ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը 03/05/2019 16:47 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մեկնարկին, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Լավ կառավարման» համագործակցության շրջանակում:
Ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ամրապնդել դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև Հայաստանում ամրապնդել արբիտրաժի և հաշտարարության կիրառումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչների և հանձնարարականների համապատասխան:
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին միջոցառման համար և նշել, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր շրջափուլ: «Հեղափոխությունից հետո վերացվեց դատավորների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու արատավոր պրակտիկան՝ այդպիսով բացառելով իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը»,- նշել է նախարարը և հավելել, որ այնումենայնիվ, Հայաստանի դատական իշխանության լիարժեք կայացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և համընդգրկուն բարեփոխումներ, որտեղ կապահովվի արդարության զգացումը և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, կերաշխավորվի դատավորների ներքին և արտաքին անկախությունը, դատական իշխանության թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, այդպիսի բարեփոխումների իրականացմանն ուղղված հայեցակարգն այժմ լրամշակվում է Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից: Խոսքը վերաբերում է 2019-2024 թվականների Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծին, որը ներառելու է միջոցառումներ դատարանների մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար:
Այս համատեքստում նախարար Զեյնալյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներն արդեն իսկ գնահատել են Դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագիծը` վերլուծելով Ռազմավարության հիմնական նպատակները, թիրախները, գործողությունների իրականացման ժամանակահատվածը, ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև Գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների համապատասխանությունը Եվրոպական միության Գնահատողական խմբի կողմից ներկայացված առաջարկություններին: «Մեծապես կարևորելով մեր գործընկերների կողմից իրականացված աշխատանքը՝ վստահ եմ, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. Դատաիրավական բարեփոխումների ծրագրում»,- ասել է արդարադատության նախարարը և անդրադարձել նախորդ տարվա դեկտեմբերին ավարտված Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրին ու դրա իրականացման ընթացքում արձանագրված մի շարք ձեռքբերումներին:
«Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, լինելով մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցող կարևորագույն գործընկերներից մեկը, շարունակում է իր օժանդակությունը ցուցաբերել դատական և իրավական բարեփոխումների իրագործմանը: Այդ մասին է վկայում այսօր մեկնարկող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» նոր ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում դատարանների անկախության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:
Ծրագրի մեկնարկին մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք: Այս մասին հայտնում են՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ