ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու». Նորայր Նորիկյան 03/07/2019 11:42 | ԼՐԱՀՈՍ
Իրավաբան Նորայր Նորիկյանի խոսքով` նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու. «Օրենքի մեկնաբանման նշված լույսի ներքո նոր թեկնածուն ենթադրում է նոր անձ, այսինքն` եթե դատավորը չի ընտրվում, նշանակում է, որ Ազգային Ժողովը մերժել է նրան ընտրել ՍԴ դատավոր, հետեւաբար, իրավասու մարմինը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու»:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը մրցույթ է հայտարարել Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու ընտրելու նպատակով: Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի ընտրած թեկնածուին էլ ՀՀ նախագահը կառաջարկի Ազգային ժողով:
Այսպես. թեկնածու դատավորներին ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ Սահմանադրությունը։ Ըստ 165-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածը սահմանում է դատավորների ընտրության եւ նշանակման կարգը։ Ըստ դրա՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Նշենք, որ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Ընդ որում, նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Դատավորների ընտրության բուն ընթացակարգն արդեն կարգավորվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով: Վերջինիս 141-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու:
Տվյալ պարագայում հարց էր ծագում` արդյո՞ք մեկ անգամ չընտրված թեկնածուն կարող է նորից առաջադրվել: Օրենքը, ըստ էության, դրա մասին չի խոսում: Փոխարենը նշում է, որ պետք է առաջադրել «նոր թեկնածու»: Իրավաբան Նորայր Նորիկյանը պարզաբանում է հարցը` ընգծելով, որ նոր խորհրդարան ունենալու հանգամանքը եւս անձին հնարավորություն չի տալիս երկրորդ անգամ առաջադրվել. «Կանոնակարգը չի ասում` նոր խորհրդարանն է ընտրում թե նախորդ, ասում է` եթե խորհրդարանը չի ընտրում, ապա իրավասու մարմինը պետք է ներկայացնի նոր թեկնածու»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ