ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Հովհաննիսյանը. մարտի 1-ին կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքն ստացել է «ԱԿ-74» ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով. իշխանափոխությունից հետո եւս մեղադրանք ոչ մեկի չի առաջադրվել 02/23/2019 19:56 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել , թե 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները
Հովհաննիսյան Հովհաննես՝ ծնված 13.03.61 թվականին Երևան քաղաքում, նախկինում չդատված, անկուսակցական, մշտական աշխատանք չի ունեցել՝ զբաղվել է սանտեխնիկայի վերանորոգմամբ։
Նրա դին Երևանի թիվ 2 բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ 2008թ. մարտի 1-ին` ժամը 21.40-ի սահմաններում, կրծքավանդակի հրազենային վնասվածքով։
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հովհաննես Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային գնդակային կույր վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին: Մահը վրա է հասել կրծքավանդակի հրազենային գնդակային կույր վիրավորումից առաջացած սուր ներքին արյունահոսությունից:
Դիահերձման ժամանակ Հ.Հովհաննիսյանի մարմնից հանվել է 5,45մմ տրամաչափի 1 գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հովհաննես Հովհաննիսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության, 5,45մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են «ԱԿ-74» ինքնաձիգների և դրանց մոդիֆիկացիաների համար: Գնդակն իր վրայի կրակման հետքերով բնորոշ է 5.45 մմ տրամաչափի «ԱԿ-74» ՚ինքնաձիգներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակված գնդակներին: Դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հովհաննես Հովհաննիսյանի հագուստների վրա հայտնաբերված վնասվածքները հանդիսանում են միմյանց շարունակությունը կազմող հրազենային-գնդակային մուտքի կույր վնասվածքներ, պատճառվել են զենքից մեկ կրակոցով արձակված պղինձ պարունակող 5,45մմ տրամաչափի գնդակով: Դատարանի համապատասխան որոշման հիման վրա ստացվել և ուսումնասիրվել են Հովհաննես Հովհաննիսյանի բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հովհաննես Հովհաննիսյանը ժամը 20-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում գտնվել է Մյասնիկյանի արձանի մոտ: Ժամը 21-ի սահմաններում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ, փայտը ձեռքին գնացել է դեպի Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկ, որտեղ ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է:
Էջմիածին քաղաքի բնակիչ Հրանտ Հակոբյանը մի կնոջ հետ, իրեն պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի, 12 ՏՏ 664 պետհամարանիշի ավտոմեքենայով Հովհաննես Հովհաննիսյանի դիակը տեղափոխել է Երևանի թիվ 2 բժշկական կենտրոն: Նշված հանգամանքները պարզվել են հարցաքննված շուրջ 20 անձանց, այդ թվում՝ Հրանտ Հակոբյանի, Հովհաննես Հովհաննիսյանի վիրավորումը ստացած ականատես վկաներ Գեղամ Պետրոսյանի և Կարապետ Հովհաննիսյանի ցուցմունքներով, Հովհաննես Հովհաննիսյանի մարմնական վնասվածք ստանալու տեղանքի զննման արձանագրությունով:
2008 թվականին ՀՀ ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրվել են հանձնարարություններ` Հովհանես Հովհաննիսյանի վիրավորվելուն ականատես այլ անձանց հայտնաբերելու, մեղավորի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
6 ամիս առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», սակայն հանրությանն առայժմ հայտնի չէ թե իշխանափոխությունից հետո ինչ նոր հանգամանք է պարզվել, հայտնաբերվել է արդյոք հրազեն կիրառած անձը։ ՀՔԾ-ն այդ մասին լռում է։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից