ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով ՃԿՊԱ շրջանավարտներն աշխատանքի կանցնեն ԱԻ նախարարության համակարգում 03/04/2019 19:59 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 4-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 17 շրջանավարտի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները շնորհեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շրջանավարտները մասնագիտացել են քաղաքացիական ու բնակչության պաշտպանության բնագավառներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը շրջանավարտներին մաղթեցին մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, կանաչ ճանապարհ՝ նշելով, որ ձեռք բերված մասնագիտությունը կյանքում հետագա քայլերն անելու կարևոր երաշխիքներից է:
«Ուզում եմ շնորհավորել մեր շրջանավարտներին, ցանկանալ հաջողություն: Փրկարարի մասնագիտությունը, որ ձեռք են բերել մեր շրջանավարտները, բարի մասնագիտություն է: Փրկարարը, վտանգելով իր կյանքը, փրկում է մեկ այլ մարդու կյանք: Մաղթում եմ հաջողություններ կյանքում և բարեխղճություն», - շնորհավորական խոսքում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ստանալով ճգնաժամային կառավարման մասնագետի բարձր կոչումը՝ շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները, պահպանել փրկարարի մասնագիտական, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից, հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու հետևանքների վերացման համար:
Շրջանավարտներից 11-ն արդեն իսկ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, 2-ը՝ այլ պետական և մասնավոր հատվածում: Շրջանավարտների երդման արարողությունից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանմանը կազմակերպել մյուս 4 շրջանավարտների՝ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունման գործընթացը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգը պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի. մեզ պետք են մարդիկ, ովքեր կարողանում են դժվար պահերին արագ կողմնորոշվել և իրավիճակ կառավարել, և այս առումով վստահ եմ, որ դուք Ակադեմիայի շնորհիվ արդեն պատրաստ եք դրան»,-իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են՝
• բարձրագույն (մագիստրոսի, բակալավրի) և միջինմասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում,
• ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում,
• հրշեջ-փրկարարների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
• արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով բնակչության ուսուցում,
• գիտամեթոդական աշխատանքների կատարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից