ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետի որոշումը խմբագիրները կվիճարկեն դատարանում 02/27/2019 16:42 | ԼՐԱՀՈՍ
«Հայելի» մամուլի ակումբի ղեակավար Անժելա Թովմասյանը եւ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հայտարարել են, որ պատրասատվում են դատարանում վիճարկել քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը, որով պահանջվել է մի շարք խմբագրություններից ազատել Բյուզանդի 1/3 շենքում զբաղեցրած տարածքները։
Նշենք, որ ծանուցումներ ստացել են հիշյալ հասցեում գտնվող բոլոր խմբագրությունները՝ «Հրապարակ» օրաթերթ, «ԱՌԿԱ» և «Նյութ» լրատվական գործակալություններ, «Հայելի» մամուլի ակումբ, «Անդին» գրական հանդես, և այլն, որոնց քաղաքապետը 5 օր ժամանակ է տվել խմբագիրներին տարածք ազատելու համար։ Այսօր խմագիրներն ասուլիս էին հրավիրել հարցի հետ կապված՝ քաղաքապետի նման քայլը գնահատելով որպես ճնշում։
Անժելա Թովմասյանի խոսքով իրենք սպասում էին նման քայլերի, բայց ոչ այս արագությամբ։
«Բայց մեկ բան հստակ է՝ խոստանում եմ, որ այս ամենը հեշտ չի մարսվելու։ Նախկինում, երբ խոսքի ազատության հետ կապված որևէ սխալ որոշում էր ընդունվում, բոլոր դեսպաններն արձագանքում էին, սպասում եմ, որ այս որոշման վերաբերյալ ևս կլինի որոշակի արձագանք»,- ասաց Անժելա Թովմասյանը։
Նա նաև ներկայիս իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմադիր էին, իր ակումբն այն առաջիններից էր, որը նրանց հարթակ էր տրամադրում։
Վերջնագրերով խոսելը չի կարող է ինչ-որ լավ բանի հանգեցնել. Սաթիկ Սեյրանյանը՝ մամուլի դեմ արշավի մասին
«Անդին » ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը քաղաքապետի նման որոշումը անհարգալից վերաբերմունք որակեց մամուլի նկատմամբ,իսկ ուղարկված ծանուցումները՝ վերջնագիր։ Գուլանյանը հիշեց,որ երբ զբաղեցրել են իրենց հատկացված տարածքները դրանք ավերակ են եղել,բայց իրենք տարիների ընթացքում հսկայական գումարներ են ծախսել,որպեսզի այն վերածվի աշխատատեղի,իսկ նախկին քաղաքապետը տեսնելով այդ ամենը որոշեց տարածքն անհատույց ժամանակով տրամադրել խմբագրություններին։
Մերուժան Տեր-Գուլանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին հորդորեց նման տոնով չխոսել մամուլի հետ,քանզի դա խաղ է կրակի հետ և շեշտեց՝չի կարելի վերջնագրով խոսել մամուլի հետ։
Քաղաքապետարանի ծանուցումը ստացած «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ հայտնեց՝քաղաքապետարանի ստացած ծանուցումների մեջ գրված է,որ այս որոշման պատճառը գույքն արդյունավետ օգտագործելու նպատակն է՝ նշելով, որ այնքան արդյունավետ, որքան իրենք են օգտագործում այդ տարածքը դժվար է պատկերացնել,իսկ հանրային արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող :
Խմբագիրը հայտարարեց, որ մեկ ամիս առաջ նորոգում են կատարել նշված տարածքում «Ո՞վ է փոխհատուցելու այդ ծախսերը: Մենք լիարժեք իրավունք ունենք շարունակել մեր գործունեությունը հենց այս շենքում»,- եզրափակեց Ա. Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան