ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անձը, խաբեությամբ ներկայանալով որպես դատախազ՝ բնակարան ձեռք բերելուն օժանդակելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել 03/04/2019 16:50 | Քրեական խրոնիկոն
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից 2019թ. փետրվարի 6-ին` ՀՀ քրեական դավավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած Ս.Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. նոյեմբեր ամսին վերցրել է 507,000 ՀՀ դրամ և անհետացել` հափշտակելով այն։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն անձնավորության առերևույթ հանցավոր գործողություններից տուժել է ևս երեք քաղաքացի: Մասնավորապես ներկայանալով որպես գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների դատախազ՝ բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումներ կատարելու պատրվակով նրանցից առանձին առանձին, տարբեր ժամանակահատվածներում, մաս-մաս ստացել է մի դեպքում շուրջ 1.000.000, մյուսի դեպքում՝ 565.000, երրորդի դեպքում՝ 3.330.000 ՀՀ դրամ գումար և անհետացել։ Ցուցմունքներում առերևույթ խարդախության զոհ դարձած առանձին քաղաքացիներ նշել են, Ս.Ս.-ի հորդորով նաև ապառիկով գնել և նրան են փոխանցել բջջային հեռախոսներ, իսկ պահանջված գումարները տալու համար ստիպված ձևակերպել և ստացել են վարկեր:
Վերոնշյալ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ դրանցից երեքով քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեկ դեպքում՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը:
Ս.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություն կներկայացվի դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես նշված դեպքերի հանգամանքները, այնպես էլ խարդախության հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:
Պարզվել է, որ 1985թ. ծնված Ս.Ս.-ն նախկինում դատապարտվել է նմանատիպ հանցագործություն կատարելու համար: Մասնավորապես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-212-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-212-րդ հոդվածի 3-րդ մասով նա դատապարտվել է ազատազրկման՝ 5 տարի ժամանակով։
Բացի այդ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննված քրեական գործով Ս.Ս.-ն կրկին հետապնդվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Տվյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.10.2018թ. ուղարկվել է դատարան։
Նկատի ունենալով, որ Ս.Ս-ի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ քաղաքացիներ՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ դատախազություն կամ իրավապահ որևէ այլ մարմին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից