակում, որ Հայաստանի մասին ոչինչ չգիտեմ եւ Հայաստանից կտրված եմ։ Ես պարբերաբար հրապարակում եմ հոդվածներ զուտ հայկական իրավունքի վերաբերյալ կամ համահեղինակում եմ դասագրքեր։ Դրանից բացի, այս ընթացքում շատ եմ այցելել Հայաստան եւ աշխատել Հայաստանում. մասնակցել եմ «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծերի մշակման աշխատանքներին, «Փաստաբանական դպրոցի» եւ համալսարանների հրավերով դասախոսություններ եմ կարդացել։ Այսինքն՝ ես լավ ծանոթ եմ հայկական իրավունքին թե տեսական, թե գործնական կողմից։ Իսկ այսօրվա աշխարհում Հայաստանում չապրելն ամենեւին չի խանգարում, որ ես ակտիվորեն ներգարվված լինեմ հայաստանյան իրականության մեջ։
-Ծանոթ լինելով գերմանական իրավական համակարգին՝ ի՞նչ եք կարծում, որքանո՞վ այն կարող է գործարկվել նաեւ մեզ մոտ։ Առհասարակ, ինչպիսի՞ն է գերմանական իրավական համակարգը։
-Եվ հայկական եւ գերմանական իրավական համակարգը պատկանում են այսպես կոչված մայրցամաքային իրավունքին, եւ այդ տեսանկյունից արդեն կան նմանություններ։ Վերջին տարիներին առավել հաճախ հայկական օրենքները գերմանական մոտեցումների հիման վրա մշակելու միտում է նկատվում։ Գերմանական իրավունքը աշխարհում հայտնի է, այն շատերին է համոզել, որ իր մոտեցումները արդար են։ Օրինակ՝ Ճապոնիայում գրեթե ամբողջությամբ գործում է գերմանական իրավունքը, նրանք, մեծ հաշվով, չունեն բուն ճապոնական իրավունք։ Ենթադրում եմ՝ հենց նույն պատճառով էլ ՀՀ-ն է նախընտրում գերմանական ճանապարհով ընթանալ։ Այդ իմաստով եւս իմ դերը ՍԴ-ում օգտակար կլինի։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից