ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շամլուղեցիները կրկին դիմում են Նիկոլ Փաշինյանին. 3 ամիս է անցել, փլուզվող շենքի բնակիչները դեռ որոշման են սպասում 02/18/2019 18:45 | ԼՐԱՀՈՍ
Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի բազմաբնակարան շենքի բնակիչները բաց նամակով դիմել են Վարչապետին` հայտարարելով, որ իրենց անվտանգությունը վտանգված է:
Կից բաց նամակն ամբողջությամբ`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
Բաց նամակ
Մենք՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի բազմաբնակարան՝ 10-րդ շենքի բնակիչներս, ստիպված ենք կրկին դիմել Ձեզ:
2018 թվականի նոյեմբերին 7-ին մենք բաց նամակով հանդես եկանք, ներկայացրեցինք Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, վերջին 15 տարիներին անուշադրության մատնված ու արհամարհանքի արժանացած շենքի ծայրահեղ անմխիթար ու վտանգավոր վիճակը: Մեր առաջին բաց նամակից անմիջապես հետո, արդեն փլուզվող մեր շենքն ուսումնասիրելու նպատակով 4 տարբեր խմբերից կազմված մասնագետներ են այցելել՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից, Լոռու մարզպետարանից, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող՝ Տեսչական Մարմինների Գրասենյակից, , նկարել, չափել, տարբեր ուսումնասիրություններ են կատարել շենքում թե՛ դրսից, թե՛ բնակարաններում՝ ներսից: Շամլուղ ժամանած բոլոր խմբերի ներկայացուցիչները մեզ ասել են, որ Շամլուղ են եկել ՀՀ վարչապետի հրահանգով, որպեսզի ուսումնասիրեն շենքը, նրա տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնեն կառավարությանը և որոշում կայացնեն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Մասիս Բաղդասարյանը 2018թ. նոյեմբերի 19-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ շենքի վերանորոգման վերաբերյալ հարցը քննարկվել է Լոռու մարզպետարանի հետ:
Այնուհետև մենք ստացել ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գրությունը, որում նա հայտնում է, որ՝ «առաջարկվել է Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան թիվ 1/10 շենքի վերանորոգման-ամրացման համար ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար: Միևնույն ժամանակ առաջարկվել է որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:
Մեկ այլ գրությունից տեղեկանում ենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Ա. Թամազյանին նշել է, որ ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.11.2018թ. թիվ 03/15.2/8954-18 հանձնարարականի՝ «Շամլուղ քաղաքի բազմաբնակարան թիվ 1/10 շենքի վերանորոգման-ամրացման համար անհրաժեշտ է ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար: Միաժամանակ հայտնում եմ, որ անհրաժեշտ է որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված միջոցառումների մասին սեղմ ժամկետում տեղեկացնել մարզպետարան»:
Իսկ 2018թ. դեկտեմբերի վերջին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշել է հետևյալը. «ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից ՀՀ 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկվել են Շամլուղ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ չափաքանակներ չեն նախատեսվել: Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:
Երեք ամիս է անցել մեր առաջին բաց նամակից, որը, կարծում ենք, բավարար ժամանակ էր ոչ միայն շենքի ծայրահեղ վտանգավոր վիճակը գնահատելու, այլև որոշում կայացնելու համար: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված ուսումնասիրությունները բավարար չեն, որպեսզի արագ որոշում կայացվի մեր շենքի տանիքի հիմնանորոգման, շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ և բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Առայժմ մեզ հայտնի չէ, թե ի վերջո ինչ որոշում են կայացրել պատկան մարմինները՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև՝ շենքի ուժեղացման-վերանորոգման հարցում, և արդյոք այն ընդգրկվե՞լ է հրատապ լուծում պահանջող ծրագրերում:
Դեռ նոյեմբերին գրություն էինք ստացել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, որում մասնավորապես ասվում էր. «Լոռու մարզպետարանի և Ախթալայի համայնքապետարանի համապատասխան մասնագետների մասնակցությամբ քննարկվել են ձեր դիմումում բարձրացված խնդիրները: Ձեր բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հրատապ ծրագրերի առկայության դեպքում այն կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում և ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:
Մեզ խիստ անհանգստացնում է այս անորոշությունը: Ի՞նչ է նշանակում՝ «հրատապ ծրագրերի առկայության դեպքում» մեր շենքը կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում: Ե՞րբ կընդգրկվի, որքա՞ն խնդիրների ցանկում կընդգրկվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչև հերթը հասնի մեր շենքին... Տպավորություն է ստեղծվում, որ համայնքի ղեկավարության համար մեր առաջին դիմումը առիթ հանդիսացավ, որպեսզի մարզպետարանին ներկայացնեն նաև Շամլուղի այլ շենքերի տանիքների հարցը: Մինչդեռ հայտնում ենք Ձեզ, որ մեր շենքն ամենահինն է ու ամենավատթար վիճակում է գտնվում. եռահարկ շենքի երրորդ հարկն արդեն փլուզվում է, երկրորդ հարկի բնակիչը գիշերները երրորդ հարկից պատի փլուզման ձայներ է լսում: Բախտի բերմամբ բնությունն այս տարի դաժան չգտնվեց՝ ձնառատ ձմեռ չէր, հակառակ դեպքում շենքի տանիքը ծանրությանը չէր դիմանա, սակայն դեռ անձրևներն են առջևում...
Մենք մեր առաջին բաց նամակում շեշտել էինք, որ հետևողական ենք լինելու և 15 տարի անուշադրության մատնված ու ընդգծված արհամարհանքի արժանացած լինելով՝ չենք պատրաստվում այլևս լռել ու նստել-սպասել մինչև շենքը փլուզվի: Անցյալ ամիս մայրաքաղաք Երևանի Արամի փողոցում փլուզվեց «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը, դա բնակելի շենք չէր, մի օր կարող է փլուզվել մեր բնակելի շենքը ու դա կունենա անդառնալի հետևանքներ, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի, քանի որ մեր կյանքերը հնարավոր չի լինի փրկել:
Հայաստանի իրավապահ մարմինների բազմաթիվ հայտարարություններից տեղեկանում ենք, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, ինչը, անշուշտ, ուրախալի է: Բայց մի՞թե հնարավոր չէ ավելի արագ որոշում կայացնել՝ ծայրահեղ վտանգավոր վիճակում գտնվող ու արդեն փլուզվող շենքի խնդրին լուծում տալ: Որքանո՞վ է արդարացված նման ծայրահեղ վատթար շենքի դեպքում ստանալ՝ «հրատապ ծրագրերի առկայության դեպքում» անորոշ պատասխանը: Կարծում ենք, նոր Հայաստանի իշխանությունները պետք է ավելի հեղափոխական լուծումներով հանդես գան եւ ավելի արագ որոշումներ կայացնեն:
Տարին նոր է սկսել, կառավարությունը ձևավորված է, ուստի կառավարության ղեկավարից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Լոռու մարզպետից ակնկալում ենք վճռական քայլեր ու անհապաղ լուծում՝ Շամլուղի 1-ին փողոցի բազմաբնակարան 10-րդ շենքի տանիքի հիմնանորոգման և շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները հրատապ կազմակերպելու հարցում: Մենք կրկին ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է և Շամլուղ այցելած մասնագետները, վստահ ենք, որ տեղում համոզվեցին, թե ինչ վիճակում է գտնվում շենքը և ինչպիսի պայմաններում են բնակվում շենքի բնակիչները:
Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝
Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ, Համլետ Մուրադյան, Վերիչկա Մուրադյան, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից