Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Պետք չէ այդ բոլոր երիտասարդներին ընկալել որպես դասալիքներ. Գորգիսյան 03/05/2019   14:20  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկած օրենքի նախագիծը՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Օրինագծի հիմնական զեկուցողը ԼՀ կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էր, ով նշեց, որ նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից` վճարել օրենքով սահմանված գումարը: Ամեն բաց թողնված զորակոչի համար պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով»։

Նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիների համար: Այս նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչ 2019-ի մարտի 1-ը:

Գորգիսյանը նշեց նաև, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ առաջարկ է եղել ավելի երկարաձգել ժամկետը, սակայն քանի որ օրենքը համաներման տրամաբանություն ունի և թույլ չեն տալիս նախօրոք նման քայլի դիմել, որոշել են ժամկետը սահմանել մինչև մարտի 1-ը:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը դիտարկում կատարեց, որ սա ժամանակավոր լուծում է և հարց ուղղեց զեկուցողին, թե ինչ ռիսկեր կարող է այն պարունակել։ «Արդյոք մարդիկ չե՞ն մտածի, թե, միևնույնն է, ժամկետը էլի կերկարաձգվի»,- հարցրեց պատգամավորը։

Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ որևէ ռիսկ չի տեսնում և պետք չէ այդ բոլոր երիտասարդներին ընկալել որպես դասալիքներ։ «Մենք կանխակալ ենթադրում ենք, որ նրանք փախել են։ Մինչդեռ մարդիկ տարբեր պատճառներով կարող են հեռացած լինել երկրից։ Պետք է ավելի լիբերալ ու հումանիստ լինենք»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորը։

 «Իմ քայլը» դաշինքից Վահագն Հովակիմյանն էլ հետաքրքրվեց, թե Քրեական օրենսգրքի 327 հոդվածով քանի հետախուզվող կա և նրանցից քանիսն են օրենքի փոփոխության շահառուները։ Գորգիսյանը նշեց. «Ընդհանուր առմամբ նրանք 11 հազարն են, որոնցից մոտ 2 հազարին է վերաբերելու օրինագիծը»։

Հարակից զեկուցող, «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ թեև այս փոփոխությունը ժամանակավոր է, այն հրատապ ընդունման կարիք ունի, կարևորեց նաև հետագա կարգավորումը։ «2016-2017 թվականների ընթացքում 625 անձ վերադարձել է՝ կատարելով համապատասխան վճարումները, որն ընդհանուր առմամբ 795 միլիոն դրամ է կազմել։ Պետք է համակարգային լուծում գտնել, հակառակ դեպքում 2019 թվականի դեկտեմբերի 31-ին նորից բախվելու ենք նույն խնդրին»։ Ըստ Խաչատրյանի՝ անհրաժեշտ է օպտիմալ լուծում գտնել, որը թե՛ կկանխարգելի նմանատիպ հանցագործությունները, թե՛ կնպաստի հայրենադարձությանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 04/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ձեռք են բերել միջկուսակցական շփումները շարունակելու պայմանավորվածություն
12:21 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լուսավոր Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
16:25 04/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱժ-ում տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ
20:55 19/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի խորհրդարանում ընդունել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը
16:11 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի». ԲՀԿ-ն՝ Էդմոն Մարուքյանին  
10:45 17/12/2018  |  ՔաղաքականԷդմոն Մարուքյանի կարծիքով՝ «մեծ դեբատի» ժամանակ Ծառուկյանին ուղղված իր հարցից հետո ԼՀ-ի նկատմամբ իրականացվում է լայն հակաքարոզչություն
10:00 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը
14:15 12/12/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան»-ը միակ քաղաքակրթական այլընտրանքն է թե գործող իշխանությանը և թե հին, քրեաօլիգարխիկ համակարգին
15:13 10/12/2018  |  Քաղաքական«Լուսավոր Հայաստան»-ը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը. ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել
15:34 18/11/2018  |  Ընտրական իրավունքԼՀԿ-ն հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը

Արխիվ

[]