Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Նախաքննական մարմնի՝ նախաքննական գաղտնիքի սահմանման բացարձակ հայեցողական իրավունքը պետք է վերանայվի. Ա.Վարդեւանյան 02/25/2019   16:15  |  Հարցազրույց

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու մի շարք հիմնարար իրավունքներ՝ տեղեկատվության ազատությունը, անհատական տվյալների պաշտպանությունը, անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ նախաքննության գաղտնիքը իշխանափոխությունից հետո  նոր փորձությունների առաջ են կանգնել։ Բազմաթիվ դեպքեր վկայում են, որ պետական մարմինները չունեն միասնական մոտեցում՝ մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, իսկ նախաքննական գաղտնիքի հարցում վարույթն իրականացնող մարմնի հայեցողական բացարձակ իրավունքը՝ երբեմն կամայական կիրառումների տեղիք է տալիս։ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ սկսում է քննարկումների շարք՝ մասնագետների մասնակցությամբ։ Այսօր մեր հարցերին է պատասխանում սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Արամ Վարդեւանյանը։

- Պարոն Վարդեւանյան, ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատության ներկայիս վիճակը Հայաստանում:

- Տեղեկատվության ազատության աստիճանի գնահատման առավել արդյունավետ հասցեատերը ԶԼՄ ներկայացուցիչները կարող են լինել: Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առանձնանում է խոսքի ազատության բարձր աստիճանի առկայությամբ: Նշվածի հիմքը դրվեց 2010 թվականի օրենսդրական փոփոխությունների և 2011 թվականի ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ: Իհարկե խոսքը վերաբերում է զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման մասին: Ուզում եմ շեշտել, որ մի շարք ժողովրդավարական երկրներում պահպանված է երկու մոտեցումն էլ՝ այսինքն և՛ քաղաքացիաիրավական ճանապարհով պաշտպանությունը, և՛ քրեաիրավական: Հետևաբար ապաքրեականացումը ոչ թե միջազգային լավագույն փորձի պահանջ էր, կամ Սահմանադրության պահանջների համապատասխանեցում, այլ խոսքի ազատության ազատականացման և պաշտպանության չափազանց բարձր մակարդակ ապահովելու հիմքերի ամրագրումը: Միաժամանակ, կարծում եմ, ինչպես ցանկացած իրավունք, այս պարագայում էլ տեղեկատվության, խոսքի ազատությունը որևէ դեպքում չպետք է հանգեցնի այլոց իրավունքների անհամաչափ սահամանափակման:

-Տեղեկատվության ազատությունը հաճախ խաչվում է սահմանադրական մի շարք այլ իրավունքների հետ` նկատի ունեմ, անհատական տվյալների պաշտպանությունը, պատիվն ու արժանապատվությունը, անմեղության կանխավարկածը, նախաքննության գաղտնիքը: Լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ՝ ինչ եք կարծում, որքանով են այսօր պետական կառավարման մարմինները, պաշտոնատար անձինք` հետեւողական տեղեկատվություն տրամադրելիս իրավունքների հավասարակշռված պահպանման ուղղությամբ:

- Իրավացի եք, չափազանց բարդ հիմնախնդիր է: Մի կողմից հասարակությունը պետք է տեղեկացված լինի հանրային լայն արձագանք ունեցող քրեական գործերից, սակայն դրանք, ինչպես նշեցի, չպետք է լինեն իրավունքների անհամաչափ սահմանափակման միջոցով: Ես մշտապես նշում եմ և որպես օրինակ ուսանողներիս ներկայացնում եմ այնպիսի աղմկահարույց քրեական գործեր, որոնք առերևույթ ակնհայտ հիմքեր են պարունակել մեղադրական դատավճիռ կայացնելու համար, սակայն ելակետային ապացույցներն անթույլատրելի են ճանաչվել: Արդյունքում այդ անձը ամբողջությամբ անմեղ է ճանաչվել, ինչպես և անմեղ էր մինչ դատավարությունը: Սակայն այդ անձի արժանապատվությունը, բարի համբավը այնպիսի մեծ վնաս է պատճառված լինում, որ դրա վերականգնելը ավելի դժվար է, քան առողջությանը պատճառված վնասների դեպքերում: Կարծում եմ պետք է շատ հստակ գիծ քաշել և անմեղության կանխավարկածը գերկայող արժեք դիտարկել: Դատաքննության ընթացքում անմեղության կանխավարկածին կարելի է վերապահումով մոտենալ, քանի որ մեղադրանքը պաշտպանողը պետք է ունենա իր դիրքորոշումը, սակայն դա հենց դատաքննության մաս պետք է կազմի, այլ ոչ՝ քրեական գործ հարուցելու որոշման պահից նման մոտեցում լինի: Չէ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ քրեական գործ է հարուցվում այնուհետև կարճվում, բայց հանրության մոտ  արդեն կարծիք է ձևավորած լինում նրա մեղավորության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այդ նույն մոտեցումը պետք է լինի եւ ապահովվի նաեւ կարճելու մասին որոշման հրապարակայնությունը։ Մինչդեռ՝ քրեական գործ հարուցելու մասին հայտարարվում է, իսկ կարճելու դեպքերում՝ հանրային հնչեղությունը չի ապահովվում։

- 7-8 ամիս առաջ հայտարարվեցին մի շարք աղմկոտ գործերի հարուցման  մասին, որոնք առնչվում են նախկին նախարարներին, պատգամավորներին, նաեւ ներկայիս պատգամավորներին, ոստիկանապետերին եւ նրանց ընտանիքի անդամներին, բայց հետագա ընթացքի մասին հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվում: Անգամ` քրեական գործով մեղադրյալ լինել-չլինելու հանգամանքն է գաղտնի պահվում: Չեք կարծում, որ նախաքննական գաղտնիք ասվածն այս պարագայում չարաշահվում է եւ հանրությունն իրավունք ունի տեղեկություն ստանալ այդ գործերի մասին:

-Կան քրեական գործեր, որոնց քննությունը հրապարակային է, մի մասը՝ մասնակի և կան գործեր, որոնք առհասարակ հրապարակային չեն: Նախաքննական գաղտնիքի պահպանումը, այո, որոշ դեպքերում ունի հենց նպատակ ապահովելու քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացումը, քանի որ հանրայնացումը կարող է բարդություններ ստեղծել, բայց չէ որ հանրայնացումը կարող է նաև հակառակ տեսանկյունից վնաս տալ: Առհասարկ այս ողջ ինստիտուտը հատկապես այնքանով որքանով բացարձակ հայեցողություն է նախատեսում նախաքննական մարմնի համար պետք է վերանայվի: Բացի այդ, պետք է մշտպաես ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով պահպանվի անմեղության կանխարկածի երաշխիքը: Անմեղության կանխավարկածը սահմանադրական իրավունք է, այն չափազանց կարևոր երաշխիք է նույնիսկ առհասարակ հասարակական հարաբերությունների պատշաճ կարգավորման տեսանկյունից և այն պետք է գերակայի հանրության հետարքրության, տեղեկացվածության օբյեկտիվ պահանջին:

- Համաձայն եք, որ առանձին դեպքերում, հատկապես, երբ խոսքը գնում է պաշտոնատար անձանց, հանրային գործիչների մասին, ապա նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ եւ նրանք պետք է լինեն առավել հանդուրժող:

-Առհասարակ հանրային գործիչները քննադատությանը, նույնիսկ վիրավորանքին առավել հանդուրժող պետք է լինեն: Դա նաև ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքով հաստատված մոտեցում է: Սակայն քրեական գործերի դեպքում՝ իրավապահ մարմինների մոտեցումը պետք է լինի շատ ավելի զուսպ և հավասարակշռված: Իհարկե, իրավացի եք, մյուս կողմից հանրությունը պահանջում է ամբողջական տեղեկատվություն նման գործերի ընթացքի վերաբերյալ: Կարծում եմ՝ այն մոտեցումը, որ նախաքննական մարմինը բացարձակ հայեցողությամբ որոշում է, որ հատվածները նախաքննության հրապարակայնացնել, իսկ որոնք ոչ, արդյունավետ մոտեցում չէ: Այդ գործընթացի որոշմանը հարկավոր է քրեական դատավարության մասնակիցների, դատավարական կարգավիճակ ստացած անձանց ներգրավվումն ապահովել: Հակառակ իրավիճակը նույնիսկ մրցակցության կամ զենքերի հավասարության իրավունքի տեսանկյունից խնդիր է առաջացնում: Այսօր կան քրեական գործեր, որոնց քննությունը հրապարակային է, մի մասը մասնակի և իհարկե կան գործեր որոնք առհասարակ հրապարակային չեն: Հենց այս խնդիրները կարող են լուծվել նշյալ առաջարկությամբ:

- Իրավապահ մարմինները կոնկրետ գործի շրջանակներում հաճախ հավաքում են տեղեկություններ նաեւ մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի վերաբերյալ, որոնք երբեմն հայտնվում են մամուլի էջերում, որքանով է դա իրավաչափ:

-Մասնավոր կյանքին վերաբերող տեղեկատվությունը առհասարակ առանց անձի համաձայնության չպետք է հրապարակվի: Կարծում եմ բացառությունը կարող է լինելու նախաքննության կամ դատաքննության ընթացքում էական ապացույցը, որը նաև որոշակիորեն վերաբերում է մասնավոր, ընտանեկան կյանքին, սակայն դրանք հազվադեպ դեպքեր են: Իրավապահ մարմինների գործունեությունը պետք է լինի բազմակողմանի բոլոր առումներով, այսիքն և միջոցներ ձեռնարկվեն ապացուցման բեռի բավարարման և զուգահեռաբար հենց այդ նույն անձի իրավունքների պաշտպանության համար: Ի վերջո իրավունքի գերակայությունը հենց դա է պահանջում:

- Մարդու սեփականություն հանդիսացող տարածքներում կատարվող խուզարկության կադրերի հրապարակումը որքանով եք իրավաչափ համարում` ինչպես մասնավոր կյանքի պաշտպանության, այնպես էլ քրեադատավարության տեսանկյունից

-Պատկերացրեք խուզարկություն կատարելու փուլում դեռևս քրեական գործի ընթացքը որևէ կերպ կանխորոշված չէ, ավելին հենց այդ նույն խուզարկության արդյունքները հետագայում կարող են ճանաչվել անթույլատրելի, եթե տեղի ունեցած լինեն քրեադատավարական պահանջների էական խախտումներ: Սակայն հանրությունն արդեն սոսկ այդ խուզարկության կադրերի հրապարակմամբ ձևավորել է իր կարծիքը, նույնիսկ համոզմունքը: Հենց նման իրավիճակներից ելնելով, կարծում եմ, պետք է նման հարցերը ամբողջությամբ կարգավորում ստանան օրենսդրական մակարդակով, նախատեսվեն անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքներ և այլն: Օրինակ կարելի էր քննարկել նաև հենց այդ մարդու, ում սեփականություն հանդիսացող տարածքում իրականացվում է խուզարկություն՝ ցանկության , կարծիքի հաշվի առնելու մեխանիզմ: Պետք չէ բացառել այն, որ կարող են լինել դեպքեր, երբ հենց անձը ցանկանա, որ այդ գործողությունները հրապարակվեն, բայց նաև կարող է դեմ լինել և այդ ժամանակ պետք է հստակ հասկանալ ինչպես է որոշվելու, ինչ հիմքերով՝ հանրային շահը և կոնկրետ մարդու իրավունքի սահամանափակման համաչափությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:16 01/02/2019  |  ՀարցազրույցՌոբերտ Քոչարյանի գործով այլևս դատարաններին չափազանց դժվար է լինելու առանց հստակ պատճառաբանության Սահմանադրական դատարան դիմելուց խուսափելը. Արամ Վարդեւանյան
17:15 06/09/2016  |  ԼՐԱՀՈՍՀանրային քննարկում՝ նվիրված Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծին
13:44 06/09/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում
16:21 22/06/2016  |  ՄեկնաբանությունՀրապարակել դիտումներ ապահովող «սենսացիա», թե՞ զսպել մեր անվտանգությանը վնասող տվյալները հրապարակելու գայթակղությունը
18:06 10/06/2016Վերապատրաստման դասընթաց` պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար
19:26 23/05/2016  |  ԼՐԱՀՈՍGIZ փորձագետի հետ քննարկվել են տեղեկատվության ազատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
18:32 28/04/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղեկատվության ազատության գործիքի կիրառումը պետական մարմիններում շատ կարևոր է. Սուրեն Քրմոյան
19:08 22/01/2016  |  Քրեական խրոնիկոնՄանրամասներ «Արտաշի մոտ» կատարված դանակահարությունից. ո՞վ և ինչո՞ւ է ցանկացել սպանել ռեստորանի գանձապահին

Արխիվ

[]