ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակի և Սյունիքի մարզերում բնակարանային գողությունների կանխարգելման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն. խորհրդակցություններ մարզերի դատախազություններում 03/09/2019 14:08 | Քրեական խրոնիկոն
ՀՀ դատախազության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած նիստում դրվել է 2019թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվող գողության դեպքերի դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու խնդիրը: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարածքային դատախազություններին տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, այդ թվում նաև՝ նշված հանցագործության համար ռիսկային գոտիների քարտեզագրման և այդ հատվածներում պարեկային ծառայություներն ուժեղացնելու, մարզպետարանների և համայնքային իշխանության մարմինների հետ համագործակցությամբ անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը և Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը մարզպետների՝ համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի և Հունան Պողոսյանի, մարզերի համայնքների ղեկավարների, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություններ: Դրանց ընթացքում քննարկվել են նշված մարզերում արձանագրված բնակարանային գողության դեպքերի ավելացման պատճառները, այդ հանցատեսակի կանխարգելման բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հացրեր:
Ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 91 դեպք, ինչը 20-ով կամ 28.2 տոկոսով ավելի է նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Մտահոգիչ է համարվել հատկապես բնակարանային գողություններով բացահայտման ցուցանիշի անկումը՝ 2017թ. 49.3%-ի փոխարեն 2018 թ.-ին կազմելով՝ 22%:
Իսկ Սյունիքի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 36 դեպք, որոնցից բացահայտվել է 8-ը կամ 22-ը: Մինչդեռ 2017թ.-ին արձանագրվել է 18 դեպք, բացահայտվել՝ 7-ը կամ 38,8: Իսկ բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել են մարզերի խոշոր քաղաքներում:
Խորհրդակցությանը մարզի դատախազները, արձանագրելով բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը՝ կարևորել են բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությամբ համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:
Ընդգծվել է այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերում՝ մասնավորապես ամառանոցային հատվածներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով զինելու, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:
Շիրակի մարզի դատախազությունում կայացած խորհդրակցության արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ առ այն, որ համայնքների պատասխանատուների և ոստիկանության աշխատակիցների միջև կստեղծվի աշխատանքային հարթակ, որի շրջանակներում առաջիկա օրերին կհստակեցվեն առաջնահերթ տեղադրվելիք տեսախցիկների և կոդավորվող դռների քանակները: Արդյունքներից ելնելով՝ համայնքների ավագանիները կքննարկեն համայնքների բյուջեներից անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը:
Սյունիքի մարզի դատախազի կողմից հրավիրված խորհրդակցությանը համայնքների ղեկավարները նշել են, որ չնայած արդեն իսկ հաստատվել են բյուջեի ծրագրերը և ֆինանսական միջոցները բավարար չեն համայնքների ամբողջ տարածքում անվտանգության համակարգեր տեղադրելու համար, սակայն միջոցներ կձեռնարկեն հնարավորությունների սահմաններում փուլ առ փուլ կարգավորել առկա խնդիրը։ Մարզի դատախազը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում թիրախավորված ռիսկային հատվածներում անվտանգության համակարգերի տեղադրման հարցում առանձնակի հետևողականություն է դրսևորվելու: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ