ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով. Փաշինյան 03/07/2019 12:06 | ԼՐԱՀՈՍ
ԵՄ-ն պատրաստ է ավակցել Հայաստանի կառավարության առաջարկած մի շարք ծրագրերի իրականացմանը, բայց ոչ 100 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Բրյուսելի այցելության արդյունքները։
Վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում: Այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում:
Այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք: Դա կապ չուներ իմ նախորդ ասածի հետ: Ես այդ թեմային երեկ էլ անդրադարձել եմ Ազգային ժողովում: Խնդիրը հետևյալն է. այսօր Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների: Նաև պետք է կարևոր որոշումներ կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ:
Հաջորդը ջրամբարաշինության մեծ ծրագրի իրականացումն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը:
Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Այդ ծրագիրն արդեն իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակը, որպեսզի նախ՝ այդ դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և համապատասխանեն նաև կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին և չափանիշներին՝ ոչ միայն շենքային, այլև գույքային առումով:
Նաև խնդիր ունենք՝ արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: Եվրամիության գործընկերների հետ խոսելիս ես ասեցի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են Հայաստանի Հանրապետությունում կալանավորված ու դատապարտված անձինք, չեն կարող հարիր համարվել Նոր Հայաստանի չափանիշներին: Մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք. ինձ համար զարմանալի էր, որ ունենք դեպքեր, երբ դատական նիստերը, այսպես ասած, միջանցքային պայմաններում են իրականացվում, ու դա արդեն ձևով խաթարում է արդարադատության բովանդակությունը:
Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր, որ Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացուների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:
Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով:
Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության: Ընդհանուր ասելով նկատի ունեմ կառավարություն, Ազգային ժողով և, իհարկե, հանրություն: Ես ձեր ուշադրությունը հրավիրեցի այս խնդրի վրա՝ որպես առաջիկա ամսվա ընթացքում և գուցե դրանից հետո էլ մեր մտորումների և համատեղ քննարկումների կարևոր նյութ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ