Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի. «Ժողովուրդ» 03/01/2019   11:32  |  Մամուլ

«Ժողովուրդ»-ն, անդրադառնալով ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գործունեությանը, գրել է. «Արադատության առաջին դասի խորհրդական Ս. Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում. նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է: Ծնվել է Երևանում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, դասավանդել նույն ԲՈՒՀ-ում: Որդի Խաչատրյանն իր կարիերան սկսել և /մինչև ՀՔԾ պետ նշանակվելը/ ավարտել է դատախազությունում, և ինչպես նրան բնորոշում են մտերիմները, ուղն ու ծուծով դատախազ է: Համակարգում աշխատանքի է անցել դեռևս նախկին նախագահ Քոչարյանի օրոք՝ 2000 թ. մայիսից, որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ, եղել է նաև Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, Շենգավիթի դատախազի տեղակալ, Երևան քաղաքի դատախազի՝ Հրաչյա Բադալյանի տեղակալը, Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն, հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը:

Խաչատրյանի դատախազական սրընթաց կարիերան կտրուկ ընդհատվեց 2016-ին՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի օրոք, երբ դատախազությունում կադրային աննախադեպ ջարդ ու «զտումներ» սկսեցին, երբ հիմնականում համակարգից հեռացվում էին նախորդի` Աղվան Հովսեփյանի կադրերը: Իր դիմումի համաձայն` «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ պաշտոնից հրաժարված մի քանի տասնյակ դատախազներից մեկն էլ Ս. Խաչատրյանն էր: Դատախազի աշխատանքին հրաժեշտ տալուց հետո Խաչատրյանը կարճ ժամանակով ղեկավարեց հոր հիմնած «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակը, իսկ այնուհետ, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը, ստանձնեց ՀՀ դատախազության` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնից էլ նա 2018 թ. հունիսի 11-ից անցում կատարեց ՀՔԾ և մինչ օրս, ինչպես հատուկ նշված է ՀՔԾ կայքում, հիշյալ պաշտոնում է: Ի դեպ, երբ Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ, ֆեյսբուքում աղմկահարույց գրառմամբ հանդես եկավ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու «արդարության վերականգնում» համարեց նախկին գլխավոր դատախազից «տուժած» Խաչատրյանին ՀՔԾ պետի պաշտոնում նշանակելը:

Մամուլում և սոցցանցերում, սակայն, որոշ շահագրգիռ խմբեր խոսում են ՀՔԾ պետի մոտալուտ պաշտոնանկության մասին, իբրև թե «փնթի է աշխատում», մեղադրանքներում առկա են անհասկանալի ձևակերպումներ, խախտում է քրգործերի հետ կապված օրենքով սահմանված որոշ ընթացակարգեր, որոնք վիճարկման առիթ են դառնում և այլն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝ 01.03.19թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:54 09/02/2019  |  ՄեկնաբանությունՄեծ Լռությունը՝ ՀՔԾ քաղաքականություն.հետընթաց
09:44 16/01/2019  |  ՄամուլՍասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. «Ժողովուրդ»
15:53 22/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ պետը մեկնել է արձակուրդ
23:52 03/08/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ պետը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասներ, մասամբ գաղտնազերծեց թիվ 0038 հրամանը
16:13 02/08/2018  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ պետը՝ իր և իր եղբոր՝ Սորոսի հիմնադրամի ղեկավարի հետ կապված մտահոգությունների մասին  
09:29 28/07/2018  |  ՄամուլՀՔԾ նոր պետն ի՞նչ կապ ունի «Սորոսի» հետ. «Հրապարակ»
14:59 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը Մարտի 1-ի բացահայտումն է. Վարչապետ
14:24 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ներկայացրեց ՀՔԾ նորանշանակ պետ՝ Սասուն Խաչատրյանին
20:05 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍասուն Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ
14:54 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀատուկ քննչական ծառայության պետ կնշանակվի Սասուն Խաչատրյանը

Արխիվ

[]