ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շաքարային դիաբետը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ կան». էնդոկրիոնոլոգ 02/22/2019 13:11 | Առողջություն
Տասնչորսամյա Մարին արդեն երեք տարի է` ունի շաքարային դիաբետ, սակայն այդ մասին նրա շրջապատում միայն վերջերս են իմացել: Մարին անկեղծանում է` ամենասկզբում մտավախություն ուներ, թե իմանալու դեպքում իր հետ այլեւս չեն շփվի կամ կսկսեն իրեն այլ կերպ վերաբերվել. «Երբեմն նույնիսկ լաց էի լինում, բայց այդ մասին ոչ ոք չէր իմանում»:
Իհարկե, Մարին միակը չէ, ով ունի շաքարային դիաբետ եւ ցանկություն` դրա մասին չխոսելու: Առողջապահության նախարարության 2017 թվականի տվյալների համաձայն` Հայաստանում կա 375 անչափահաս դիաբետիկ: Մինչդեռ «Մուրացան» բժշկական կենտրոնից նշում են, որ ժամանակի ընթացքում դիաբետիկ երեխաների թվի աճ է գրանցվել, եւ այս պահի դրությամբ իրենք ունեն մինչեւ 15 տարեկան 500-ից ավել երեխա` շաքարային դիաբետով:
Դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, ինչի արդյունքում էլ առաջանում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում: Հիվանդությանը բնորոշ են նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները, ինչպես օրինակ ածխաջրատային, սպիտակուցային, ճարպային, ջրաաղային: Գոյություն ունեցող երեք տիպերից երեխաների մոտ հիմնականում հանդիպում է 1-ին տիպը. սա ինսուլինակախյալ տիպն է եւ բնորոշվում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի անբավարար քանակի արտադրմամբ:
Մարին պատմում է, որ ժամանակի ընթացքում հարմարվել է հիվանդությանը եւ այն թաքցնելը այլեւս սկզբունքային հարց չի համարում. «Սկսեցի մտածել, որ բոլորս էլ մարդ ենք, դա բոլորիս հետ էլ կարող է պատահել, ու ի վերջո ամենամտերիմներին պատմեցի` դե պայմանով, որ ոչ ոքի չեն ասի»: Այսօր արդեն նա մտածում է, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա, եւ եթե հետագայում մյուսներն էլ իմանան, խնդիր չի լինի. «Մտածում եմ` եթե երկու ընկերուհիներս եկած չլինեն, ու ես հանկարծ ինձ վատ զգամ, մյուսները չեն կարողանա ինձ օգնել, դրա համար` իմանում են` թող իմանան»:
Այս մտավախությունը հաստատում է «Մուրացան» բժշկական կենտրոնի Էնդոկրիոնոլոգիական բաժնի բժիշկ-էնդոկրիոնոլոգ Լուսինե Առաքելյանը: Նա պնդում է, որ դիաբետը թաքցնելը հաճախ ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների ցանկությունն է. վերջիններս չեն ուզում, որ շրջապատը իմանա իրենց երեխայի` ինսուլին սրսկվելու մասին կամ մտավախություն ունեն, թե մարդիկ հիվանդությունը կարող են վարակիչ համարել: Մինչդեռ բժիշկը թաքցնելու հիմքում լուրջ վտանգներ է տեսնում. «Երեխաների մոտ երբեմն կարող է հանդիպել հիպոգլիկեմիա` վիճակ, երբ արյան մեջ գլյուկոզը ընկնում է` պայմանավորված սրսկված դեղի բարձր դոզայով, ֆիզիկական ակտիվությամբ կամ ընդունած սննդի չափաբաժնով, եւ սա ուղեկցվում է թուլությունով, սրտխփոցով, ցնցումներով, ընդհուպ մինչեւ ուշաթափությամբ: Հետեւաբար` եթե շրջապատը չիմանա դիաբետի առկայության մասին, չի կարողանա առաջին օգնություն ցուցաբերել, ընդ որում` ճիշտ օգնություն. գուցե ջուր լցնեն վրան կամ այլ մի բան անեն` չիմանալով, որ առաջին հերթին պետք է քաղցր հեղուկ կամ սնունդ տալ»:
Բժշկի խոսքով` հիպոգլիկեմիան կարող է առաջացնել նաեւ շշմածության, ինչի առկայության դեպքում երեխան ի վիճակի չի լինի ընկալելու ուսուցչի կողմից ներկայացված դասը, եւ եթե ուսուցիչը չիմանա դիաբետի մասին, դա կարող է համարել աշակերտական չարաճճիություն: Սրանից բացի, նա կարեւորում է նաեւ ճիշտ ժամանակին ներարկվելու պատասխանատվությունը. «Երբեմն անհրաժեշտություն է լինում դպրոցում լրացուցիչ ներարկում կատարել եւ սնվել, իսկ եթե շրջապատը չգիտի այդ մասին, եւ դպրոցում էլ չկան համապատասխան պայմաններ, որտեղ երեխան առանձին կարող է կատարել իր ներարկումը, ապա օրգանիզը դարձյալ կտուժի»:
«Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի համահիմնադիր, հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը խնդրի հիմքում տարբեր պատճառներ է տեսնում: Առաջին հերթին, խնդիրը հասարակական ընկալման մեջ է. «Շաքարային դիաբետը մեր հասարակությունում ընդունված է համարել մեծահասակների հիվանդություն, հետեւաբար` երբ մարդիկ, իմանալով, որ երեխան ունի այդ այսպես կոչված «մեծական» հիվանդությունը, բնական է, որ ավելի մեծ խղճահարությամբ են լցվում նրա հանդեպ, ու դրան համապատասխան` փոխվում է իրենց վերաբերմունքը»,-ասում է հոգեբանը, - «Նույնը տեղի է ունենում նաեւ հակառակ կողմում. ծնողները, իմանալով երեխայի դիաբետի մասին, հաճախ թաքցնում այն բարեկամներից, անգամ տատիկ-պապիկներից. պարզ է, որ ամեն օր խղճարության, ողբերգական վերաբերմունքի արժանանալը կարող է կրկնապատկել երեխայի սթրեսը: Սա իհարկե նաեւ մենթալիտետի հարց է»:
Բայց մենթալիտետից բացի կա նաեւ զուտ հոգեբանական պատճառ: Հովհաննիսյանի խոսքով` մարդիկ իրենցից անկախ ուզում են հերքել ինչ-որ բանի գոյությունը` այն «մոռացության տալով», այսինքն` դրա մասին չխոսելով. «Ժողովրդական լեզվով ասած` ուզում են իրենք իրենց յուղի մեջ տապակվել, նրանք առանձնապես մեծ օգնություն չեն ակնկալում հասարակությունից, ու մտածում են` էլ ի՞նչ իմաստ ունի խոսել այդ մասին»: Հոգեբանը վստահ է` հաճախ ծնողները իրենց մեջ դեռ հաղթահարած չեն լինում հոգեբանական այս խնդիրները, իսկ նրանց ցանկացած պահվածք, դիմախաղ, հույզ ոչ անմիջականորեն պրոյեկտվում է երեխաների վրա:
Նա կարեւորում է ծնողների ճիշտ վարքն ու վերաբերմունքը դիաբետին եւ խնդրի լուծման տարբերակ է համարում փսիխոսոմատիկան, այլ խոսքով` հոգեմարմնական վերականգնողական աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից