ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արեգունի գյուղի 38-ամյա բնակիչը մահացել է համագյուղացու կողմից փայտով գլխին հասցված վնասվածքից 02/25/2019 19:45 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի բնակչի մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս համագյուղացին: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի կայքէջից։
2019 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 20:55-ին, «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:05-ին, «գանգի հիմի կոտրվածք հարցականով, ուղեղային պրեկոմա, գեներալիզացված ցնցումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի բնակիչը՝ ծնված.1980թ.:
Նույն օրը Արեգունի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1992թ., ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ 2019 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, նույն գյուղի գյուղամիջում հանդիպել է համագյուղացուն, ով բարևել է իրեն և բռունցքով հարվածել ուսին: Վերջինս փորձել է կարգի հրավիրել նրան, սակայն 38-ամյա տղամարդը իրեն հայհոյել է, որից հետո ինքը կողքին դրված փայտով հարվածել է համագյուղացու գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արեգունի գյուղի 38-ամյա բնակիչը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն գյուղում գտնվող խանութ-սրահի մուտքի դռան մոտ՝ համագյուղացու հետ առաջացած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում 38-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դիտավորությամբ՝ 26-ամյա երիտասարդը փայտով հարվածել է համագյուղացու գլխին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Արեգունի գյուղի 38-ամյա բնակիչը ստացած վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Արեգունի գյուղի 26-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ