ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրի Խաչատուրովի պաշտպանն այսօր կբողոքարկի գործին ծանոթանալու 50-օրյա ժամկետը 02/26/2019 11:47 | Քրեական խրոնիկոն
ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այսօր կբողոքարկեն գործին ծանոթանալու համար նախատեսված հիսունօրյա ժամկետը. «Գործին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ մեկ օրվա ընթացքում մեկ հատորից ավել հնարավոր չէ նայել, որովհետեւ ծանոթանալը զուտ մեխանիկական գործողություն չէ»։
Պաշտպանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել նաեւ քննիչի որոշումը՝ իրենց հասկանալի լեզվով քրեական գործի նյութերի չտրամադրումը, որովհետեւ, ըստ պաշտպանական կողմի, Յուրի Խաչատուրովը անձամբ զրկված է իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից. «Ես, որպես պաշտպան, կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել, բայց քրեական գործի եւ պաշտպանության իրավունքի ամբողջական իրացում տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ քրեական գործը քննարկվում է պաշտպանյալի հետ, իսկ այս դեպքում բավականին շատ փաստական հանգամանքներ են ներառված, որոնց՝ Խաչատուրովի ծանոթ չլինելու պարագայում, անգամ քննարկումն է առարկայազուրկ դառնում»։
Մեր դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովը, նախկինում լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ամեն դեպքում պետք է տիրապետեր պետական լեզվին, Պողոսյանը նշեց, որ օրենսդրական նման պահանջ չի եղել, եւ ինքը այդ մասով որեւէ խնդիր չի տեսնում. «Չմոռանանք, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանում, կրթություն, այդ թվում՝ բարձրագույն սպայական, ստացել այնտեղ, ապա նաեւ՝ ԽՍՀՄ այլ երկրներում, եւ 1991-92 թթ ՀՀ բարձրագույն իշխանության հրավերով եւ իր սեփական նախաձեռնությամբ է վերադարձել Հայաստան եւ մասնակցել պատերազմական գործողություններին։ Հայերեն բանավոր խոսքին նա տիրապետել է, իսկ գրավորի անհրաժեշտությունը, արդեն բանակային ներքին կառուցվածքով պայմանավորված, չի եղել»։ Պաշտպանը սա նորմալ եւ բնական է համարում։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրյալներ են նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ