ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են, որ հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, գործարարներ, այլև՝ լավագույն հետախույզները. ՀՀ նախագահ 03/07/2019 13:16 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,-իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: - «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եւ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:
Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները: Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են դա: Իհարկե, հետախույզի աշխատանքը շատ բարդ աշխատանք է, և անհատը, ով դրանով զբաղվում է, պետք է ունենա բազմաթիվ որակներ: Նա պետք է փայլուն վերլուծաբան լինի, հոյակապ և ուժեղ կամքի տեր, պետք է մեկը լինի, ով կկարողանա կառավարել իր զգացումները, մարդկային տեսակի շատ լավ գնահատող լինի, այսինքն՝ դիմացի մարդուն կարողանա գնահատել և այլն: Բայց ամենակարևորը՝ պետք է լինի հայրենասեր, քանի որ չես կարող փողով կամ ուրիշ որակներով լինել հետախույզ: Պետք է բացարձակապես նվիրված լինես:
Ժամանակին Ազնավուրն ասել էր, որ ինքը 100 տոկոս հայ է և 100 տոկոս ֆրանսիացի: Իմ ճանաչած Գոհար և Գևորգ Վարդանյանները մարդիկ են, ովքեր 100 տոկոս հայ էին և 100 տոկոս ռուս: Հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ կառուցվել են ոչ միայն ընդհանրապես մարդկային, պատմական հարաբերությունների, պատմության վրա, այլ նաև առանձին անհատների կյանքի վրա՝ լինի այդ անհատը Հովհաննես Այվազովսկին կամ Հովհաննես Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը, թե Գևորգ և Գոհար Վարդանյանները:
Վարդանյանները փայլուն մարդիկ են: Ձեզ մի պարզ օրինակ պատմեմ: Տարիներ առաջ, երբ ես Մեծ Բրիտանիայում էի, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ BBC-ն ֆիլմ կնկարահանի Վարդանյանների, Գևորգ Վարդանյանի և մանավանդ այն պատմության մասին, որը կապված է իրենց վարչապետի՝ Չերչիլի հետ: Ես ծրագիրը կազմակերպող բարերարն էի: Չերչիլի թոռնիկը՝ Սելիա Սանդերսը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Գևորգ Վարդանյանի հետ: Իմ կողմից միայն մեկ պայման կար՝ ես ձեզ աջակցում եմ, բայց երբ հանդիպեք, պետք է հայկական կոնյակ խմեք և բրիտանական ու ռուսական հեռուստատեսության առաջ հաստատեք, որ Չերչիլը սիրում էր հայկական կոնյակ: Սելիա Սանդերսը գնաց, այցելեց, հանդիպեց Գևորգ Վարդանյանին և վերադարձավ: Հետո հանդիպեցինք, հարցրեցի՝ ինչպիսին է տպավորությունը, ասաց, որ սիրահարված է:
Մեկ ու կես ժամում Չերչիլի թոռնուհին սիրահարվել էր Գևորգ Վարդանյանին: Սա խոսում է Գևորգ Վարդանյան անձի, հզոր մարդու, խելացի ինտելեկտուալ մարդու որակների մասին»։
Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բնակվող՝ Գոհար Վարդանյանի հետ.
«Գոհար Լևոնովնա, հիմա կանգնած եմ Բրյուսովի համալսարանի այն գեղեցիկ սենյակում, որը կրելու է քո և Գևորգի անունը: Շնորհավորում եմ»,- ասել է նախագահը: - «Այս գեղեցիկ սենյակը ձեր երկուսի՝ լեգենդար, շատ ջերմ մարդկանց անունն է կրելու: Այստեղ ուսանողները սովորելու են և հիշելու ձեզ: Այստեղ էկրան կա, որտեղ բազմաթիվ լուսանկարներ են ցուցադրվում: Լուսանկարների մեծ մասին ծանոթ եմ, քանի որ Ձեր տանը տեսել եմ: Բայց ամեն անգամ նայելիս հիշողություններ են արթնանում: Քեզ առողջություն: Հաջորդ անգամ երբ լինեմ Մոսկվայում, կհանդիպենք, կխոսենք, ինչպես նախորդ անգամ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից