ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցիալական աջակցության ոլորտում կոռուպցիոն հանցագործություններին նպաստել է թույլ վերահսկողությունը. Դատախազը դիմել է նախարարին 02/22/2019 13:27 | ԼՐԱՀՈՍ
Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում:
Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում:
Նշված ծառայություններում բայցահայտված դեպքերի առիթվ հարուցված քրեական գործերով հատկապես նպաստառուներից, անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանցից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու, դրան օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել ինչպես հանրային ծառայող հանդիսացող տարածքային ծառայությունների ղեկավարների և մասնագետների, այնպես էլ «Հայփոստ»-ի տարածքային բաժանմունքների երկու տասնյակից ավելի աշխատակիցների: Իսկ քրեական գործերից մեկով մեկ անձի նկատմամբ կայացվել է ազատազրկման հետ կապված մեղադրական դատավճիռ:
Հատկանշական է հատկապես Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված և Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտված աննախադեպ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ տարածքային այս գործակալության 5 մասնագետները, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով 2013թ. մինչև 2018թ. հունիս առանց մի շարք քաղաքացիների գիտության Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել վերջիններիս սոցիալապես անապահովության մասին և նրանց անվամբ ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով նրանց կողմից կազմվել են կեղծ ցուցակներ, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։
Նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տարածքային գործակալության 4 աշխատակիցների, «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողների։ Իսկ տարածքային գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։
2019 թվականի հունվարի 21-ին քրական գործը, բացառությամբ հետախուզման մեջ գտնվողների մասի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Նշված քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային կառույցներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որոնցում ներգրավված են եղել ինչպես այդ կառույցների, այնպես էլ՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի ծառայողներ, ապօրինի վարձատրություն տված բազմաթիվ անձինք: Եվ չնայած չարաշահումները կատարվել են ակներևության պայմաններում, կրել շարունակական բնույթ, սակայն այդ ամենը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց տեսադաշտից:
Ավելին, ուսումնասիրությամբ տեսանելի է դարձել, որ կեղծ նպաստառուների ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձինք պատահականության սկզբունքով հաշվառվել են այլ անձանց բնակարաններում, իսկ գերակշիռ դեպքերում՝ այդ հաշվառման հասցեները կրկնվել են: Մինչդեռ համապատասխան պատասխանատու աշխատողները, պատշաճ չիրականացնելով տեղեկատվական բազայի սպասարկման գործառույթները, չեն հայտնաբերել տեղեկատվական բազայում ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառման դեպքերը, որի արդյունքում տևական ժամանակ հիշյալ անձանց անվամբ անհիմն դուրս են գրվել նպաստի գումարներ։
Նույն կերպ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին պետական մարմինների, կազմակերպությունների միջև փոխանակվող տեղեկատվությունն ստանալու ուղղությամբ, որը հնարավորություն կտար բացահայտել ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում անհիմն հաշվառված անձանց շրջանակը և վեր հանել ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին ոչ հավաստի տեղեկությունների մուտքագրման կոնկրետ փաստերը:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տավել, որ տևական ժամանակ ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու անձանց տեսադաշտից դուրս է մնացել նաև ընտանեկան նպաստի ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անվամբ սոցիալական գործեր կազմված չլինելու հանգամանքը: Մինչդեռ այս հարցում պատշաճ հսկողության պայմաններում կարող էր չեզոքացվել պետական միջոցների հափշտակության հնարավորությունը:
Արձանագրված հանցագործությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծած խախտումները վերացումն ապահովելու, սոցիալական ծառայության տարածքային պետական կառույցներում նմանատիպ երևույթները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին: Միջնորդագրով առաջարկվել է ձեռնարկել միջոցառումներ՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու, արձանագրված խախտումների պատճառները պարզելու, ինչպես նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան