ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննական մարմնի՝ նախաքննական գաղտնիքի սահմանման բացարձակ հայեցողական իրավունքը պետք է վերանայվի. Ա.Վարդեւանյան 02/25/2019 16:15 | Հարցազրույց
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու մի շարք հիմնարար իրավունքներ՝ տեղեկատվության ազատությունը, անհատական տվյալների պաշտպանությունը, անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ նախաքննության գաղտնիքը իշխանափոխությունից հետո նոր փորձությունների առաջ են կանգնել։ Բազմաթիվ դեպքեր վկայում են, որ պետական մարմինները չունեն միասնական մոտեցում՝ մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, իսկ նախաքննական գաղտնիքի հարցում վարույթն իրականացնող մարմնի հայեցողական բացարձակ իրավունքը՝ երբեմն կամայական կիրառումների տեղիք է տալիս։ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ սկսում է քննարկումների շարք՝ մասնագետների մասնակցությամբ։ Այսօր մեր հարցերին է պատասխանում սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Արամ Վարդեւանյանը։
- Պարոն Վարդեւանյան, ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատության ներկայիս վիճակը Հայաստանում:
- Տեղեկատվության ազատության աստիճանի գնահատման առավել արդյունավետ հասցեատերը ԶԼՄ ներկայացուցիչները կարող են լինել: Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առանձնանում է խոսքի ազատության բարձր աստիճանի առկայությամբ: Նշվածի հիմքը դրվեց 2010 թվականի օրենսդրական փոփոխությունների և 2011 թվականի ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ: Իհարկե խոսքը վերաբերում է զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման մասին: Ուզում եմ շեշտել, որ մի շարք ժողովրդավարական երկրներում պահպանված է երկու մոտեցումն էլ՝ այսինքն և՛ քաղաքացիաիրավական ճանապարհով պաշտպանությունը, և՛ քրեաիրավական: Հետևաբար ապաքրեականացումը ոչ թե միջազգային լավագույն փորձի պահանջ էր, կամ Սահմանադրության պահանջների համապատասխանեցում, այլ խոսքի ազատության ազատականացման և պաշտպանության չափազանց բարձր մակարդակ ապահովելու հիմքերի ամրագրումը: Միաժամանակ, կարծում եմ, ինչպես ցանկացած իրավունք, այս պարագայում էլ տեղեկատվության, խոսքի ազատությունը որևէ դեպքում չպետք է հանգեցնի այլոց իրավունքների անհամաչափ սահամանափակման:
-Տեղեկատվության ազատությունը հաճախ խաչվում է սահմանադրական մի շարք այլ իրավունքների հետ` նկատի ունեմ, անհատական տվյալների պաշտպանությունը, պատիվն ու արժանապատվությունը, անմեղության կանխավարկածը, նախաքննության գաղտնիքը: Լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ՝ ինչ եք կարծում, որքանով են այսօր պետական կառավարման մարմինները, պաշտոնատար անձինք` հետեւողական տեղեկատվություն տրամադրելիս իրավունքների հավասարակշռված պահպանման ուղղությամբ:
- Իրավացի եք, չափազանց բարդ հիմնախնդիր է: Մի կողմից հասարակությունը պետք է տեղեկացված լինի հանրային լայն արձագանք ունեցող քրեական գործերից, սակայն դրանք, ինչպես նշեցի, չպետք է լինեն իրավունքների անհամաչափ սահմանափակման միջոցով: Ես մշտապես նշում եմ և որպես օրինակ ուսանողներիս ներկայացնում եմ այնպիսի աղմկահարույց քրեական գործեր, որոնք առերևույթ ակնհայտ հիմքեր են պարունակել մեղադրական դատավճիռ կայացնելու համար, սակայն ելակետային ապացույցներն անթույլատրելի են ճանաչվել: Արդյունքում այդ անձը ամբողջությամբ անմեղ է ճանաչվել, ինչպես և անմեղ էր մինչ դատավարությունը: Սակայն այդ անձի արժանապատվությունը, բարի համբավը այնպիսի մեծ վնաս է պատճառված լինում, որ դրա վերականգնելը ավելի դժվար է, քան առողջությանը պատճառված վնասների դեպքերում: Կարծում եմ պետք է շատ հստակ գիծ քաշել և անմեղության կանխավարկածը գերկայող արժեք դիտարկել: Դատաքննության ընթացքում անմեղության կանխավարկածին կարելի է վերապահումով մոտենալ, քանի որ մեղադրանքը պաշտպանողը պետք է ունենա իր դիրքորոշումը, սակայն դա հենց դատաքննության մաս պետք է կազմի, այլ ոչ՝ քրեական գործ հարուցելու որոշման պահից նման մոտեցում լինի: Չէ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ քրեական գործ է հարուցվում այնուհետև կարճվում, բայց հանրության մոտ արդեն կարծիք է ձևավորած լինում նրա մեղավորության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այդ նույն մոտեցումը պետք է լինի եւ ապահովվի նաեւ կարճելու մասին որոշման հրապարակայնությունը։ Մինչդեռ՝ քրեական գործ հարուցելու մասին հայտարարվում է, իսկ կարճելու դեպքերում՝ հանրային հնչեղությունը չի ապահովվում։
- 7-8 ամիս առաջ հայտարարվեցին մի շարք աղմկոտ գործերի հարուցման մասին, որոնք առնչվում են նախկին նախարարներին, պատգամավորներին, նաեւ ներկայիս պատգամավորներին, ոստիկանապետերին եւ նրանց ընտանիքի անդամներին, բայց հետագա ընթացքի մասին հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվում: Անգամ` քրեական գործով մեղադրյալ լինել-չլինելու հանգամանքն է գաղտնի պահվում: Չեք կարծում, որ նախաքննական գաղտնիք ասվածն այս պարագայում չարաշահվում է եւ հանրությունն իրավունք ունի տեղեկություն ստանալ այդ գործերի մասին:
-Կան քրեական գործեր, որոնց քննությունը հրապարակային է, մի մասը՝ մասնակի և կան գործեր, որոնք առհասարակ հրապարակային չեն: Նախաքննական գաղտնիքի պահպանումը, այո, որոշ դեպքերում ունի հենց նպատակ ապահովելու քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, քանի որ հանրայնացումը կարող է բարդություններ ստեղծել, բայց չէ որ հանրայնացումը կարող է նաև հակառակ տեսանկյունից վնաս տալ: Առհասարկ այս ողջ ինստիտուտը հատկապես այնքանով որքանով բացարձակ հայեցողություն է նախատեսում նախաքննական մարմնի համար պետք է վերանայվի: Բացի այդ, պետք է մշտպաես ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով պահպանվի անմեղության կանխարկածի երաշխիքը: Անմեղության կանխավարկածը սահմանադրական իրավունք է, այն չափազանց կարևոր երաշխիք է նույնիսկ առհասարակ հասարակական հարաբերությունների պատշաճ կարգավորման տեսանկյունից և այն պետք է գերակայի հանրության հետարքրության, տեղեկացվածության օբյեկտիվ պահանջին:
- Համաձայն եք, որ առանձին դեպքերում, հատկապես, երբ խոսքը գնում է պաշտոնատար անձանց, հանրային գործիչների մասին, ապա նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ եւ նրանք պետք է լինեն առավել հանդուրժող:
-Առհասարակ հանրային գործիչները քննադատությանը, նույնիսկ վիրավորանքին առավել հանդուրժող պետք է լինեն: Դա նաև ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքով հաստատված մոտեցում է: Սակայն քրեական գործերի դեպքում՝ իրավապահ մարմինների մոտեցումը պետք է լինի շատ ավելի զուսպ և հավասարակշռված: Իհարկե, իրավացի եք, մյուս կողմից հանրությունը պահանջում է ամբողջական տեղեկատվություն նման գործերի ընթացքի վերաբերյալ: Կարծում եմ՝ այն մոտեցումը, որ նախաքննական մարմինը բացարձակ հայեցողությամբ որոշում է, որ հատվածները նախաքննության հրապարակայնացնել, իսկ որոնք ոչ, արդյունավետ մոտեցում չէ: Այդ գործընթացի որոշմանը հարկավոր է քրեական դատավարության մասնակիցների, դատավարական կարգավիճակ ստացած անձանց ներգրավվումն ապահովել: Հակառակ իրավիճակը նույնիսկ մրցակցության կամ զենքերի հավասարության իրավունքի տեսանկյունից խնդիր է առաջացնում: Այսօր կան քրեական գործեր, որոնց քննությունը հրապարակային է, մի մասը մասնակի և իհարկե կան գործեր որոնք առհասարակ հրապարակային չեն: Հենց այս խնդիրները կարող են լուծվել նշյալ առաջարկությամբ:
- Իրավապահ մարմինները կոնկրետ գործի շրջանակներում հաճախ հավաքում են տեղեկություններ նաեւ մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի վերաբերյալ, որոնք երբեմն հայտնվում են մամուլի էջերում, որքանով է դա իրավաչափ:
-Մասնավոր կյանքին վերաբերող տեղեկատվությունը առհասարակ առանց անձի համաձայնության չպետք է հրապարակվի: Կարծում եմ բացառությունը կարող է լինելու նախաքննության կամ դատաքննության ընթացքում էական ապացույցը, որը նաև որոշակիորեն վերաբերում է մասնավոր, ընտանեկան կյանքին, սակայն դրանք հազվադեպ դեպքեր են: Իրավապահ մարմինների գործունեությունը պետք է լինի բազմակողմանի բոլոր առումներով, այսիքն և միջոցներ ձեռնարկվեն ապացուցման բեռի բավարարման և զուգահեռաբար հենց այդ նույն անձի իրավունքների պաշտպանության համար: Ի վերջո իրավունքի գերակայությունը հենց դա է պահանջում:
- Մարդու սեփականություն հանդիսացող տարածքներում կատարվող խուզարկության կադրերի հրապարակումը որքանով եք իրավաչափ համարում` ինչպես մասնավոր կյանքի պաշտպանության, այնպես էլ քրեադատավարության տեսանկյունից
-Պատկերացրեք խուզարկություն կատարելու փուլում դեռևս քրեական գործի ընթացքը որևէ կերպ կանխորոշված չէ, ավելին հենց այդ նույն խուզարկության արդյունքները հետագայում կարող են ճանաչվել անթույլատրելի, եթե տեղի ունեցած լինեն քրեադատավարական պահանջների էական խախտումներ: Սակայն հանրությունն արդեն սոսկ այդ խուզարկության կադրերի հրապարակմամբ ձևավորել է իր կարծիքը, նույնիսկ համոզմունքը: Հենց նման իրավիճակներից ելնելով, կարծում եմ, պետք է նման հարցերը ամբողջությամբ կարգավորում ստանան օրենսդրական մակարդակով, նախատեսվեն անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքներ և այլն: Օրինակ կարելի էր քննարկել նաև հենց այդ մարդու, ում սեփականություն հանդիսացող տարածքում իրականացվում է խուզարկություն՝ ցանկության , կարծիքի հաշվի առնելու մեխանիզմ: Պետք չէ բացառել այն, որ կարող են լինել դեպքեր, երբ հենց անձը ցանկանա, որ այդ գործողությունները հրապարակվեն, բայց նաև կարող է դեմ լինել և այդ ժամանակ պետք է հստակ հասկանալ ինչպես է որոշվելու, ինչ հիմքերով՝ հանրային շահը և կոնկրետ մարդու իրավունքի սահամանափակման համաչափությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ