ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/18/2019 19:28 | Հարցազրույց
Օրեր առաջ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան`ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրել էր, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` ծանր մարմնական վնասվածքի պատճառելու համար: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն: Մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի եղել:
Հիշեցնենք նաեւ, որ մինչ այդ` դեռ 2018 թվականի հուլիսի 5-ին, Էդուարդ Բաբայանին, ով այդ պահին չուներ պատգամավորի կարգավիճակ, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդհոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ծանր մարմնական վնասվածքի պատճառում մի խումբ անձանց կողմից: Այսինքն` առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, մասնակիցների շրջանակը «սրբագրվել»: Ի սկզբանե` կիրառված բռնությանը մասնակցություն ունենալու մեջ շրջանառվում էր նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը:
ՀՔԾ-ն դատախազություն է ուղարկել ԱԺ ներկայիս պատգամավոր էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործը
Տվյալ պարագայում հարց է ծագում` ինչ է լինելու պատգամավորի անձեռնմխելիության հետ, որքանով է այն գործելու կամ չգործելու մեղադրական եզրակացության հաստատումից հետո: Հարցի շուրջ զրուցել ենք իրավաբան Ռուբեն Մելիքյանի հետ:
-Պրն Մելիքյան, մեղադրական եզրակացության հաստատումից հետո իրավական ի՞նչ կարգավորում է ստանալու գործը, պատգամավորական անձեռնմխելիությունը այս դեպքում գործելու՞ է:
-Մենք պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք պատգամավորի անձեռնմխելիության հետ, որը սակայն տարածվում է նոր հարուցված քրեական հետապնդումների վրա, իսկ եթե գործ ունենք արդեն իսկ հարուցված եւ ընթացքի մեջ գտնվող քրեական հետապնդման հետ, այդ դեպքում անձեռնմխելիության հաղթահարման սահմանադրական մեխանիզմը գործարկելու մասին խոսք լինել չի կարող: Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի համաձայնությունը անհրաժեշտ է պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու, այլ ոչ թե իրականացնելու դեպքում, այսինքն` երբ պետք է զրոյից սկսել քրական հետապնդումը, իսկ եթե այն արդեն իսկ սկսված է, ապա այդ մեղադրանքի զուտ իրավական գնահատականը փոխելու դեպքում ԱԺ համաձայնության կարիք չկա:
-Այսինքն` եթե մեղադրանքը առաջադրվել է պատգամավոր դառնալուց առաջ, պատգամավորական անձեռնմխելիության հետ գործ չունե՞նք:
-Գործ չունենք այնքան ժամանակ, քանի դեռ մեղադրանքը չի փոխվում նոր արարքներ ընդգրկելու իմաստով: Պետք է նկատի ունենալ` մեղադրանքը փոխվում է իրավաբանական որակմա՞ն, թե՞ նոր արարքներ, մեղադրանքի ծավալ ընդգրկելու իմաստով: Իմ պատկերացմամբ` եթե խոսքը վերաբերեր նոր արարքներ, մեղադրանքի ծավալ ընդգրկելուն, ապա անձեռնմխելիության հաղթահարման սահմանադրական մեխանիզմը պետք է կիրառվեր: Սակայն այս դեպքում խոսքը վերաբերում է նույն արարքի` իրավաբանական այլ որակում տալուն, հետեւաբար` ես չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա գործարկելու անձեռնմխելիության հաղթահարման սահմանադրական մեխանիզմը: Սահմանադրությունը հիշատակում է նոր քրեական հետապնդման մասին, սակայն իրավական գնահատականի փոփոխությունը չի համարվում նոր քրեական հետապնդում:
-Փաստորեն, դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո պատգամավորը առանց որեւէ խնդրի կարող է ազատազրկվե՞լ:
-Այո, ԱԺ Կանոնակարգի 29-րդ գլխի 154-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պատգամավորի լիազորությունները դադարեցվում են նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Իսկ մինչ այդ անմեղության կանխավարկածի շրջանակներում անձը ունի լրիվ նույն կարգավիճակը, ինչ ցանկացած ուրիշ մեկը:
Հ.Գ.Էդուարդ Բաբայանը համարվել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը եւ մշտապես նրան ուղեկցել հանդիպումների ժամանակ։ Քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը սակայն ներկայացել է որպես ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ Իսկ հարուցված քրեական գործն էլ չխանգարեց, որ նա առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվի պատգամավոր։ ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական կենսագրական տվյալների համաձայն՝ Էդուարդ Բաբայանը Ծառուկյանի խորհրդական աշխատելուն զուգահեռ եղել է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ 6-րդ վարչության աշխատակից։
Լուսանկարում` իրավաբան Ռուբեն Մելիքյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից