ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը չպետք է օգտագործվի որպես չարաշահումների բացահայտմանը խոչընդոտող վահան». Շուշան Դոյդոյան 02/27/2019 13:13 | Հարցազրույց
Պետական կառավարման մարմինների մոտ, ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նման կարծիք է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով «Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադարձել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրներին։
-Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում։
-Ոչ բավարար. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2018 թվականի ուսումնասիրության համաձայն՝ պետական մարմիններին ուղղված տեղեկություն ստանալու հարցումների 56 տոկոսն է ժամանակին ստացել լիարժեք, 24-ը՝ թերի պատասխան: Մյուս կողմից, սակայն, նվազել են լուռ մերժումները։ Կարծում եմ՝ առաջնային է նոր նշանակված պաշտոնյաների տեղեկատվության ազատության վերապատրաստումը ՏԱ մասին ՀՀ օրենքի շրջանակում։ Թեեւ ավելի ու ավելի շատ լրագրողներ ու հկ-ներ են օգտագործում օրենքը, սակայն քաղաքացիները քիչ են օգտվում այս օրենքի մեխանիզմերից իրենց մյուս իրավունքները պաշտպանելու համար։ Եվ վերջապես, անհրաժեշտ է ձեւավորել տեղեկատվության ազատության պաշտպանության արդյունավետ մեխանիզմ։ Դատական պաշտպանությունը, թեեւ դրական պրակտիկա է արձանագրել, սակայն այն չի կարող համարվել արդունավետ, քանի որ դատական բողոքարկումը թանկ է եւ ժամանակատար։
-Իսկ որքանո՞վ են պետական կառավարման մարմինները այսօր պատրաստակամ թափանցիկ աշխատելու՝ մի կողմից, երբ իրենք են նախաձեռնող տեղեկատվություն տրամադրելու, մյուս կողմից, երբ կա տեղեկատվության պահանջատեր։
-Պետական մարմինները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն իրենց մոտ առկա տեղեկատվությունը հանրությանը հասանելի եւ մատչելի դարձնելու համար։ Ընդ որում, անկախ նրանից՝ մարդիկ դիմում են իրենց թե ոչ, պետք է առկա տեղեկատվությունը հրապարակեն պաշտոնական աղբյուրներում։ Այսօր նկատվում է առավել մեծ ակտիվություն սոցիալական ցանցերում, ինչը ոչ մի դեպքում չի կարող փոխարինել պաշտոնական աղբյուրներում տեղեկատվության հրապարկման պարտականությանը։ ՏԱ մասին օրենքն ասում է, որ պետական մարմինները պետք է պարբերաբար, սակայն տարին առնվազն մեկ անգամ պարտադիր հրապարակեն որոշակի խումբ տեղեկություններ, ինչպես, օրինակ, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, կրթությունը, պաշտոնը եւ այլն, դրանով իսկ պետությանը պարտավորեցնելով հեշտացնել տեղեկությունների մատչելիությունը։ Ի դեպ, պարտադիր եւ անհապաղ հրապարակման են ենթակա նաեւ դրանցում կատարվող փոփոխությունները (10-օրյա ժամկետում): Ցավոք, չեմ կարող նշել մի մարմին, որը լիարժեք ապահովում է օրենքի այս պահանջը։ Հաճախ խախտվում է նաեւ օրինական մերժում տրամադրելու պահանջը։
-Այդ մերժումը հաճախ պայմանավորում են անձնական տվյալ լինելու հանգամանքով, ինչպես եղավ, օրինակ, պարգեւավճարների դեպքում, մյուս կողմից էլ՝ հանրայնացվում են անհատական այնպիսի տվյալներ, որոնք վտանգում են մարդու հետագա ինտեգրումը հասարակությունում, ինչպես, օրինակ, սեռական բռնության ենթարկված երեխաների կամ զինվորների անունները։ Այս պարագայում ինչպե՞ս տարբերակել գաղտնիության սկզբունքի առաջնայնությունը։
-Շատ նուրբ է տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության միջեւ եղած այդ սահմանը։ Եվ շատ հաճախ դրանք, այո, բախվում են։ Յուրաքանչյուր դեպքում մինչ որոշում կայացնելը անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործին բնորոշ հանգամանքները։ Ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նույն պարգեւավճարների դեպքում հանրային մեծ քննարկում բարձրացավ։ Այո, այս տվյալը անձնական տվյալ է, սակայն մյուս կողմից հանրությունն իրավունք ունի իմանալ՝ որքանով են իր վճարած հարկերը արդարացի ծախսվում պետական մարմինների կողմից, հետեւաբար՝ իրավունք ունի իմանալ ովքեր եւ ինչքան պարգեւավճար են ստացել պետական բյուջեից։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մտահգությամբ դիմել եմ նաեւ ՀՀ Անձնական տվյալների պաշտահպանության գործակալություն վարույթ հարուցելու պահանջով, որպեսզի գործակալությունը վերջակետ դնող որոշում կայացնի, եւ այս հարցն այլեւս երբեք պետական մարմինների կողմից շահարկման առարկա չդառնա։ Նաեւ կարծում եմ, որ օրախնդիր է ԱՏՊ օրենքում սահմանել հատուկ դրույթ, ըստ որի՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակումը կունենա որոշ բացառություններ օրենքի խիստ կարգավորումների պայմաններում։ Նման դրույթ ԱՏՊ օրենքում նախկինում առկա էր, սակայն 2016 թվականին գաղտնի պայմաններում այն չեղարկվեց։
-Նման մի խնդիր առկա է նաեւ նախաքննական մարմիններում։ Երբեմն դրանք նախաքննության փուլում հրապարակում են ահռելի տվյալներ, որոնց արդյունքում անձը ասոցացվում է հանցագործի հետ, ինչպես, օրինակ, Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի դեպքում էր։ Իսկ երբեմն էլ գուցե չարդարացված մերժում են նախաքննական որեւէ տվյալի, ընդհուպ մինչեւ մեղադրյալների թվի կամ գործի նյութերին ծանոթանալու ժամկետների տրամադրումը։ Այս պարագայում կա՞ն չափորոշիչներ, որոնք կարգավորում են տեղեկատվություն տրամադրելու եւ նախաքննության գաղտնիքի միջեւ եղած սահմանը։
-Այո, եթե հատկապես նկատի ունենանք, որ համացանցում ոչինչ չի մոռացվում, եւ եթե նույնիսկ մամուլը հեռացնում է վիճելի հրապարակումները, միեւնույն է, մարդուն պախարակող հրապարակումները չեն ջնջվում փնտրման մյուս համակարգերից եւ առհավետ մնում են համացանցում։ Նախաքննական մարմինները որոշ դեպքերում ցուցաբերում են երկակի չափանիշներ՝ մի դեպքում լիովին մերժելով որեւէ տեղեկատվության տրամադրում նախաքննական գաղտնիք համարելով, մյուս կողմից իրենց մոտ առկա տվյալների մեծ ծավալը հասանելի դարձնելով լրատվամիջոցների համար։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը հստակ ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։
Մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա. վտանգավոր է, երբ անձի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ազատ շրջանառվել պետական մարմինների միջեւ՝ առանց անձի իմացության եւ համաձայնության։ Երբ պետական մարմինը մտադրություն ունի շրջանառել որեւէ մեկի անձնական տվյալը, նա պետք է տեղյակ պահի լիազոր մարմնին եւ ստանա վերջինիս թույլտվությունը։ Այսինքն՝ գործակալությունը պետք է լինի օրինական գործընթացի երաշխավորը, որպեսզի անձնական տվյալների մշակման սկզբունքները պահպանվեն։
- Որպես Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջին ղեկավար՝ ո՞րն է Ձեր բանաձեւը, որով այս երկու հիմնարար իրավունքները լիարժեք կգործեն՝ առանց խոչընդոտելու մեկը մյուսին։
-Կարեւոր է, թե տվյալ կոնկրետ դեպքում որ շահն է առավել գերակա՝ անձի անձնական տվյալների պաշտպանության, թե հանրության տվյալ տեղեկատվությունը ստանալու շահը։ Այս երկու շահերը գործնականում հաճախ են բախվում, եւ պետական լիազոր մարմնի խնդիրն է սահմանել ոսկե միջինը, հավասարակշռել այս երկու բախվող իրավունքները կոնկրետ հանգամանքներով պայմանավորված։ Կարծում եմ, որ անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության օրենսդրությունները պետք է համակարգվեն, քանի որ դրանք կարող են հակասել միմյանց։ Կան իրավիճակներ, երբ թափանցիկության շահը պետք է գերակշռի գաղտնիության պաշտպանության շահին։ Սա հատկապես այն դեպքում է, երբ տվյալների սուբյեկտը հասարակական գործիչ է կամ բարձրաստիճան քաղծառայող, կամ օգտվում է պետական լրավճարներից։ Խիստ կարևոր է, որ տվյալների պաշտպանության օրենսդրությունը չօգտագործվի որպես զանցանքների, չարաշահումների կամ կեղծիքների բացահայտմանը խոչընդոտող վահան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ