ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ վարույթներն ավելացել են մոտ 4 անգամ 03/06/2019 19:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք համադրվել են 2017թ. ցուցանիշների հետ. արձանագրվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Հարկ է նկատել, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, որը գրեթե 3.6 անգամ ավելի է 2017թ. համեմատությամբ (272), ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123, կամ 4.3 անգամ քիչ):
Այս ցուցանիշները փաստում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հանրության կողմից նախաձեռնողականության դրսևորման աննախադեպ բարձր մակարդակի, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հանրային ընկալումների առավել խորը արմատավորման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների դրսևորած բարձր ակտիվության մասին:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուր 2072 քրեական գործից ավարտվել է 749 գործի վարույթ: 151 (2017թ․-148) քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից: Ընդ որում՝ եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։
Չնայած այս հանգամանքին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով որպես խափանման միջոց կալանք կիրառվել է 2017թ. համեմատ 33.3 տոկոսով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: Մասնավորապես, եթե 2017թ. խափանման միջոց կալանք կիրառվել է 112 անձի նկատմամբ, ապա 2018թ.՝ 84 անձի: Իսկ 33 անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ, ինչը 2017թ․(25 անձ) համեմատ ավելի է 32 տոկոսով: Նման միտումներն, առաջին հերթին. պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու, նախապատվությունն առավելապես անազատության հետ չկապված խափանման միջոցներին տալու ՀՀ գլխավոր դատախազության կողմից գործադրվող քրեական քաղաքականությամբ:
Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է. 2017թ. արձանագրվել է նման 32 դեպք:
Նախորդ տարվա ըթնացքում դատի է տրվել 288 անձ, ինչը 12-ով կամ 4 տոկոսով քիչ է 2017թ. համեմատությամբ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ: Նման քաղաքականության իրականացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2018թ. ընթացքում նախորդող տարվա համեմատ կրկնակի (126-62) ավելացել են ոչ արդարացման հիմքով քրեական գործերի վարույթը կարճելու մասկն կայացված որոշումները, եռակի անգամ (235-75)՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու և ոչ արդարացման այլ հիմքերով դադարեցնելու որոշումները:
2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված և ավարտված 100 նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4․629․549․320 ՀՀ դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. (361․445․834 ՀՀ դրամ) արդյունքը: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938.873.757 ՀՀ դրամը, որը 2017թ. ցուցանիշը գերազանցում է 15 անգամ (252․070․385 ՀՀ դրամ):
2018թ. ընթացքում ախաքննական մարմինների կողմից հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով իրավասու մարմիններին ուղարկվել է թվով 75 միջնորդագիր:
Նկատի ունենալով կոռուպցիոն հանցագործությունների լատենտային (թաքնված) բնույթը՝ վերոնշյալ ցուցանիշները վկայում են ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման, բացահայտման, պաշտոնատար անձանց մեղավորության հիմնավորման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողությունների արդյունավետության մասին՝ առավել ևս, որ հայտնաբերված, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների ճնշող մեծամասնությունը վերաբերել է նախորդ տարիներին կատարված դեպքերին:
Այս համատեքստում 2018թ. առանձնացել է հատկապես քրեական հետապնդման մարմինների համագործակցության արդյունքում մի քանի ոլորտներում, (որոշների դեպքերում հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ) տարիներ շարունակ տևականորեն գործած սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների մեծածավալ բացահայտումներով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան նպաստների, գյուղացիներին սերմացու ցորենի և պարարտանյութի հատկացման, տավարաբուծության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման, ավտոմեքենաների տեխզննման, «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ոլորտներին:
Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և 2019թ., ինչպես նաև հետագայում ուսումնասիրության թիրախ են դառնալու նաև հանրային կյանքի, պետական կառավարման այլ ոլորտներ:
ՀՀ դատախազությունն առաջիկայում մանրամասն տեղեկատվություն կհրապարակի նաև հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոնկրետ կոռուպցիոն հանցատեսակներով 2018թ. քրեական շարժընթացի, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից