ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարժանկարը հետ է պտտվում՝ դեպի 90-ականնե՞ր 03/04/2019 16:42 | Վերլուծություններ
Հետհեղափոխական Հայաստանում քանի գնում բաժանարար գիծը ավելի մուգ ու թանձր գունավորում է ստանում՝ մի տեսակ տխուր շարժանկար որպես հետ բերելով 90-ականների Հայաստանը՝ ներքին թշնամու որոնումներով, հայաստանցի-ղարաբաղցի ազգակործան ձևակերպմամբ, մերոնք -ձերոնքի հրեշավոր մուտացիաներով:
Նոր իշխանության կողմից սևերի ու սպիտակների բաժանած ազգը ինչ-որ անտես ու տեսանելի ձեռքերով հիմա մի կողմից տեղատարածքային բաժանումների են ենթարկում, մյուս կողմից՝ կուսակցական ու գաղափարական: Եթե այս բոլոր բաժանումները գծվում են ազատագրված հայրենիքը տերպետրոսյանական ,,գրավյալ տարածքների,,, անվան տակ փոխզիջումային խոսակցությունների համատեքստում, ապա վայն եկել է մեզ տարել որպես ազգ ու որպես հանրություն:
Այս կործանարար ու մերժելի՝ բաժանելով երկրում քաոտիկ վիճակ առաջացնելու քաղաքականություն մեջ որպես պարսատիկի քար նետված երևութական կերպարները մի կողմից հանրության երազները փշուր-փշուր են անում, Ռուբեն Հախվերդյանի օրինակը՝ վկա, մյուս կողմից էլ՝ ակամա զգաստության և զգոնության կոչում՝ ազգի հավաքական ներուժին: Ի դեպ, Ռուբենի մեջ անառակ որդու ֆենոմենը միշտ եմ տեսել, կուզեի, բայցև անհույս եմ համարում, թե՝ ինքը վերադարձի թեմային կհասնի:
Հային հայի դեմ տրամադրելու քաղաքականության ջահակիրները այդպես էլ չհասկացան, որ ներազգային համերաշխության գաղափարը մեր օրերում հենց Արցախն է գոյական դարձրել: Հայոց հայրենիքի արցախցի տեսակը միշտ, բոլոր բնագծերում է առաջամարտիկ եղել՝ միաժամանակ պահել-պահպանելով նահապետական աշխարհի լեգենդն ու ավանդույթը: ՈՒ բնավ էլ պատահական չէ, որ Արցախ աշխարհից սկսվեց ազատության և անկախության շարժումը: Ղարաբաղյան շարժում՝ անունը վկա:
90-ականների գաղափարական, լրջմիտ ընդդիմությունը այն ժամանակ պարտադրանքի հանգույն Լ.Տ.Պ-ի առջև ի հեճուկս զանազան ,,տրանս օթյակների,, և նրանց տերերի՝ ներազգային համերաշխության անհրաժեշտությունը տոտալ և շարունակաբար էր դնում: Այսօր մի տեսակ ամլացել և պարզունակացել է ամեն ինչ: Կամ թերևս՝ մարգարիտները խոզերի առաջ չնետելու մտայնությունն է իշխող դարձել:
Թեպետ մերթընդմերթ հիացմունքի արժանի քաղաքացիական միտք ու մտածողություն ունեցող անհատների խոսք ես լսում, հետևում էլ՝ տարիների գործ ես տեսնում, տիկնիկային թատրոնի՝ Ռուբեն Բաբայանը՝ վկա ու մտածում՝ այս սերմն է, որ պիտի արմատակալի:
Թե չէ՝ պերմանենտ փորձի և սխալի ճանապարհը լավ տեղ չի տանելու: Հաստատ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ