ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ… 03/01/2019 13:25 | Վերլուծություններ
Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների միացում, օպտիմալացում՝ այս բառակապակցություններին անցած օրերին տարբեր բացվածքներով անդրադարձներ եղան:
Բնականաբար, պիտի քննադատվեր, նախևառաջ նրա համար, որ մի տեսակ դամոկլյան սրի նման այն կախվեց այդ ՊՈԱԿ-ների աշխատակիցների գլխին: Մշակույթի ոլորտի պատասխանատուի պարտականությունները կատարողն անմիջապես սկսեց մեղավորներ փնտրել և գտավ, ա՛յ, տեսեք, արտահոսք է եղել, անպատասխանատու պետծառայողը դեռ հում-հում նախագիծը հրապարակայնացրել է: Այսինքն, շաբաթն ուրբաթից շուտ էր եկել: Էհ, եթե ավելի գլոբալ, այլ ոչ թե՝ տվյալ գերատեսչության շրջանակից նայենք, ամենապատասխանատուն հենց այդ անպատասխանատու որակվող աշխատակիցն է, քանի որ հրապարակայնացրեց մշնախի դավադրությունը: Մինչդեռ այն պիտի ի սկզբանե քննարկվեր արտագերատեսչական ֆորմատով, ոչ թե գաղտնի-ծածուկ որոշման նախագիծ փորձեին պատրաստել այն եղած-պրծած դնելով ՊՈԱԿ-ների սեղաններին: Հիմա գոնե մարդիկ գիտեն իրենց գլխին գալիքը: Ընդհանրապես, նկատելի է մեկ բան՝ մշակույթի նախարարության նոր պատասխանատուն եկած-չեկած՝ ՝ ոլորտում բոլոր ուղղություններով ահաբեկչական գործողություններ է իրականացնում:
Մի փորձեք ժանրային շրջանակի մեջ առնել մշակույթի օջախները
Անկախության շրջանում Հայաստանում հատուկենտ մշակութային օջախներ են բացվել, որոնցից մեկը Համազգային թատրոնն է: Մեղմ ասած՝ ազնիվ չէ Համազգայինը կուսակցական որակելը, քանի որ այնտեղ կուսակցականության թեմա չկա: Սոս Սարգսյանն էլ համազգային երևույթ է, կուսակցականությունից վեր կանգնած, այսօր արդեն իր անունը կրող թատրոնն էլ՝ կենդանի, առողջ օրգանիզմ է, Հայաստանում, Սփյուռքում և Արցախում սիրված կոլեկտիվ: Կամ՝ Համազգայինի հետ կապված ՝ ի՞նչ ասել է ժանրային առանձնահատկություն չունի, դա ինչ դոգմատիկ մտածողություն է: Արվեստի տարբեր ճյուղերի փոխներթափանցումների մեր օրերում նման ձևակերպումը ծիծաղելի է ուղղակի: Իսկ ինչ է, չի՞ կարելի բազմաժանր լինել, թե՞ որոշակի սահմաններ կան: Մի առիթով Մաեստրո Աղասի Այվազյանն էր ասել՝ կալանդակապերը մարդկանց մեջ են… Այնպես որ, ձեր մեջ փնտրեք կալանդակապերը և մի փորձեք կաշկանդել, ժանրային շրջանակի մեջ առնել արվեստի օջախները:
Իսկ Կոմիտասի քառյակը տասնամյակներ շարունակ առանձին և հզորագույն գործոն է եղել և աբսուրդ է այն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ մի տեսակ գիտահետազոտական համակարգի մեջ պարփակելու միտքն անգամ:
Անկախության շրջանում երկու թանգարան է կյանքի կոչվել, որոնցից մեկը Շառլ Ազնավուրի տուն-թանգարանն է, մյուսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Առաջինը բացվել է ութ տարի առաջ, բայց այդպես էլ այն մեր երկրի կառավարիչները չկարողացան անցած տարիների ընթացքում երևութականացնել, թեպետ Ազնավուրի անունն արդեն իսկ առինքնող երևույթ էր, թանգարանն էլ իր հետաքրքիր լուծումներով, դիրքով գրավիչ էր:
Երկրորդը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն է, որն ըստ իս, և նախորդ, և ներկա իշխանությունների կողմից որքան էլ հովանավորվում է, այնուհանդերձ, իր կառավարչական-կազմակերպական գործառույթներով պայմանավորված՝ խնդիր ունի: Տարիներ առաջ, երբ Արթուր Մեսչյանի այս նախագիծը քննարկվում էր Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում, հեղինակը ներկայացնելով իր նախագիծը, նրան վերապահվող կիրառական նշանակության հետ էություն-կերպարն էր նաև ընդգծում. Ասում են Կոմիտաս վարդապետ եւ փորձում մուգ գույներով նրան ներկայացնել, չէ, հակառակը, եթե Կոմիտաս վարդապետ, ապա միանշանակ` սպիտակ, թեթեւ, մաքուր…
Այս շեշտադրումը պիտի գերակայի թանգարանում: Ինստիտուցիոնալ գործառույթների հետ մեկտեղ պիտի Կոմիտասի հանգույն պարզ-զուլալ ու մարդեղեն դարձնել թանգարանը:
…Թե ինչպես մի թանգարանը ճակատագրորեն փոխեց քաղաքի պատմությունը
Ի դեպ, որքան էլ պարադոքսալ լինի գաղափարական մեծ պատերազմով, հոմոսովետիկուսի դեմ պայքարով, հենց սովետի օրոք Հենրիկ Իգիթյանը կարողացավ ստեղծել արդի արվեստի թանգարանը, բայց սովետական ղեկավար Կարեն Դեմիրճյանի օրոք թանգարանին հատկացված շենքը անկախ Հայաստանում Լ. Տեր Պետրոսյանի օրո՛ք խլվեց թանգարանից: Հենրիկ Իգիթյանը պատմում էր, որ Մոսկվան արգելում էր թանգարանի շենքը կառուցել, սակայն Կարեն Սերոբիչը հանձնարարել է այն ժամանակվա առևտրի մինիստրին, թե՝ կկառուցես որպես քո օբյեկտներից մեկը, բայց այն կլինի արդի արվեստի թանգարան: Եվ Ջիմ Թորոսյանին էլ այդպիսի հանձնարարական էր տրվել:
Մի անգամ երբ Ռոբերտ Էլիբեկյանին հարցրի՝ սովետի ժամանակ էր հեշտ ստեղծագործելը, թե՞ անկախության շրջանում, նա մտքերի մեջ ընկավ և գիտե՞ք՝ ինչ ասաց: Ասաց՝ չծիծաղեք, բայց այն ժամանակ ավելի հեշտ էր: Հիմա պատնեշներ չկան, բայց դրամատիզմ էլ չկա… Իսկ Իգիթյանը հեռացավ կյանքից առանց իր նվիրական ցանկությունն իրականացած՝ մի շքեղ, փառահեղ արդի արվեստի թանգարան էր երազում: Ասում էր՝ այնպիսին, որը շրջադարձային կարող է լինել Հայաստանի, Երևանի համար՝ մշակութային, զբոսաշրջային առումով… ու բերում էր իսպանական Բիլբաո քաղաքի օրինակը, թե ինչպես Գուգենհեմի թանգարանը ճակատագրորեն փոխեց քաղաքի պատմությունը: Տիեզերքի հետ խոսող ճարտարապետ Ֆրենկ Գերիի թռիչքային մտահղացմամբ… Արվեստում մեզ թռիչքային երևույթներ են պետք և թռիչքներից հասկացող, գնահատող ղեկավարներ…Այլապես օպտիմալացումը հենց անմիտ, անսլացք ղեկավարներից պիտի սկսել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ