ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գունավոր լինզաների հաճախակի օգտագործման արդյունքում տեսողությունը կարող է կտրուկ ընկնել». մասնագետ 03/06/2019 17:33 | Առողջություն
Քսանհինգամյա Իդա Հովհաննիսյանը արդեն երեք տարի է` ուզած պահին փոխում է աչքերի գույնը, այլ խոսքով` գունավոր լինզաներ է կրում: Սկզբում` երկնագույն, հետո` կանաչ, ապա նաեւ` մեղրագույն, մուգ կապույտ, այսօր արդեն` սեւ: Այս ամենը նա բացատրում է փոփոխությունների մշտական ձգտմամբ. «Համալսարանում էի սովորում, երբ գնեցի առաջին լինզաս, հիշում եմ` երկնագույն էր: Պատճառը հերթական անգամ արտաքինիս մեջ ինչ-որ փոփոխություն անելու ցանկությունն էր»,- ասում է նա: Գույներն ընտրում էր ըստ տրամադրության, երբեմն-երբեմն կրում, բայց ժամանակի ընթացքում լինզաները դարձան նրա անբաժանելի մասը. «Հիմա արդեն հազվադեպ եմ առանց դրանց տանից դուրս գալիս, ամեն օր լինզաներով եմ` հիմնականում` սեւ կամ երկնագույն»: Չնայած իր եռամյա փորձին եւ լինզաների բազմազանությանը, Իդան այս ընթացքում տեսողական որեւէ խնդրի չի բախվել:
Սակայն մասնագետները գունավոր լինզաներ կրելու հիմքում վտանգներ տեսնում են: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեւրովիրաբուժական բաժնի բժիշկ, ակնաբույժ Լուիզա Մարտիրոսյանի խոսքով` գունավոր լինզաներ կարելի է կրել երբեմն, բայց ոչ հաճախ, առավել եւս՝ ամեն օր, որովհետեւ գունավորի դեպքում, ի տարբերություն օպտիկականի, ազդեցությունն ավելի մեծ է. «Դրանք աչքերին շատ վնասակար են, որովհետեւ շփման մեջ են մտնում ծիածանաթաղանթի հետ, գրգռում, հաստացնում այն, ինչն էլ առաջացնում է կերատոկոնուս։ Սրա արդյունքում տեսողությունը կարող է կտրուկ ընկնել»,-նշում է բժիշկը։
Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որը հանգեցնում է դրա բարակեցման և արտափքման: Այս տեսողական խնդրի դեպքում մարդիկ առարկաները տեսնում են ծռմռված, շողքերով: Այն հաճախ զուգակցվում է բարձր աստիճանի աստիգմատիզմով: Այս հիվանդությունը շատ է հանդիպում հատկապես հայերի եւ հրեաների մոտ` որպես հին ազգությունների հիվանդություն:
Պակաս հին չէ նաեւ լինզաների ծագման պատմությունը: Դեռեւս 1568 թվականին Լեոնարդո դա Վինչին նկարագրել է այնպիսի լինզա, որը, տեղադրելով աչքի մեջ, կփոխեր աչքի օպտիկական հատկությունները: Իսկ 300 տարի անց անգլիացի աստղագետ Ջոն Հերշելը նկարագրեց ապակե կոնտակտային լինզան՝ պատրաստված այնպես, որ դրա ձեւը համընկներ աչքի ձեւի հետ: Ժամանակի ընթացքում լինզաները բացի օպտիկական նշանակությունից ձեռք բերեցին նաեւ այլ հատկություններ եւ նշանակություն:
Հոգեբան Մանե Տոնոյանը նշում է, որ լինզա կրելը, եւ առհասարակ, ցանկացած միջամտություն արտաքինին, խոսում է սեփական ֆիզիակական ես-ը չընդունելու, առնվազն դրա հետ անհաշտ լինելու մասին. «Նման վարքը կապված է թերարժեքության զգացման հետ, երբ մարդը կարծես լիարժեք չի զգում այն ֆիզիկական կերպարի մեջ, որն իրեն ի վերուստ է տրվել, այդ պատճառով էլ փորձում է փոփոխել այն»: Որպես նման` սեփական ես-ը չընդունող դրսեւորում, Տոնոյանը դիտարկում է նաեւ հաճախակի պլաստիկ վիրահատությունները:
Անձի հոգեբանության ասպիրանտ, ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Անի Գրիգորյանն էլ առաջ է քաշում մի այլ տեսանկյուն. «Հաճախ ասում ենք, չէ՞, որ աչքերը հոգու հայելի են... Կոնտակտի կարեւորագույն ճանապարհներից մեկը հենց աչքերով է, հայացքով, մենք դրանով շատ բան ենք տալիս ու ստանում: Հետեւաբար, գունավոր լինզաները կարող են փոփոխել նաեւ հայացքը: Գուցե շատ սուբյեկտիվ իմաստավորում է, բայց այ այդ «նոր հայացք» ունենալու հնարավորությունը եւս կարող է առանձնահատկություն ընդգծելու առիթ լինել»,-նշում է մասնագետը:
Քսանամյա Աննա Սահակյանը, ով շագանակագույն աչքեր ունի, նաեւ` տեսողական խնդիր, անկեղծանում է, որ չնայած միշտ չի սիրել իր աչքերի գույնը, փոքր տարիքում նույնիսկ երազել է` կապույտ լինեն, բայց գունավոր լինզաներ չի կրել եւ չի պատրաստվում կրել, որովհետեւ դրանք շատ անբնական է համարում. «Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս բժշկի խորհրդով ակնոցից անցում կկատարեմ օպտիկական լինզայի, բայց ակնոց էլ այնքան երկար եմ կրել, որ անգամ օպտիկականն է ինձ արհեստական թվում»:
Գրիգորյանի խոսքով` այդ արհեստականության զգացողությունը առավել հատուկ է դիմացինին, կողքից նայողին, իսկ մարդը, ով լինզա է կրում, դա իր համար այլ կերպ է իմաստավորում. «Մի ուրիշ հարց էլ կա. գունավոր լինզաները ժամանակակից աշխարհում կոմերցիոն պրոդուկտ են, սպառողի վրա ազդելու միջոց-բրենդ, այսինքն` եթե մարդը ուղղակի նախընտրում է բոլոր այն իրերը, որ սպառողական շուկայում շրջանառվում են, եթե հետեւում է նորաձեւությանը, ապա չի ուզի հետ մնալ նորաձեւ այդ տրենդից, այլ կձգտի մաս կազմել նորաձեւ հանրության, ինտեգրվել հենց այդ հանրույթին»:
Բնական թե արհեստական` որոշողը մարդն է, բայց անկախ դրա պատճառներից ու հնարավորություններից` բոլոր դեպքերում առողջությունը գերակա դիրքերում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ