ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ. Չալաբյան 03/10/2019 12:12 | Մեկնաբանություն
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի գնահատմամբ` Մինսկի խմբի համանախագահների նախօրեին տարածած հայտարարությունը միակողմանի ուղերձ էր հայկական կողմին:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Թեև հայտարարությունը ուղղված է բոլոր կողմերին, ըստ էության այն ավելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդեն հիմա ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լինել հակամարտության կարգավորման իրական հիմք, և հանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, և ի վերջո, Արցախում հայկական պետականության կորստի։
Այս սկզբունքները ձևակերպվել են 2007-09 թ,, և արտահայտել են այն ժամանակվա պատկերացումները հակամարտության կարգավորման «փոխզիջումային» մեխանիզմի վերաբերյալ, նրանք ի սկզբանե ենթադրում են տարածքային միակողմանի զիջումներ Ադրբեջանին, և Արցախի վերջնական կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում և որոշում հանրաքվերի միջոցով, որի վրա կարող են ազդել նաև վերադարձող ադրբեջանցի վերաբնակիչները։ Ակհայտ է, որ այս տարբերակը կամ կբերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեր համար անբարենպաստ դիրքերում, և կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացված հանրաքվեի միջոցով։
Հայկական նոր իշխանությունը այս սկզբունքները ժառանգություն է ստացել նախորդ իշխանությունից, որը հրաշալի հասկանում էր, որ դրանք շարադրված են ի նպաստ Ադրբեջանի, և որ դրանց հիման վրա հնարավոր չի Արցախյան հարցի հայանպաստ կարգավորում։ Չկարողանալով փոխել այս սկզբունքները, և հանդես գալով տարեց տարի թուլացող դիրքերից, նախորդ իշխանությունը գերադասում էր ժամանակ ձգել, սպասելով հրաշքի։ Երբ պարզ դարձավ, որ իրենց ձեռքով հրաշք չի լինելու, նախորդները իշխանությունը հանձնեցին նորերին, միաժամանակ ժառանգություն թողելով նրանց Մադրիդյան սկզբունքները։
Հայաստանյան նոր իշխանությունը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնհայտ է, որ այս սկզբունքների հիման վրա կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունվելու հայության ճնշող մեծամասնության կողմից, և բերելու այն կնքող իշխանության անկման, և դա շատ լավ են հասկանում նոր իշխանության առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանությունը։ Մյուս կողմից, բանակցություններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդեն միջնորդ երկրների լուռ թողտվությամբ, և մեզ համար անկանխատեսելի արդյունքներով։
Լուծումը այսօր միարժեք չէ։ Պետք է մասնակցել բանակցություններին, հընթացս փորձելով ազդել կարգավորման սկզբունքների վրա, և հիմնավորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինությունը։ Միևնույն ժամանակ, նույն միջնորդ կողմերի հետ պետք է վերականգնել երկկողմանի հարաբերությունները, որոնք զգալիորեն տուժել են վերջին մեկ տարվա ընթացքում, դա նոր իշխանության մեծագույն ձախողումն է։ Եվ վերջապես, պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստ են կռվի, և որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրույթուն կբերի իր իսկ համար հսկայական կորուստների՝ այդ դեպքում շանս կա, որ մենք հիմա կխուսափենք այդ պատերազմից, և ի վերջո, գուցե բազում տարիներ հետո միայն, կստանանք այն խաղաղությունը, որին արժանի է հաղթանակած ազգը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ