ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶԼՄ-ների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ 03/06/2019 08:45 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 2-ին տեղի է ունեցել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձևակերպելը։
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց, մասնավորապես, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությանը, առանձին խնդիրների։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, որը, ոլորտի մասնագետների ու իրավաբանների հետ միասին՝ կմշակի ու առաջարկությունների փաթեթ կներկայացնի պատկան մարմիններին։
Այս կապակցությամբ կազմվել է նաև հետևյալ հայտարարությունը, որին կարող են միանալ բոլոր շահագրգիռ լրատվամիջոցները.
«Հայաստանյան ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ դեռևս 2016թ. հանդես էին եկել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հաշվի առնելով, մասնավորապես, առցանց մեդիայի ու ոլորտի առջև ծառացած մարտահրավերների առկայությունը։
Այսօր ևս ԶԼՄ-ները միակարծիք են, որ մեդիաոլորտի բարեփոխման նախաձեռնության հեղինակը՝ որպես անմիջական շահառուներ, առաջին հերթին պետք է լինեն լրատվամիջոցները և լրագրողները։
Հիմք ընդունելով այս մոտեցումը՝ քննարկման արդյունքում կազմվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է նշված խնդիրների կարգավորմամբ և ձևակերպելու է մամուլի ազատության, լրատվամիջոցների գործունեության սահմանները, մասնակցելու է օրենսդրական փոփոխությունների մշակմանը։
Շահագրգիռ անձինք կամ կազմակերպություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել աշխատանքային խմբին, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի հաջորդիվ։ ԶԼՄ-ների ղեկավարները պատրաստակամ են շարունակելու հանդիպում-քննարկումների շարքը՝ միասնական պլատֆորմ և լրատվամիջոցների բոլոր խնդիրների լուծման հարցում միասնական դիրքորոշում ձևավորելու համար»։
1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
2. Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Աննա Իսրայելյան – Առցանց «Առավոտի» խմբագիր
4. Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր 5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր
6. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
7. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն
8. Էմանուիլ Մկրտչյան – «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն
9. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսով
10. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն
11. Մերուժան Սարգսյան – «Միր» ՄՀՌԸ ՀՀ ազգային մասնաճյուղի տնօրեն
12. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
13. Արտակ Ալեքսանյան – «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն
14. Դավիթ Ալավերդյան – «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր
15. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
16. Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
17. Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
18. Հովհաննես Քոսյան -Aysor.am գլխավոր խմբագիր
19. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
20. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն
21. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր
22. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
23. newsarmenia.am կայքի գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյան
24. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
25. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
26. Արմեն Մինասյան – լրագրող, փորձագետ
27. Ծովինար Խաչատրյան – «Արմդեյլի» (armdaily.am) լրատվական գործակալության տնօրեն
28. Մարիամ Մարգարյան – «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր
29.Կոնստանտին Տեր-Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր
30. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր
31. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
«Փաստինֆո» գործակալությունը եւս միանում է հայտարարությանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել