ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նախապես հայտնի ելքով հաշվեհարդար». Զեյնալյանը բոլոր առումներով գերազանցեց իր նախորդներին 03/04/2019 15:30 | ԼՐԱՀՈՍ
Սասնա ծռեր կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գերազանցել է իր նախորդներին։
Հայտարարության մեջ ասվում է.
Նոր Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի վերջին օրերի հայտարարությունները թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացուն պարզապես չէին կարող չհիշեցնել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակները, երբ մարդկանց իրավունքները ստորադասվում էին նեղ խմբակային շահերին, երբ գերիշխում էր բացարձակ, իսկ որոշ դեպքերում էլ միտումնավոր անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ: Բայց Արտակ Զեյնալյանն ուղղակի գերազանցեց իր նախորդներին, երբ կալանավայրում հացադուլի արդյունքում Մհեր Եղիազարյանի մահվան փաստին անդրադառնալով` հայտարարեց. « Ով գնում է հացադուլի, պետք է իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով»:
Զեյնալյանի այս անտարբեր վերաբերմունքը թերևս հետևանքն է այն բանի, որ վերջինս իր ղեկավարած կառույցի հետ միասին մեղմ ասած մարսեց հացադուլավոր կալանավորի մահը: Հետհեղափոխական էյֆորիայի տակ դեռևս կքած հասարակությանը կարելի է ասել չհետաքրքրեց կատարվածը, ուստի թավշյա հանդուրժողականությունը Զեյնալյանին հնարավորություն ընձեռեց անել հայտարարություններ, որոնք պարզապես զուրկ են որեվէ տրամաբանությունից:
Այս ամենը գալիս է ապացուցելու, որ նախորդ ռեժիմից ժառանգված համակարգը վերափոխելու հույսեր և ակնկալիքներ գոնե մոտ ապագայում չեն կարող լինել, հատկապես, որ նույն այդ համակարգի և նրա ղեկավարի համար կամաց-կամաց լուրջ պրոբլեմ է դառնում Զեյնալյանի ձեռամբ մշակված համաներման այն ակտը , որը հետհեղափոխական Հայաստանի համար նոր իշխանությունները մեծ նվեր էին համարել:
Օրերս հասարակության լայն շերտերի մոտ զայրույթ և վրդովմունք առաջացրեց Զեյնալյանի այն հայտարարությունը, թե համաներումը Սասնա Ծռերի առանցքային անդամների վրա չի տարածվելու, քանի որ տուժողների կողմից առարկություն կա: Արդյո՞ք սա նշանակում է, որ ապստամբները կրկին կկալանավորվեն, արդյո՞ք նոր իշխանությունները պատրաստվում են բանտարկել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար ոտքի ելած Սասնա Ծռերին: Սրանք են այս օրերին համացանցում ամենաքննարկվող հարցերը:
Մինչդեռ սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ, քանի որ եթե համաներումը մյուս դեպքերում կիրառվում էր համաչափ, ապա Սասնա Ծռերի պարագայում կատարված լրամշակումների արդյունքում անհեթեթ ձևակերպումներ կատարվեցին օրենքում: Ըստ այդ լրամշակումների, ապստամբների նկատմամբ համաներում կիրառելու համար դատարանը պետք է հաշվի առներ նաև այսպես կոչված տուժողների դիրքորոշումը: Համաներման մյուս դրույթներով «տուժողների» կարծիքը հաշվի չէր առնվում, մինչդեռ միայն Սասնա Ծռերին վերաբերող դրույթով սահմանված է , որ միայն տուժողների չառարկելու դեպքում նրանց վրա կտարածվի համաներումը: Այս խտրական մոտեցմամբ հատուկ դիտավորությամբ ական էր լարվել, որն էլ գործի դրվեց: Մանավանդ որ որպես տուժողներ դատարանում ցուցմունք տվեցին և համաներմանը առարկեցին ոստիկանական համակարգի մի շարք ներկայացուցիչներ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ըստ էության Ծռերի գործով դատավարությանը համաներման հարցի քննարկումը վերածվեց քվեարկության, քանի որ տուժողները պետք է համաձայնություն տային, արդյոք համաներումը պետք է տարածվի ապստամբների վրա թե ոչ:
Փաստորեն Սասնա Ծռերի գործով համաներման հարցը վերապահվեց նրանց հայեցողությանը ում դեմ Ծռերը ապստամբել էին: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախապես հայտնի ելքով հաշվեհարդար:
Սրանով արդյո՞ք չփոշիացավ թավշյա հեղափոխությունը, քանի որ հեղափոխությունների համաշխարհային պատմությունը այլ բան է հուշում. հեղափոխության պարագայում առաջինը բացվում են բանտերի դռները և ազատ են արձակվում քաղաքական բանտարկյալները:
Հայաստանում ոչ միայն չճանաչվեց ապստամբության իրավունքը, այլ Արդարադատության նախարարի թեթև ձեռքով փորձ է արվում ապստամբներին կրկին ցույց տալ բանտերի ճանապարհը:
Այստեղ առաջանում է գլխավոր հարցը. ընտրություններից հետո նախարարի պաշտոնը պահպանած Արտակ Զեյնալյանն այս հարցում միանձնյա՞ է գործում, թե՞ սա գործող իշխանությունների որդեգրած դիրքորոշումն է:
Նշենք, որ Զեյնալյանի գոնե վերջին շրջանի գործնեությունը հուշում է հետևյալը. այս պաշտոնյան որդեգրել է ինքնատիպ մարտավարություն, նա գործում է խաղի սեփական կանոններով: Օրինակ, 2018-ի ապրիլին, երբ իր գործընկեր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էին իրականացնում, Արտակ Զեյնալյանը որեվէ կոնկրետ դիրքորոշմամբ հանդես չեկավ, և միայն երբ հասկացավ, որ համաժողովրդական շարժումը հաղթանակի փուլում է, որպես իրավապաշտպան շտապեց ոստիկանական բաժանմունքներ, իբրև օգնություն ցուցաբերելու բերման ենթարկված ակտիվիստներին, իսկ երբ Փաշինյանը վարչապետ դարձավ վերջինս արդարադատության նախարար նշանակվեց:
Մասնակցելով երկու ընտրությունների՝ առաջինի դեպքում որպես քաղաքապետի թեկնածու, իսկ երկրորդում պատգամավորի, նա երբևէ փորձ չարեց քննադատական խոսք հնչեցնել իշխող քաղաքական ուժի և նրա թեկնածուների հասցեին: Փոխարենը նախընտրեց առաջ տանել վերջիններիս հաճո լինելու սեփական թեզը` հետագայում նախարարի պաշտոնը պահպանելու նպատակադրումով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից