Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Չպետք է վախենալ սկզբունքայնության ծանր հետևանքների հետ առերեսվելուց. Արտակ Զեյնալյան 02/26/2019   18:39  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 26-ին մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դատական իշխանությանը հոբելյանի առիթով և նշել, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլի լրջագույն մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է, որի անբաժան մասն է կազմում դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: «Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից՝ մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում»,- ասել է նախարարը և հավելել, որ արդարադատությունը ժողովրդաիշխանության իրականացման ձև է, և յուրաքանչյուր գործով դատարանն իր իշխանությունը ստանում է պետությունում իշխանության կրողից՝ ժողովրդից և սրանից պետք է բխի դատական ակտը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ասածն առաջին հայացքից ձևական թվացող, սակայն բովանդակային առումով իմաստային լուրջ բեռ կրող փոփոխության մեջ է: «Անձամբ իմ և պատգամավորական «ԵԼՔ» խմբակցության նախաձեռնած փոփոխությունների արդյունքում «Դատական» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքերում ամրագրվել է՝ դատական ակտերը կայացվում են ո՛չ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության», այլ՝ «Հայաստանի Հանրապետության անունից» և հարկ է, որ այլևս վճիռներն ու դատավճիռները հենց այս ձևակերպմամբ ու ուղերձով սկսվեն»,- նշել է նախարարը:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկուն է. դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի ու դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի ու տեսանելի արդարադատություն և այլն: Նրա խոսքով՝  բոլորիս ջանքերն ուղղված են այն կառավարելի դարձնելուն, իսկ այն կառավարելի դարձնելու լծակներն են դատարանների ծանրաբեռնվածության ավելի քան 70 տոկոսը կազմող վճարման կարգադրությունների ու ճանապարհային ոստիկանության ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու՝ դատական պարտականության վերանայումն ու դրանց վերաբերյալ դատական որոշմանն այլընտրանք հանդիսացող լուծումներ գտնելը:

«Այս քսան տարիների ձեռքբերումների շարքում կառանձնացնեմ դատական ակտերի որակական փոփոխությունները. դրանք ահռելի են: Մարտահրավերների մասին խոսելիս կանգ կառնեմ դատավորի պատասխանատվության հարցի վրա, սակայն ոչ կարգապահական վարույթի կամ պատժի իմաստով: Ցանկանում եմ խոսել այն պատասխանատվության մասին, որը ստանձնում է դատավորը պատմուճանը հանգնելիս, Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնելիս: Իմ կյանքի փուլերից մեկում պատերազմն իմ ամենօրյա իրականությունն է եղել, ես ապրել եմ զինվորական ծառայություն իրականացնող անձանց հետ՝ կողք-կողքի, տեսել եմ նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Այսօր ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած սպայի ու մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած դատավորի միջև: Եկել եմ եզրահանգման, որ նույն պատասխանատվությունն է. մնալ հավատարիմ երդմանը, պաշտպանել մարդուն, լինել սկզբունքային, չվախենալ այդ սկզբունքայնության երբեմն ծանր հետևանքների հետ առերեսվելուց, կայացնել որոշում ու պատասխանատու լինել դրա համար, չվախենալ բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ դրանց լուծման առաջին քայլը բարձրաձայնումն է՝ ոչ թե ժխտումն ու դրանք թաքցնելը»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ կարևորելով դատական համակարգի պատրաստակամությունը խոսելու առկա խնդիրների մասին, որակյալ մասնակցություն ունենալու դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Նախարարի համոզմամբ, միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել դատական համակարգի անցնցում, էվոլյուցիոն զարգացումը, ինքնամաքրման գործընթացն ու ոչ ցանկալի, արտաքին «վիրահատական» միջամտություններից զերծ լինելը: 

 «Որպես արդարադատության նախարար՝ ես հետևողական ու պահանջախնդիր եմ դատական համակարգի զարգացման ու կայացման գործընթացի արդարության, տրամաբանվածության և մարդակենտրոնության նկատմամբ: Հետևողական ու պահանջախնդիր՝ ճիշտ այնպես, ինչպես անզիջում ու բծախնդիր եմ եղել իրավապաշտպան գործունեության ընթացքում, ստրատեգիական դատավարություններ նախաձեռնելիս ու դրանց արդյունքում հետևողականորեն, քայլ առ քայլ դատարանների կողմից ստեղծվող իրավաբանությունը զարգացնելիս»,-  ասել է Արտակ Զեյնալյանը:

Այնուհետև, նախարարն անդրադարձել է դատական վերանայման ինստիտուտին, և նշել, որ այն, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք, հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի երաշխավորման կարևոր բաղադրատար և իր գոյությամբ երկու խնդիր է լուծում՝ դատական սխալի ուղղում և օրենքի միատեսակ կիրառության ապահովում:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը հետևողականորեն իրականացնում է նշված երկու գործառույթները և հանդիսանում է դատական ակտերի որակի բարոմետր:

Եզրափակելով ելույթը՝ նախարարը կրկին շնորհավորել է վերաքննիչ դատարաններին քսանամյա գործունեության առթիվ և հույս հայտնել, որ հաջորդիվ Վերաքննիչ դատարանների կողմից հաղթահարված մարտահրավերները, դրա ձեռքբերումներն ու զարգացումներն ավելի շատ են լինելու, քան այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք կամփոփվեն հանդիպման ընթացքում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, այլք:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:27 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ընդունել է պրոբացիայի ոլորտի նիդերլանդցի փորձագետներին
10:59 31/01/2019  |  ՄամուլԱրտակ Զեյնալյանը վերանշանակվելու առաջարկ վարչապետից անհատապես է ստացել. «Ժողովուրդ»
14:35 17/12/2018  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնում մնալը պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հայեցողությամբ. Արտակ Զեյնալյանը՝ պաշտոնավարումը շարունակելու մասին
17:40 06/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
19:07 23/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանը և Հակոբ Հակոբյանը շրջայց են կատարել Հարկադիր կատարման ծառայության Արագածոտնի վերանորոգված մարզային բաժնում
17:48 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ
09:53 21/11/2018  |  ՄամուլԱրտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա. Ով է արդարադատության նախարարի պաշտոնի նոր հավակնորդը. «Ժամանակ»
13:15 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
11:36 29/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Զեյնալյանը մասնակցել է «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը  
18:24 24/10/2018  |  ԼՐԱՀՈՍԽաղադրույք են կատարել նրա վրա, թե ճանճը որ ուղղությամբ կթռնի. Արտակ Զեյնալյանը՝ քրեակատարողական հիմնարկներում մոլախաղերի մասին

Արխիվ

[]