ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արցախը տարածք չէ՛, Արցախը Սրբազան հայրենիք է՛» 02/27/2019 14:50 | ԼՐԱՀՈՍ
Մենք պարտավոր ենք հասկանալ, որ պառակտումն ու աղճատումն են մեզ տանելու անընդունելի զիջումների։ Ազատության հրապարակում հայտարարել է Վահագն Չախալյանը։
Նրա ելույթը ստորեւ՝
Այսօր հավաքվել ենք այն գաղափարի շուրջ, որը միավորում է համայն հայությանը՝ արդեն տասնամյակներ: Դա Արցախի միացումն է Հայաստանին:
Հայության հայրենազրկումը թուրք-Օսմանյան նախագիծ է, որը շարունակվում է, մինչեւ այս պահը:
1921-ին և 1923-ին, Արցախի 200.000 հայության կամքի հակառակ, Արցախը Խորհրդային Միության կողմից զոհաբերվել է նորաստեղծ Թուրքիայի գերակա շահերին:
Այդ ժամանակ, ցեղասպանված ու արյունաքամ հայությունը աղճատված էր: Արդյունքում, Ստալինի մի գրիչի շարժումով Արցախը բռնակցվեց գերտերությունների կողմից հորինված կեղծ պետությանը՝ սովետական Ադրբեջանին:
Սակայն Արցախի միացումը Հայաստանին մեր անկախ պետականության ակունքներում է: 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանը որոշում է ընդունել, որով դիմել է Մոսկվային, Երևանին ու Բաքվին՝ առաջարկելով մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերել և միացնել Խորհրդային Հայաստանին:
1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը Երևանում համատեղ նիստում Արցախը Հայաստանին միավորելու մասին որոշում են ընդունել: Իսկ Ադրբեջանը, Արցախահայության ինքնորոշման իրավունքի խաղաղ նախաձեռնությանը, մի քանի օր անց պատասխանեց Սումգայիթի կոտորածներով:
Այսօր իրավիճակը այլ է: Մենք ունենք Անկախ պետություն, հզոր բանակ, և ամենակարևորը՝ Արցախյան հաղթանակի շուրջ համախմբված հայ ժողովուրդ:
Մյուս կողմից, Թուրքական նախագիծը չի փոխվել, Թուրքիան մեզ հետ այսօր դարձյալ պատրաստ է խոսել ցեղասպանության լեզվով: Սակայն դա իրեն չի հաջողվում՝ շնորհիվ մեր զենքի ուժի և համախմբված ժողովուրդի:
Արդ, Թուրքիան չունի այլ ճանապարհ քան մի անգամ ևս պառակտման, ներքին անկայունության ու հուսալքության պայմաններում հայությանը մղել անընդունելի զիջումների:
«Կամք»-ի անունից հայտարարում եմ, որ մեր հայրենիքին, նրա համար ընկած հազարավոր նահատակների արյան կանչին, մեր երեխաների ազատ և ինքնիշխան վաղվա օրվան սպառնում է միմիայն աղճատումը և անմիասնականությունը:
Մենք պարտավոր ենք բռնցքվել մեր սրբազան արժեքների շուրջ, քանզի այլ ճանապարհ չկա։
Մենք պարտավոր ենք հասկանալ, որ պառակտումն ու աղճատումն են մեզ տանելու անընդունելի զիջումների, պառակտումն ու աղճատումն են մեզ ծնկի բերելու այլ երկրներում բանակցված ու ձեռք բերված համաձայնությունների առաջ: Մենք չունե՛նք հող տալու: Մենք չունե՛նք հայրենիք տալու: Մենք ծնկի չենք գալու։
Այս հարթակից հայտարարում եմ; Արցախը՝ նույն Հայաստանն է, նրա անբաժանելի, անխզելի մասն է, իսկ այդ միասնական ամբողջությունը մեր սրբազան երկիրն է, մեր հայրենիքը:
Ադրբեջանը մեզ հետ խոսել է սպառնալիքի լեզվով, իսկ այդ լեզվին մենք պատասխանում ենք մեր միասնական հայրենիքի անբանակցելի, անքննարկելի իրավունքի վճռականությամբ:
Անօրինական շրջափակման դեմ մենք մեր աշխատասիրությունն ու համահայկական կապիտալն ենք ներդնելու:
Համաթուրքական առանցքի դիմաց՝ արևելյան քրիստոնեության ճակատ ենք ստեղծելու:
Մեկուսացման վտանգի դիմաց դնելու ենք հայ մտքի ստեղծագործ ու նորարարող տաղանդը:
Իսկ պառակտման փորձ անողներին, ահա՛, այս հարթակից կոչ ենք անում, հայը արմատացել է իր ազգային արժեքների վրա Նիկիական հանգանակին, հայ ընտանիքի խորհրդին, նվիրված հոր ու Աստվածացված մոր խորհուրդներին, անզուգական հայրենիքին ու ցեղասպանություն վերապրած ու հաղթանակներով վերակազմակերպված հզոր պետության տեր դառնալու մեր ժողովուրդի ուխտին:
Թուրք-Ադրբեջանական սպառնական գործընթացներն սպառված են, եւ ահա հիմա մեզ հետ արդեն խոսում են խաղաղությունից:
Ուզում եմ բոլորը լավ իմանան, որ մենք դեմ չենք եւ երբեք էլ դեմ չենք կարող լինել խաղաղությանը: Մյուս կողմից միարժեքորեն բացառում ենք այն խաղաղությունը, որը պիտի հաստատվի սրբագործված հողերի զիջումներով կամ փոխզիջումներով: Այդպիսի սցենար չի կարող լինել:
Դա չի կարող խաղաղություն կոչվել, դա պարզապես նոր պատերազմի, ավելի ճիշտ՝ Հայաստանի եւ Արցախի վերջնական կապիտուլյացիայի գործընթացի սկիզբն է լինելու:
Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ոչ թե պետք է լինի հակառակորդի եւ միջազգային հանրության կողմից մեզ տրվող պարգեւ, այլ նվաճված փառահեղ խաղաղություն, որին մենք անպայման հասնելու ենք, հաղթանակի ու բարգավաճման գործընթացներով:
1915-ի և Սումգայիթի դասերը խառանված են մեր ազգային հիշողության մեջ:
Խաղաղություն, այո, բայց միայն հաղթանակածի դիրքերում: Իսկ, մե՛նք հաղթել ենք: Հաղթել ենք Ադրբեջանին, եւ հաղթել ենք ինքներս մեզ:
Եւ այսպես՝
Այսօրվա հանրահավաքը կոչված է եւս մեկ անգամ ի լուր աշխարհի ցույց տալու, որ հայ ժողովուրդը վճռական է առավե՛լ քան երբևէ, հաղթող է առավե՛լ քան երբևէ և իր պատմական հայրենիքի եւ ոչ մի միլիմետր հող պատրաստ չէ հանձնելու թշնամուն:
Մեր պայքարը հայի անվտանգության ու ապագայի պայքարն է, մեր պայքարը մեր երեխաների անհոգ ու խաղաղ մանկության պայքարն է եւ այդ պայքարում՝ դույզն ինչ չկասկածեք՝ հաղթողը լինելու ենք մենք:
Ուզում եմ հատուկ ընդգծել՝ բնավ չենք մտածում, որ հայրենի իշխանությունները երբեւէ կարող են գնալ ապազգային հակապետական քայլերի՝ հակառակորդի հետ քննարկելով հնարավոր զիջումներ, բայց մյուս կողմից այս հանրահավաքը կարեւորվել է, քանի որ սա նաեւ եւս մեկ միջոց է վստահություն ու աջակցություն տալու վարչապետ Փաշինյանին՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ժողովուրդի վստահությունը վայելող առաջնորդի վճռական դիրքերից հանդես գալու համար:
Մեկ վայրկյան իսկ չեմ կասկածում, որ լայնածավալ պատերազմի կամ խնդրի հնարավոր ոչ հայանպաստ լուծման ընթացքի դեպքում՝ ողջ հայ ժողովուրդը զենքը ձեռքին կանգնելու է հայրենիքի սահմանին, դուրս է գալու փողոցներ ու հրապարակներ եւ պարտադրելու է իր կամքն ու ցանկությունը՝ վերջ տալ այս հակամարտությանը եւ մինչեւ վերջ գնալ դեպի վերջնական բաղձալի հաղթանակ՝ Ղարաբաղը միացնելով Հայաստանին: Եվ սա ոչ միայն հայրենիքում, այլ մեր տարածաշրջանում, աշխարհում, ամենուրեք, որտեղ թեկուզև մեկ հայ կա ապրող:
Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, Միացումը եղել է և մնում է մեր ամբողջ ազգի կամքը։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Կեցցե՛ հայոց անպարտելի ժողովուրդը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ