ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խուզարկությունը չի կարող օգտագործվել մարդու մասնավոր կյանքը հրապարակայնացնելու նպատակով. Արթուր Ղամբարյան 03/07/2019 15:47 | Հարցազրույց
Ժողովրդավարական երկրներում տեղեկատվության ազատությունը ենթադրում է ոչ միայն քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը, այլ նաեւ պետական մարմինների հաշվետվողականության ապահովումը, ինչն իր հերթին կարեւոր գործիք է կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի համար։ Իսկ քրեական գործերով տեղեկատվության ազատությունը նաեւ շոշափում է մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, որի չարաշահումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։ Մինչդատական վարույթում տեղեկատվության ազատության հիմնախնդիրների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
- Պարոն Ղամբարյան, նախ անդրադառնանք քրեական գործերով տեղեկատվության տրամադրման սկզբունքներին։ Գործող քրդատօրենսգրքի համաձայն՝ նախաքննական մարմինն ունի բացարձակ հայեցողական իրավունք՝ որոշելու՝ երբ եւ ինչ ծավալով տեղեկություններ հրապարակի կոնկրետ քրեական գործով նախաքննության արդյունքների մասին։ Միաժամանակ ունի նաեւ իրավունք՝ արգելելու կողմերին տրամադրելու որեւէ տեղեկատվություն՝ քննության մասին։ Որքանո՞վ եք սա իրավաչափ համարում։
- Ընդհանուր առմամբ՝ հանրային իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ հայեցողություն: Իրավական պետության սկզբունքներից է այն, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց հայեցողությունը պետք է ունենա իրավական սահմաններ:
Այսպես կոչված՝ նախաքննության գաղտնիքի գործող իրավակարգավորումն ըստ էության խորհրդային քրեադատավարական մտածողության իներցիայի արդյունք է, որը վերանայման կարիք ունի: Նախաքննության մարմինն այս կամ այն տեղեկատվությունը՝ որպես հրապարակման ոչ ենթակա տվյալ որակելիս, պետք է հետապնդի կոնկրետ և առարկայական իրավաչափ նպատակ: Ընդհանուր արգելքներ սահմանելը թույլատրելի չէ: ՀՀ սահմանադրական դատարանն 24.01.2012թ. ՍԴՈ-1008 որոշմամբ ընդգծել է, որ Նախնական քննության գաղտնիության սկզբունքն ինքնանպատակ չէ։ Սկզբունքային մոտեցումը պետք է լինի այն, որ նախնական քննության տվյալների հրապարակման թույլտվություն տալու` վարույթն իրականացնող իրավասու մարմնի հայեցողությունը չպետք է լինի բացարձակ: Այդ կապակցությամբ կայացված որոշումը պետք է հետապնդի նախաքննության շահերի իրական պաշտպանության նպատակ:
- Ի՞նչ ասել է նախաքննական գաղտնիք։ Վարույթն իրականացնող մարմինն արգելում է կողմին հրապարակել նախաքննության տվյալները, բայց արդյոք կա դրա սահմանումը։
- Տվյալ դեպքում խոսքը նախաքննական տվյալների հրապարակելու անթույլատրելիության մասին է: Իրավաբանության մեջ ձևակերպումներն ունեն կարևոր նշանակություն: Նախաքննական մարմինն այս կամ այն տվյալը հրապարակելու արգելք սահմանելիս, պետք է հստակեցնի, թե որ տվյալի մասին է խոսքը: Սկզբունքորեն անթույլատրելի է ընդհանրական հայտարարել, որ, օրինակ՝ հարցաքննության տվյալների հրապարակումն անթույլատրելի է: Բանն այն է, որ նման արգելք սահմանելը կարող է արգելափակել, օրինակ՝ այս կամ այն քննչական գործողության ընթացքը կամ արդյունքները բողոքարկելու իրավունքի իրականացումը: Մի կողմից՝ պաշտպանին զգուշացնում են քննչական գործողության ընթացքում հայտնած տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, մյուս կողմից՝ փաստաբանն իրավունք ունի այդ գործողության ընթացքը կամ արդյունքները բողոքարկել, եթե դրանք վերաբերում են վստահորդի հիմնական իրավունքներին: Նման դեպքում հարց է ծագում՝ դատախազին կամ դատարանին ներկայացված բողոքներում քննչական գործողության ընթացքում ներկայացված տվյալները վկայակոչելն արդյոք խախտում է ՀՀ քր. դատ. օր-ի 201-րդ հոդվածը, արդյոք բողոքում այդ տվյալները վկայակոչելու համար պետք է ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը: Չէ որ բողոք ներկայացնելու դեպքում, այդ բողոքի բովանդակությանը ծանոթանում են ոչ միայն դատախազը և դատավորը, այլ նաև, օրինակ՝ գրասենյակի աշխատակիցները: Այս հարցերը կարգավորված չեն, ինչը փաստաբանի համար ստեղծում է անորոշություն:
- Դեպքեր են արձանագրվել, երբ նախաքննական մարմինը տեսանյութ է հրապարակել քննության արդյունքների մասին՝ ներառելով կադրեր նաեւ մարդու բնակության վայրում կատարված խուզարկություններից, կամ հրապարակելով նրա դիմանկարը։ Արդյո՞ք սա անհատական տվյալների, մասնավոր կյանքի պաշտպանության առումով խախտում չէ։
- Սա բավական նուրբ հարց է, որն իրավակիրառողից պահանջում է իրավական մշակույթի և մարդու հանդեպ պետական հարգանքի առկայություն: Խուզարկության նպատակն ապացույցների հավաքումն է, և ոչ թե նրա կենցաղի հրապարակայնացումը: Խուզարկությունը չի կարող օգտագործվել մարդու մասնավոր կյանքի տվյալները թաքնված կերպով հրապարակայնացնելու և նրան արատավորելու նպատակով։ Նման գործելավոճը վկայում է մարդու նկատմամբ պետության հարգանքի բացակայության կամ խախտման մասին:
- Հանրային դեմքերով ներգրավված քրեական գործերում անմեղության կանխավարկածը պե՞տք է գերակայի հանրության հետաքրքրության օբյեկտիվ պահանջին թե՞ այդ դեպքում հանրության տեղեկացված լինելու առավել խիստ պահանջը արդարացի է եւ ավելի շահեկան դիրքում։
- Այս դեպքում մրցակցում են երկու սահմանադրական արժեքներ՝ անմեղության կանխավարկածը և այս կամ այն գործի վերաբերյալ հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Մարդու իրավունքների կոնֆլիկտը կամ մրցակցությունը լուծվում է ոչ թե վերացական կանոններով, այլ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մարդու իրավունքների հավասարակշռման (weighing and balancing) մեթոդով, որը չի ենթադրում միմյանց հետ կոնֆլիկտի մեջ գտնվող սկզբունքներից որևէ մեկի անվավերություն: Անմեղության կանխավարկածի և հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի մրցակցության դեպքում իրավակիրառ մարմինը, ով ունի հավասարակշռման մեթոդի կիրառման մասին նվազագույն պատկերացում, յուրաքանչյուր դեպքում պետք է կողմնորոշվի, թե որ արժեքն է գերակայող: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ նախապատվություն է տրվում հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքին, անմեղության կանխավարկածը պահանջում է պաշտոնական հաղորդագրություններում ձևակերպումների և շեշտադրությունների օգտագործման հարցում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, նրբանկատություն և մարդու նկատմամբ դրսևորել հարգանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան