ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Թորոսյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը` սխալ. Վարչապետը պաշտպանում է IQOS ներկրողների շահերը՞ 03/09/2019 21:11 | Վերլուծություններ
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ եւ ոչ կոռեկտ արձագանքը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմանը հերթական անգամ ի ցույց դրեց ոչ միայն վարչապետի անհարգալից վերաբերմունքը կառավարության անդամների նկատմամբ, այլ նաեւ կասկածներ սերմանեց կոռուպցիոն երեւույթների, որոշ տնտեսվարողների հետ ստվերային պայմանավորվածությունների վերաբերյալ։ Տպավորությունն այն էր, որ առկա է որոշակի շահագրգռվածություն՝ ծխախոտի արտադրությամբ, ներկրմամբ զբաղվող ընկերությունների շահերը պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ կառավարության այս շաբաթվա նիստում վիճաբանություն տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև: Նախարարը հայտրարարեց, որ օրինագծի վերջնական տարբերակում փոփոխություն է եղել, որի մասին պատշաճ չեն տեղեկացվել կառավարության բոլոր անդամները։
Մասնավորապես՝ ծխախոտի հարկային դրույքաչափը նախագծում առկա 8500 դրամից դարձել էր 2000 դրամ:
«Ծխախոտի օգտագործումն ունի ավելի շատ բացասական տնտեսական էֆեկտ ցանկացած երկրի տնտեսության վրա, քան գոյացնում է հարկեր: Դա ապացուցված է. մեր քաղաքականության հիմքում ապացուցված գործիքների կիրառումն է, և ոչ թե վերջին պահին չորս անգամ ակցիզային հարկը փոխելու մեթոդները»,- ասաց Թորոսյանը, ապա նշեց, որ իրենք, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը, որպես շահագրգիռ կողմ հարկը նվազեցնելու քննարկումների մեջ ընդհանրապես ներկայացված չեն եղել, սակայն վարչապետը շատ կտրուկ նրան սաստեց:
Գաղտնիք չէ, որ ծխախոտի վնասարար ազդեցությունը հատկապես մարդու առողջության վրա բավական մեծ է։ Գործարարները եկամուտ են ստանում ծխախոտի արտադրությունից, իրացումից, իսկ պետությունը գումարներ է ծախսում դրա հետեւանքով տուժած քաղաքացիների առողջությունը վերականգնելու համար։ Ու այս առումով բնական է, որ ծխախոտի հարկային դրույքաչափը պետք է ավելի բարձր լինի։ Փորձագետների գնահատմամբ` հարկային դրույքաչափի, հետևաբար նաև ծխախոտի գնի բարձրացումն ունի ապացուցված արդյունավետություն ծխելու դեմ պայքարի գործում: Բայց վարչապետը հակված է առավելություն տալ ծխախոտ արտադրող ընկերություններին, նվազեցնել հարկերը եւ այս մասին հայտարարվում է ծխախոտի բիզնեսով զբաղվող ՀՀ տնտեսվարողների (արտադրող, ներմուծող) հետ կառավարության շենքում վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հանդիպումից հետո։
Գյուղնախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը սոցիալական ցանցում տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն առաջարկել է ծխախոտի ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին։ Աննա Հակոբյանը նախօրեին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ նման հանդիպում տեղի ունեցել է եւ նման առաջարկ արվել է: Դեռ բոլոր ընկերությունները չեն հայտնել իրենց դիրքորոշումը:
Ն.Մանթաշյանի ներկայացրած մոտավոր հաշվարկներով՝ ՀՀ-ում տարեկան արտադրվում և սպառվում է մոտավորապես 500 հազար արկղ (ամեն արկղում ՝500 տուփ) ծխախոտ։ Ամեն տուփի վաճառքից մեկ դրամ փոխանցելու դեպքում ստացվում է տարեկան 250 մլն դրամ:
Եթե ի լրումն հավելենք նաեւ IQOS ներկրողների հետ Փաշինյանի հարաբերությունները, ապա պատկերը կամբողջանա: նշենք, որ ներկրմամբ հիմնականում զբաղվում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը: Նորարարական IQOS կոչված արտադրանքի վաճառքը Հայաստանում սկսվել է մոտ մեկ տարի առաջ. 2018 թվականի դեռևս մարտ ամսին Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում պաշտոնապես հայտարարեց վաճառքի մեկնարկի մասին: Իսկ այն ժամանակ դեռեւս պատգամավոր Արման Սահակյանն առաջիններից էր իշխանափոխությունից հետո, որ հայտարարեց «ՀՀԿ» խմբակցությունից դուրս գալու մասին ու փորձեց գրավել նոր իշխանությունների` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բարեհաճ վերաբերմունքը: Ու կարծես թե դա նրան հաջողվել է:
Ծխախոտի հարկի դրույքաչափի շուրջ քննարկումները վկայում են, որ հպարտ քաղաքացու շահը կրկին ստորադասվում է «բիզնես» շահերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից