ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակ Զեյնալյան. «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է» 03/05/2019 16:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 26-ին մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախարարը շնորհավորել է դատական իշխանությանը հոբելյանի առիթով և նշել, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլի լրջագույն մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է, որի անբաժան մասն է կազմում դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից՝ մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում»,- ասել է նախարարը և հավելել, որ արդարադատությունը ժողովրդաիշխանության իրականացման ձև է, և յուրաքանչյուր գործով դատարանն իր իշխանությունը ստանում է պետությունում իշխանության կրողից՝ ժողովրդից և սրանից պետք է բխի դատական ակտը: Նախարար Զեյնալյանի խոսքով՝ ասածն առաջին հայացքից ձևական թվացող, սակայն բովանդակային առումով իմաստային լուրջ բեռ կրող փոփոխության մեջ է: «Անձամբ իմ և պատգամավորական «ԵԼՔ» խմբակցության նախաձեռնած փոփոխությունների արդյունքում «Դատական» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքերում ամրագրվել է՝ դատական ակտերը կայացվում են ո՛չ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության», այլ՝ «Հայաստանի Հանրապետության անունից» և հարկ է, որ այլևս վճիռներն ու դատավճիռները հենց այս ձևակերպմամբ ու ուղերձով սկսվեն»,- նշել է նախարարը:
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկուն է. դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի ու դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի ու տեսանելի արդարադատություն և այլն: Նրա խոսքով՝ բոլորիս ջանքերն ուղղված են այն կառավարելի դարձնելուն, իսկ այն կառավարելի դարձնելու լծակներն են դատարանների ծանրաբեռնվածության ավելի քան 70 տոկոսը կազմող վճարման կարգադրությունների ու ճանապարհային ոստիկանության ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու՝ դատական պարտականության վերանայումն ու դրանց վերաբերյալ դատական որոշմանն այլընտրանք հանդիսացող լուծումներ գտնելը:
«Այս քսան տարիների ձեռքբերումների շարքում կառանձնացնեմ դատական ակտերի որակական փոփոխությունները. դրանք ահռելի են: Մարտահրավերների մասին խոսելիս կանգ կառնեմ դատավորի պատասխանատվության հարցի վրա, սակայն ոչ կարգապահական վարույթի կամ պատժի իմաստով: Ցանկանում եմ խոսել այն պատասխանատվության մասին, որը ստանձնում է դատավորը պատմուճանը հանգնելիս, Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնելիս: Իմ կյանքի փուլերից մեկում պատերազմն իմ ամենօրյա իրականությունն է եղել, ես ապրել եմ զինվորական ծառայություն իրականացնող անձանց հետ՝ կողք-կողքի, տեսել եմ նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Այսօր ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած սպայի ու մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած դատավորի միջև: Եկել եմ եզրահանգման, որ նույն պատասխանատվությունն է. մնալ հավատարիմ երդմանը, պաշտպանել մարդուն, լինել սկզբունքային, չվախենալ այդ սկզբունքայնության երբեմն ծանր հետևանքների հետ առերեսվելուց, կայացնել որոշում ու պատասխանատու լինել դրա համար, չվախենալ բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ դրանց լուծման առաջին քայլը բարձրաձայնումն է՝ ոչ թե ժխտումն ու դրանք թաքցնելը»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ կարևորելով դատական համակարգի պատրաստակամությունը խոսելու առկա խնդիրների մասին, որակյալ մասնակցություն ունենալու դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Նախարարի համոզմամբ, միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել դատական համակարգի անցնցում, էվոլյուցիոն զարգացումը, ինքնամաքրման գործընթացն ու ոչ ցանկալի, արտաքին «վիրահատական» միջամտություններից զերծ լինելը:
«Որպես արդարադատության նախարար՝ ես հետևողական ու պահանջախնդիր եմ դատական համակարգի զարգացման ու կայացման գործընթացի արդարության, տրամաբանվածության և մարդակենտրոնության նկատմամբ: Հետևողական ու պահանջախնդիր՝ ճիշտ այնպես, ինչպես անզիջում ու բծախնդիր եմ եղել իրավապաշտպան գործունեության ընթացքում, ստրատեգիական դատավարություններ նախաձեռնելիս ու դրանց արդյունքում հետևողականորեն, քայլ առ քայլ դատարանների կողմից ստեղծվող իրավաբանությունը զարգացնելիս»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Այնուհետև, նախարարն անդրադարձել է դատական վերանայման ինստիտուտին, և նշել, որ այն, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի երաշխավորման կարևոր բաղադրատար և իր գոյությամբ երկու խնդիր է լուծում՝ դատական սխալի ուղղում և օրենքի միատեսակ կիրառության ապահովում:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը հետևողականորեն իրականացնում է նշված երկու գործառույթները և հանդիսանում է դատական ակտերի որակի բարոմետր:
Եզրափակելով ելույթը՝ նախարարը կրկին շնորհավորել է վերաքննիչ դատարաններին քսանամյա գործունեության առթիվ և հույս հայտնել, որ հաջորդիվ Վերաքննիչ դատարանների կողմից հաղթահարված մարտահրավերները, դրա ձեռքբերումներն ու զարգացումներն ավելի շատ են լինելու, քան այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք կամփոփվեն հանդիպման ընթացքում:
Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, այլք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ