ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ, մինչդեռ նրա նկատմամբ ներկայումս չկա ընտրված խափանման միջոց. դատարանի որոշումը՝ մարտի 11-ին 03/05/2019 17:40 | Դատական ռեպորտաժներ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
Նշենք, որ արդեն 4 ամիս է, ինչ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել, սակայն այն ըստ էության դեռ չի քննվել։
Նախորդ դատական նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել էր կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Դատավորը միաժամանակ նշել էր, որ ինքը կարող է գործով անկողմնակալ լինել։
Բանն այն է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն է քննել նաեւ Վ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասի ՀՔԾ միջնորդությունը՝ նիստին մասնակից չդարձնելով պաշտպանական կողմին։ Արդյունքում՝ դեկտեմբերի 30-ին նրա կայացրած դատական ակտը վերաքննիչը բեկանեց, բացի այդ փաստաբանի հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ հարուցվեց կապգապահական վարույթ, իսկ ՀՔԾ-ն էլ քրեական գործ հարուցեց հեռախոսագիրը կեղծելու համար։ Այդուհանդերձ՝ դատավորը հայտարարել էր, թե այս գործով կարող է լինել անկողմնակալ։
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մերժեցին դատավորի՝ ինքնաբացարկի առաջարկը: Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ իրենք դրա համար հստակ պատճառներ ունեն. «Սույն գործով բողոքը դատարան է ներկայացվել դեռեւս 2018 թվականի նոյեմբերի 28-ին, սակայն մինչ այս պահը բողոքի քննություն չէր սկսվել. դատախազ էր վիրահատվել, նիստերը հետաձգվել էին, եւ այլն, եւ այլն: Հետեւաբար, մենք որեւէ երաշխիք չունենք, որ չանտեսելու դեպքում եւս չորս ամիս այս գործը չէր շարունակվի, եւ սա այն դեպքում, երբ քրեական դատավարության կարգը բողոքի քննության համար տասնօրյա ժամկետ է սահմանում: Այսինքն` գործի քննության ողջամիտ ժամկետը արդեն իսկ խախտվել է»: Պաշտպանի կարծիքով` այս պահին խախտվում է իր պաշտպանյալի առավել կարեւոր` ազատ տեղաշարժման իրավունքը, ուստի իրենց կողմը համարում է, որ նախագահող դատավորը կարող է շարունակել գործի քննությունը:
Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, նշեց, որ իրենք պաշտպանական կողմի հետ համաձայնության են եկել այլ հիմքերով. «Դատարանի կողմից առաջ էր քաշվել պարզ հարց` անտեսելու դատարանի կողմից ներկայացված այն ողջամիտ ենթադրությունը, ըստ որի` մի երրորդ, անկողմնակալ անձի մոտ կարող էին հանդես գալ ողջամիտ կասկածներ, որ առկա պայմաններում նախագահող դատավորը կարող է անկողմնակալ չլինել` պայմանավորված պաշտպանական կողմի` մի քանի հանգամանքներով վարույթներ հարուցելու նախաձեռնության հետ: Սակայն դատարանը հավաստիացրել էր, որ որեւէ հանգամանք չի կարող ազդել իր անկողմնակալության վրա»: Մնացականյանի խոսքով` հենց սա է եղել ինքնաբացարկը անտեսելու դիրքորոշումը:
Մինչ հետախուզման որոշման դեմ բողոքի բուն քննարկմանն անցնելը` դատախազը միջնորդեց նաեւ նախաքննության գաղտնիք պարունակող տեղեկությունները, որոնք առկա են ինչպես վիճարկվող որոշումներում, այնպես էլ բողոքում հրապարակային չդառնան:
Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացվել նաեւ նիստերը դռնփակ անցկացնելու, ինչը, սակայն, մերժվել էր:
Հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննարկման ժամանակ Վահագն Հարությունյանի պաշտպան Պողոսյանը մանրամասներ հաղորդեց գործի քննության ընթացքից: Նրա խոսքով` 2018 թվականի հոկտեմբերի 30-ին` ժամը 16:00-ին, իր պաշտպանյալը հարցաքննության է կանչվել որպես վկա: Նույն օրը` ժամը 17:20-ին, փաստաբանը վարույթ իրականացնող մարմին է ներկայացրել դիմում, որով հայտնել է, որ Վահագն Հարությունյանը հուլիսի 17-ից առողջական վիճակի հետազոտության եւ բուժման նպատակող գտնվում է ՌԴ տարածքի Մոսկվա քաղաքում, ինչի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է հայտնել իր գտնվելու վայրի մասին կոնկրետ տեղեկություններ, եւ հետագայում` 2018 թվականի սեպտեմբերի 12-ին, ինչպես պաշտպանն է պնդում, դրանք հաղորդվել են:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչից հետո քննիչը որոշել էր նրա նկատմամբ հետախուզում հայտարարել, եւ միջնորդություն ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան խափանման միջոց կիրառելու նպատակով: Նշված միջնորդությունը նոյեմբերի 2-ին դատարանը բավարարել էր: Սակայն դեկտեմբերի 12-ին դատարանի կողմից կայացված որոշումը վերացվել էր: Այս պահի դրությամբ Հարությունյանի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։
Այսպիսով` Միհրան Պողոսյանը, պնդելով, որ հետախուզում հայտարարելու մասին որոշումը անհիմն է, չպատճառաբանված, եւ հետապնդում է բուժման մեջ գտնվող եւ այդ մասին նախաքննության մարմնին տեղեկացրած, այդ կերպ` հարգելի պատռճառով ՀՀ չվերադարձած եւ նախաքննության մարմին չներկայացած անձի տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման նպատակ, դատարանին խնդրեց վերացնել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը։
Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքով, սակայն, վարույթն իրականացնող մարմինը հստակ տեղեկություններ ունի այն մասին, որ հետախուզվող մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չէ. «Շուրջ 5 ամիս տևող այս գործընթացի ընթացքում հետախուզվող մեղադրյալը լրատվամիջոցներով կարծիքներ է արտահայտել իր վերաբերյալ կայացվող որոշումների և կատարվող քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ, սակայն երբևէ ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե երբ է պատրաստվում վերադառնալ Հայաստան։ Նա ասում է, որ իր գտնվելու վայրը պարզ է, բայց այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այսքան ժամանակ հետաքննության մարմինը չկարողացավ հայտնաբերել մեղադրյալին»:
Պետրոսյանը բողոքը անհիմն համարեց եւ խնդրեց դատարանին մերժել այն` պնդելով, որ չկա որեւէ ապացույց, որը կվկայի քրեադատավարական ընթացակարգի սահմաններում մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կողմից Հարությունյանի իրավունքների անհամաչափ սահմանափակման մասին:
Բողոքի քննության ավարտից հետո դատարանը տեղեկացրեց, որ որոշումը կհայտնի մարտի 11-ին:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Ինքը՝ Վ.Հարությունյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ քրեական հետապնդումը գնահատել որպես հետապնդում։
Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Լուսանկարում՝ փաստաբան Միհրան Պողոսյանը՝ դատարանի դահլիճում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից