ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի և Ծառուկյանի ստվերային պայմանավորվածությունը. «168 ժամ» 02/19/2019 11:03 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը, ի թիվս այլ շերտերի, մեկ կարևոր արձանագրման պատճառ դարձան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվությունը։ Մեղմ ասած, պասիվությունը։
Ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները մի քանի ելույթներ ունեցան, որոնք ընդամենն արտաքուստ էին ապահովում ընդդիմադիր ժանրի կանոնները։ ԲՀԿ-ականների ելույթներում ակնհայտորեն պակասում էր իրենց բնորոշ պաթոսն ու պոպուլիզմը, որով նրանք անարգանքի սյունին էին գամում նախկին կառավարություններին։
Իր եզրափակիչ ելույթում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե չանդրադարձավ ԲՀԿ-ականների քննադատությունններին, եթե դրանք, իհարկե, կարելի է քննադատություններ անվանել։ Փաշինյանի ելույթն ակնհայտ դարձրեց մի քանի օր շարունակ երևացող այն իրողությունը, որ հակամարտությունն ընթանում է իշխանություն-«Լուսավոր Հայաստան» տիրույթում։
Այսինքն՝ առնվազն կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների մասով «Լուսավոր Հայաստանն» իրեն արձանագրեց՝ որպես իշխանությանը թիվ մեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժ։
Այսքանը վստահաբար գիտակցում էին ու գիտակցում են նաև ԲՀԿ-ականները։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչի՞ դիմաց «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանը զիջեցին իրենց դիրքերն Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժին։ Այդ քայլին դիմելու քաղաքական դրդապատճառներ «Բարգավաճ Հայաստանը» չուներ։
Ճիշտ հակառակը՝ կառավարության ծրագրի քննարկումն այս ուժը պետք է օգտագործեր՝ որպես թիվ մեկ ընդդիմադիր ավելի ամրանալու, հանրային գիտակցության մեջ՝ որպես իշխանությանը վերահսկող համար առաջին ուժ ֆիքսվելու համար։ Եվ եթե չկան նման քայլի դիմելու հրապարակային պատճառներ, հետևաբար՝ այդպիսիք պետք է փնտրել ոչ հրապարակային դաշտում, քաղաքական կուլիսներում։
Ըստ ամենայնի, գործ ունենք Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան ստվերային պայմանավորվածության հետ, որը կարող էր ներառել շատ պայմաններ։ Բացառված չէ, որ կառավարության ծրագրի ոչ այնքան սուր քննադատության դիմաց Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իրենց պաշտոններից չազատել ԲՀԿ-ական բազմաթիվ փոխմարզպետների ու նախարարությունների ղեկավար աշխատակիցներին, որոնք հեղափոխությունից հետո հանգրվանել են կառավարությունում ու շարունակում են աշխատել անգամ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո։ Հնարավոր է՝ պայմանավորվածությունը ներառել է այլ շերտեր ու զարգացումներ, որոնք տեսանելի կլինեն ապագայում։
Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ, երրորդ էշելոններում էլի պաշտոններ տա Գագիկ Ծառուկյանին։ Բացառված չէ նաև, որ որևէ պաշտոնի հարց էլ չի քննարկվել, և պայման առաջադրողը եղել է Նիկոլ Փաշինյանը՝ մեղմ քննադատություն՝ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումները շարունակելու դիմաց. բանն այն է, որ վերջերս Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են միլիոնավոր դրամների հասնող խախտումներ, և գուցե այդ գործընթացը կարող էր շարունակվել, եթե ԲՀԿ-ն հանդես գար կառավարության ծրագրի կոշտ քննադատի դիրքերից։
Նոր Հայաստանի նոր քաղաքական խորապատկերում Գագիկ Ծառուկյանի համար բավական բարդ է դիրքավորվելը։
Նա սովոր է եղել նախկին համակարգերի խաղի կանոններին։ Դա չի նշանակում, թե նոր համակարգը խաղի կանոններ չունի։ Ամենևին։
Պարզապես դրանք, թերևս, այնքան էլ հեշտ չեն դարձնում Գագիկ Ծառուկյանի քաղաքական կյանքը։ Պատահական չէ, որ, ըստ մամուլի տեղեկությունների՝ նա ԱԺ ղեկավարությունից արդեն թույլտվություն է խնդրում նիստերից բացակայելու համար։ Գուցե դա ևս Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության մաս է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 19.02.19թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից