Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ վարույթներն ավելացել են մոտ 4 անգամ 03/06/2019   19:17  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք համադրվել են 2017թ. ցուցանիշների հետ. արձանագրվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հարկ է նկատել, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, որը գրեթե 3.6 անգամ ավելի է 2017թ. համեմատությամբ (272), ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և  հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123, կամ 4.3 անգամ քիչ):

 
Այս ցուցանիշները փաստում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հանրության  կողմից նախաձեռնողականության դրսևորման աննախադեպ բարձր մակարդակի, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հանրային ընկալումների առավել խորը արմատավորման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների դրսևորած բարձր ակտիվության մասին:    

 Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուր 2072 քրեական գործից ավարտվել է 749 գործի վարույթ: 151 (2017թ․-148) քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից: Ընդ որում՝ եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։

 Չնայած այս հանգամանքին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով որպես խափանման միջոց կալանք կիրառվել է 2017թ. համեմատ 33.3 տոկոսով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: Մասնավորապես, եթե 2017թ. խափանման միջոց կալանք կիրառվել է  112 անձի նկատմամբ, ապա 2018թ.՝ 84 անձի: Իսկ 33 անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ, ինչը 2017թ․(25 անձ) համեմատ ավելի է 32 տոկոսով: Նման միտումներն, առաջին հերթին. պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու, նախապատվությունն առավելապես անազատության հետ չկապված խափանման միջոցներին տալու ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործադրվող քրեական քաղաքականությամբ:

Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է. 2017թ. արձանագրվել է նման 32 դեպք:

Նախորդ տարվա ըթնացքում դատի է տրվել 288 անձ, ինչը 12-ով կամ 4 տոկոսով քիչ է 2017թ. համեմատությամբ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ: Նման քաղաքականության իրականացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2018թ. ընթացքում նախորդող տարվա համեմատ կրկնակի (126-62) ավելացել  են ոչ արդարացման հիմքով քրեական գործերի վարույթը կարճելու մասկն կայացված որոշումները, եռակի անգամ (235-75)՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու և ոչ արդարացման այլ հիմքերով դադարեցնելու որոշումները:

 
2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված և ավարտված 100 նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4․629․549․320 ՀՀ դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. (361․445․834 ՀՀ դրամ) արդյունքը: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938.873.757 ՀՀ դրամը, որը 2017թ. ցուցանիշը գերազանցում է 15 անգամ (252․070․385 ՀՀ դրամ):  

2018թ. ընթացքում ախաքննական մարմինների կողմից հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով իրավասու մարմիններին ուղարկվել է թվով 75 միջնորդագիր:

Նկատի ունենալով կոռուպցիոն հանցագործությունների լատենտային (թաքնված) բնույթը՝ վերոնշյալ ցուցանիշները վկայում են ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման, բացահայտման, պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողությունների արդյունավետության մասին՝ առավել ևս, որ հայտնաբերված, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների ճնշող մեծամասնությունը վերաբերել է նախորդ տարիներին կատարված դեպքերին:

Այս համատեքստում 2018թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում, (որոշների դեպքերում  հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ) տարիներ շարունակ տևականորեն գործած սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումներով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման, տավարաբուծության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման, ավտոմեքենաների տեխզննման, «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ոլորտներին:

 Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և 2019թ., ինչպես նաև հետագայում ուսումնասիրության թիրախ են դառնալու նաև հանրային կյանքի, պետական կառավարման այլ ոլորտներ:     

 ՀՀ դատախազությունն առաջիկայում մանրամասն տեղեկատվություն կհրապարակի նաև հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոնկրետ կոռուպցիոն հանցատեսակներով 2018թ. քրեական շարժընթացի, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի վերաբերյալ»: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:01 27/02/2019  |  ՄամուլՓաստը այն է, որ կոռուպցիա կա ոչ միայն միջին ու ներքևի օղակներում, այլ վերևի օղակներում ևս. «Փաստ»
18:21 13/02/2019  |  ԼՐԱՀՈՍԶինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով պատճառված վնասը կազմում է ավելի քան 422 մլն դրամ
13:39 22/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀունան Պողոսյանին եթե նշանակում ես մարզպետ, ուրեմն ընդունում ես, որ ոստիկանությունում թալան, կոռուպցիա չի եղել. Շարմազանով
12:22 05/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայտնի են դարձել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները
13:17 07/08/2018  |  Քրեական խրոնիկոն2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 551 քրեական գործ. ՔԿ
16:44 05/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը կրթության ոլորտում կոռուպցիայի հարցով պատրաստվում է հանդիպել նախկին նախարարների հետ
12:14 22/05/2018  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարը՝ ոլորտում կոռուպցիոն երևույթների մասին
14:15 21/05/2018  |  ԼՐԱՀՈՍՈւրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. Արա Բաբլոյան
10:26 08/03/2018  |  ՄամուլՎահրամ Բաղդասարյանի ասելով՝ դեսպանի հայտարարությունը ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ. «Փաստ»
10:16 06/03/2018  |  ՄամուլԿոռուպցիան հետ է պահում ամերիկյան ներդրողներին. «Ժամանակ»

Արխիվ

[]