ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հավանություն տվեց մինչև 16 տարեկանների և հղի կանանց նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանող դրույթին 03/07/2019 16:26 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց, կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է»:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Քրեական օրենսգրքի՝ «Կալանքը» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց, կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»:
«Անշուշտ, մարդասիրական դրդումներով նախատեսված այս նորմը իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է որոշ խնդիրների:
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում դիմող կողմը բարձրացնում է այն հարցը, որ որոշ դեպքերում քննարկվող մարդասիրական նորմը հանգեցնում է դրանում ընդգրկված անձանց նկատմամբ ավելի խիստ և անհամաչափ պատժի նշանակման, ինչը օրակարգային է ՀՀ իրավակիրառ պրակտիկայի համար: Այսինքն՝ քանի որ հնարավոր չէ կիրառել կալանք այդ անձանց նկատմամբ, դատարանը ստիպված է լինում կիրառել ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում»,- ասաց Զեյնալյանը:
Հիշյալ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ համապատասխան հոդվածի սանկցիան, կալանք և ազատազրկում պատժատեսակներից բացի, այլ պատժատեսակ չի նախատեսում, որպիսի պայմաններում տվյալ անձի նկատմամբ կիրառելի է դառնում միայն ազատազրկումը, ինչն ավելի խիստ պատժատեսակ է, քան կալանքը:
Ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործով ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանին ոչինչ չի մնում, քան Օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ՝ անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով»:
Նրա խոսքով՝ այս կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այդպիսի իրավիճակներից:
«Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ»,-ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ