ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը՝ սեփական ծուղակում. Նրա «գազային» առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը. «168 ժամ» 03/07/2019 10:23 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի ստեղծումն է։
«Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, պետք է, որ արտադրանքի գնագոյացման մեջ կարևոր մաս ունեցող էներգակիրների գները լինեն հավասար, լինեն իրար մոտ»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն իրականում բարձրացնում է շատ սկզբունքային, որևէ տնտեսական միության, այդ թվում՝ ԵՏՄ-ի համար հիմնարար նշանակություն ունեցող խնդիր։ Լայն իմաստով, եթե տնտեսական միության տարածքում գնագոյացման միասնականությունը չի ապահովվում, ապա անիմաստ է անդամակցությունն այդ միավորմանը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սահմանում է բավական բարձր նշաձող՝ սահմանել էներգակիրների միասնական գին։ Նա, իհարկե, հարցազրույցում չի ասում, սակայն այդ գաղափարի տրամաբանությունը ենթադրում է, որ դրա մերժման դեպքում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է ոչ նպատակահարմար համարվել։
Արդյոք ԵՏՄ-ում ներկայումս նախագահող Հայաստանը կկարողանա՞ հասնել Նիկոլ Փաշինյանի առաջադրած նպատակին, շատ դժվար է ասել։ Ավելին, հակառակն է շատ ավելի հավանական։ Գազի գինը Ռուսաստանի համար տնտեսական միջոց լինելուց բացի ու դրանից առաջ՝ իրենից գազային կախվածություն ունեցող երկրների վրա քաղաքականապես ազդելու, տարբեր ճնշումներ գործադրելու միջոց է։
Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի առաջարկը հակասում է ռուսական քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ նման նպատակադրում սահմանելով, Նիկոլ Փաշինյանն իրեն է դնում որոշակիորեն անհարմար դրության մեջ։ Որովհետև եթե այդ նպատակը կյանքի չկոչվի՝ դրան պետք է հետևեն քայլեր։ Իսկ ամենատրամաբանական քայլը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցի բարձրացումն է։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա։ Այսպիսով, եթե չհաջողվի գազի միասնական գին սահմանել ԵՏՄ տարածքում, Հայաստանը հայտնվելու է անհարմար դրության մեջ։ Այդ իմաստով՝ Փաշինյանի հայտարարությունը որոշակիորեն ծուղակ կարող է դառնալ իր ու իր իշխանության համար»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 07.03.19թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից