Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում բացահայտվել է պատվիրված սպանության դեպք 03/05/2019   16:21  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2018թ. մարտի 8-ին արձանագրված, Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի մահը` թմրամիջոցների գերդոզավորմամբ որպես դժբախտ պատահար ձևացնելու եղանակով վերջինիս սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 2 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում է՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2018թ. մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին. դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից, որի կազմում եղել են «մեթամֆետամին» և կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ:

Դեպքից ամիսներ անց, այլ քրեական գործերի շրջանակներում, պարզվել են հիշյալ դեպքին առնչվող նոր հանգամանքներ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, նույն վարչական շրջանների դատախազության և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված բազմաթիվ անհետաձգելի քննչական գործողությունների և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սպիտակ քաղաքի բնակիչը ոչ թե մահացել է թմրամիջոցի գերդոզավորման արդյունքում, այլ դարձել է սպանության զոհ, որն իրագործվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալի պատվերով։

Այսպես՝ 2019թ. փետրվարին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ ՔԿՀ-ի կալանավորը՝  ծնված 1974թ. թվականին, ով մեղադրվում էր մարդու առևանգման համար և ում վերաբերյալ քրեական գործն այդ պահին գտնվել է դատաքննության փուլում, վրեժի շարժառիթով իր խցակցին՝ 1995թ. ծնված երիտասարդին, պատվիրել է հիշյալ գործով տուժող, Սպիտակ քաղաքի՝ 1983թ. ծնված Է.Գյուլազյանի սպանությունը՝ մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:

Վերջինիս սպանությունը պատվիրելու համար նախատեսված վարձավճարի՝ 10 000 ԱՄՆ դոլարի շուրջ համաձայնության գալուց հետո, 23-ամյա խցակիցը քրեակատարողական հիմնարկից կապ է հաստատել 1995թ. ծնված իր ծանոթուհու հետ և ստացել սպանությունը նման եղանակով և համապատասխան գումարի դիմաց կատարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը։

Այնուհետև, սպանությունն իրագործելու վերաբերյալ նախապես մշակված սցենարի և մեխանիզմի համաձայն՝ 23-ամյա աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով, կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և Գյումրի քաղաքի հյուրանոցներից  մեկում հանդիպել վերջինիս, որտեղ և թմրամիջոց է ներարկել նրան՝ տպավորություն ստեղծելու համար, թե մահը, իբր, վրա է հասել թմրամիջոցի գերդոզավորումից:

Հանցանքը թաքցնելու համար, գիտակցությունը կորցրած և անօգնական վիճակում գտնվող երիտասարդ տղամարդուն տեղափոխել են անմարդաբնակ վայր, որտեղ և վերջինս 08.03.2018թ. ժամը 08։00-ին հայտնաբերվելուց հետո՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապահին, մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ` արտածին նյութերով սուր թունավորումից, որի կազմի մեջ են եղել «մեթամֆետամինի» և «կանաբինոիդների» խմբին պատկանող թմրալկալոիդներ։

Նկատի ունենալով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նոր հանցագործության, այն է՝ այլ հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, մի խումբ անձանց կողմից պատվերով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից դիտավորությամբ զրկելու դեպք, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 11-րդ կետերով և առանձնացվել առանձին վարույթ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Է.Գյուլազյանի մահվան փաստի առթիվ 2018թ. ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք հետագայում կասեցվել են, իսկ Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ 14.08.2018թ. որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019թ. մարտի 4-ին, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի` Է.Գյուլազյանի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 14.08.2018թ. որոշումը։

Բավարար ապացույցների համակցությամբ 1995թ. ծնված աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ նույն թվականին ծնված տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 05.03.2019թ. որոշումներով վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ, նախկինում դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված, 1974թ. սեպտեմբերի 5-ին ծնված Ռուբեն Արտաշեսի Սարգսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Լուսանկարում՝ Ռուբեն Արտաշեսի Սարգսյանը

Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել  010 578-905 կամ  010 572-365 հեռախոսահամարներով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:03 05/03/2019  |  Քրեական խրոնիկոն50 ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
12:14 04/03/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները հայտնաբերել են սպանություն նախապատրաստած անձանց. նրանք կալանավորվել են
10:12 04/03/2019  |  Քրեական խրոնիկոնԵրկու հարեւանների վեճը ավարտվել է սպանությամբ
19:45 25/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱրեգունի գյուղի 38-ամյա բնակիչը մահացել է համագյուղացու կողմից փայտով գլխին հասցված վնասվածքից
11:54 12/02/2019  |  Քրեական խրոնիկոն40- ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվեց
19:09 16/05/2018  |  Դատական ռեպորտաժներՍպանությունը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում. պաշտպան
21:28 05/04/2018  |  Քրեական խրոնիկոնԳործարարը պատվիրել է վարորդի սպանությունը սեփական մահափորձը բեմադրելու համար
21:10 05/04/2018  |  Քրեական խրոնիկոնՏղամարդը սոցցանցերի սիրած կնոջը օֆլայն դառնալու է մղել, որպեսզի սպանի նրան ու թաղի անտառում
21:50 03/04/2018  |  Քրեական խրոնիկոնՏնքում էր ու խանգարում էր քնել՝ հիվանդի սպանության մեջ կասկածում են պալատի նրա հարևանին
22:55 30/03/2018  |  Քրեական խրոնիկոնՓարիզում դաժանորեն սպանել ու այրել են 85-ամյա ֆրանսուհուն, ով վերապրել է Հոլոքոստը

Արխիվ

[]