ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեակատարողական հիմնարկներում ներկայիս գերխնդիրը՝ կայուն ու կառավարելի իրավիճակ ապահովելն է 03/05/2019 18:52 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանին: Ներկա էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները, ստորաբաժանումների պետերը, պատասխանատու հերթապահները, ինչպես նաև՝ հիմնարկի նախկին պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նախ շնորհակալական խոսք ուղղեց Գ. Վարդանյանին՝ ընդգծելով նրա դրական և արդյունավետ աշխատանքը ողջ ծառայության, մասնավորապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում աշխատելու ընթացքում: Այնուհետև շնորհավորելով պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եզիազարյանին՝ մաղթեց նրան բեղմնավոր, արդյունավետ և անփորձանք աշխատանք:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վ. Եղիազարյանը՝ հավաստիացնելով, որ հիմնակի անձնակազմի հետ համատեղ կներդնեն բոլոր հնարավորություններն ու եռանդը՝ իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունն արդարացնելու և առկա խնդիրները լուծելու համար:
Դիմելով ներկաներին՝ Ա. Մխոյանը շեշտադրեց հատկապես հստակ ուրվագծված այժմեական այն պահանջները, որոնք դրված են երկրի, այդ թվում նաև Ծառայության առջև: Ըստ Ծառայության պետի՝ համակարգի առաջնային խնդիրը յուրաքանչյուրի կողմից քրեակատարողական ծառայողի արժանապատվության, պատվի, արժեքների պահպանումն է, ինչն էլ իր հերթին պայմանավորված է անհատ ծառայողի անձնական մոտեցումից:
Ա. Մխոյանն անդրադարձավ նաև կոռուպցիային՝ նշելով, որ կոռուպցիա և անօրինականություն են համարվում նաև այն դեպքերը, երբ խախտվում են ծառայողական պարտականությունների շրջանակներն ու կարգապահությունը՝ միևնույն ժամանակ պահանջելով լինել միասնական, համախմբված, միայն համախմբվածության դեպքում կարող են հաղթահարել ծառացած հակասություններն ու անհամաձայնությունները՝ ցանկացած խնդրի համար գտնելով օրինական և տրամաբանական լուծումներ: Քրեակատարողական հիմնարկներում ներկայիս գերխնդիրը կայուն ու կառավարելի իրավիճակ ապահովելն է, ինչին հասնելու կարևորագույն ճանապարհներից մեկը, ըստ Ծառայության պետի, ծառայողական կուռ կարգապահությունն է, իսկ կոռուպցիայի ցանկացած երևույթի բացահայտման դեպքում անձը կենթարկվի պատասխանատվության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ