ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան 02/20/2019 12:34 | ԼՐԱՀՈՍ
2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Համաներման մասին ՀՀ օրենքով վերանայվել են որոշ հիմնարար մոտեցումներ` առ այն, որ պետությանը կամ պատճառված վնասի հատուցումն այլևս անհրաժեշտ պայման չէ համաներում կիրառելու համար: Արդյունքում մարդիկ, ովքեր պատճառել են նյութական մեծ վնասներ կամ կատարել ֆինանսական լուրջ չարաշահումներ, ազատ են արձակվում առանց դրանց փոխհատուցման: Միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվում դատարան ներկայացնել քաղաքացիական հայց՝ մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցում: Դատավորները սա համարում են խնդրահարույց եւ այս կապակցությամբ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Այս փոփոխության շուրջ զրուցել ենք Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի հետ:
-Տիկին Ֆանյան, նշված փոփոխությանը ինչպե՞ս եք վերաբերվում, Դուք այն խնդրահարույց համարո՞ւմ եք:
-Խնդիրներ, ըստ էության, կան: Եթե քրեական դատավարության կարգով քաղաքացիական հայցի հարուցման դեպքում անձը հայցը ապացուցելու պարտականություն չի կրում կամ որպես պետտուրք համապատասխան վճարում չի կատարում, ապա այս դեպքում` քաղաքացիական կարգով հայց ներկայացնելիս, տուժող կողմը կրելու է հայցը ապացուցելու պարտականություն: Դրանից բացի, եթե զուտ մեղադրական ծավալի մեջ մտնող չափն է, պետտուրք չի վճարվում, այո, բայց երբ ոչ թե հանցագործության պատճառված վնասի, այլ ուրիշ պահանջով է մտնում դատարան, ապա պետք է վճարում կատարվի: Իհարկե, համաներման կիրառումը պայմանավորել բացառապես քաղաքացիական հայցի առկայությամբ, արդարացված չեմ համարում, բայց գտնում եմ, որ ներկայումս տուժողների կողմից իրենց իրավունքները քաղաքացիադավարական կարգով վերականգնելու մեխանիզմը թերի է. համաներման ակտի կիրառման արդյունքում այդ անձանց պետք է հնարավորություն տրվեր մի փոքր այլ ընթացակարգերով դա իրականացնելու:
-Այս դեպքում ո՞րը կարող է լինել այդ այլընտրանքային ընթացակարգը, որ որոշ չափով կթեթեւացնի տուժողների գործը:
-Քաղաքացիական դատավարության կարգով հայցեր հարուցելու այլ ընթացակարգ մենք չունենք, դա մեզ համար օրենսդրական խնդիր կառաջացնի: Բայց ամեն դեպքում, կարելի է կամ այդ ընթացակարգը պարզեցնել, կամ դատարանը համաներման ակտի կիրառման պատժից ազատելիս անդրադառնա քաղաքացիական հայցին, որովհետեւ ինքը, միեւնույն է, քրեական գործը ողջ ծավալով քննում է, եւ ըստ էության, քաղաքացիական հայցին անդրադառնալ կարող է:
-Այս փոփոխության մեջ տեսնո՞ւմ եք վտանգավոր միտումներ` պայմանավորված անձանցով, ովքեր գուցե մեծ վնասներ են հասցրել անձին կամ պետությանը, բայց ազատ են արձակվում առանց որեւէ փոխհատուցման:
-Սա ավելի գլոբալ հարց է: Համաներման ակտի ընդունումը պետության կողմից դրսեւորվող մարդասիրական ակտ է: Եվ սրանց հաճախակի կիրառումը խոսում է պետությունում ոչ կատարյալ դատական համակարգ ունենալու մասին: Որպես կանոն` մեզ մոտ համաներման ակտերը վերաբերում են ոչ մեծ կամ միջին ծանրության անձանց, եւ սա պետք է դիտարկել ոչ թե այն տեսանկյունից, որ բազմաթիվ անձինք շարունակելու են ապրել անպատժելիության մթնոլորտում, այլ այն, որ նրանց եւս մեկ անգամ իրենց ապրելակերպը վերագնահատելու հնարավորություն է տրվում: Այսօր բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել, եւ դուք էլ տեսնում եք, որ այդ ֆոնին հանցագործությունների աճ է գրանցվել: Բայց դա միայն համաներմամբ պայմանավորել պետք չէ: Այդ մեկ հնարավորությունը մարդկանց պետք է տրվի, պարզապես պետք է դրան զուգահեռ հավասարակշռել հանրային, մասնավոր, ինչպես նաեւ` տուժողների շահերը, որովհետեւ վերջիններս ամենաշատն են տուժում, եւ ողջ դատավարությունը, ըստ էության, ընթանում է նրանց իրավունքները վերականգնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել