ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք. Դավիթ Պետրոսյանը՝ գիշերվա միջադեպի մասին 03/04/2019 12:01 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում մարտի լույս 4-ի գիշերը ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»:
Նշենք, որ երեկ՝ կեսգիշերին, Նարեկ Մալյանը հարձակման է ենթարկվել իր տան մոտ: Այս մասին Մալյանը նախ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ապա ֆեյսբուքյան «ուղիղ եթերով» պատմել դեպքի մանրամասները: Նա արարքը վերագրել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին՝ նշելով, որ հարձակվողները 8-10 հոգի են եղել, բացի այդ՝ 4 հոգի էլ պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում են կատարել։
«Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց։ Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր՝ ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել»,- ասել է Մալյանը։
Միջադեպից կարճ ժամանակ անց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը գրառում է կատարել ֆեյսբուքում. «Նարեկ Մալյանին ուզում էինք քցել զիբիլը , ոստիկանությունը բերման ենթարկեց»։
Ավելի ուշ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Նարեկ Մալյանին մատով անգամ չեն դիպել և ոչ մի հայհոյանք չի եղել։ «Ապրիլ-մայիսյան փոփոխություններից հետո բազում դրական աշխատանքներ ունենք անելու: Կան մարդիկ, որոնք փոփոխությունները չեն ուզում նկատել ու քանի որ բանական ճանապարհով՝ փաստարկներով, ինչ որ բան խոսելով՝ հաջողության չեն հասնում, մնում են անձնական վիրավորանքները: Այստեղ խոսքը Նարեկ Մալյանի մասին է, որն ամեն ինչ արել է, որ ԵՊՀ-ում տուրք տանք իր սադրանքներին, հոգաբարձուների նիստը տեղի չունենա, բայց մենք չտրվեցինք այդ սադրանքներին: Թավշյա հեղափոխության ընթացքում արժանապատվության պայքար է եղել, մեզ մոտ արժանապատվությունը մնացել է: Գիտենք՝ քաղաքային իշխանության համար աղբահանման խնդիրն ամենալուրջն է: Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք, ոստիկանների շնորհիվ նա չհայտնվեց աղբամանում»,- նշել է Դավիթ Պետրոսյանը։ Վերջինս խոստացել է հրապարակել միջադեպի տեսանյութն ամբողջությամբ. «Կհրապարկենք աղբահանության գործընթացի ամբողջական տեսանյութը։ Արժանապատվությունը երբեք ոչինիչ հետ չենք փոխելու։ Մենք փորձեցինք բոլորին ուղղված վիրավորանքները մեր վրա վերցնել ու բացասականը խեղդել՝ դրական տարածելով»,- նշել է գրառման մեջ։
Մալյանը նրան հրավիրել է երկուշաբթի ժամը 13:00–ին գալ ԵՊՀ շենքի մոտ։ «Թող այդ «Սորոսի վաստակները» փորձեն նույնը կրկնել», – հայտարարել է նա։
Միջադեպին արձագանքել են մի շարք հասարակական, քաղաքականա գործիչներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ