ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան 02/17/2019 13:52 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանը նյութերը դեռ չեն ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը` միաժամանակ ավելացնելով, որ դրանցից լուրջ ակնկալիքներ էլ չունեն: Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են նախաքննական մարմնին ներկայացնել մի քանի միջնորդություն, այդ թվում քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի մասով քրեական գործով նախաքննության ավարտի մասին: Ավելի քան ութ ամիս տեւած նախաքննությունից հետո ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, հարկային պարտավորություններից խուսափելու, յուրացումներ կատարելու, վատնելու, շորթում կատարելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Փաստաբանի` օրեր առաջ ֆեյսբուքյան գրառումը մտայնություն էր ձեւավորել, որ առաջիկայում հնարավոր է հրաժարվի Գրիգորյանի շահերի պաշտպանութրունից: Մասնավորապես երկու օր առաջ Մկրտչյանը լուսանկար էր հրապարակել ու գրել. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:
Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք փաստաբանը շարունակելու է իրականացնել Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը նաեւ դատարանում` Արսեն Մկրտչյանը նշեց, որ եթե Մանվել Գրիգորյանը չհրաժարվի եւ ցանկություն ունենա, ապա զուտ փաստաբանի կարգավիճակով ինքը կշարունակի իր ներկայացուցչությունը նաեւ դատարանում: «Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ», - ասաց:
Փաստաբանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր գրառումը, որ թյուրընկալման առիթ էր դարձել, արվել էր զուտ ազատամարտիկ Արսեն Մկրտչյանի կողմից: Վերջինս էլ, ինչպես արդեն ասել է, դադարեցնում է իր երկրապահ ընկերոջ պաշտպանությունը, որովհետեւ դրա կարիքը այլեւս չկա, եւ հանրային ճնշումները, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում: Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ երկրապահ Արսեն Մկրտչյանը դատարանում հոգեբանորեն խոչընդոտի փաստաբան Արսեն Մկրտչյանին, վերջինս պատասխանեց. «Փաստաբան Արսեն Մկրտչյանը խոչընդոտվելու որեւիցե խնդիր չունի ոչ իր մարդ տեսակով, ոչ մասնագիտական գիտելիքներով եւ ոչ փորձով, իսկ եթե հոգեբանորեն որեւէ բան ինձ խոչընդոտեր, ես այդ մասին կբարձրաձայնեի, որովհետեւ միշտ ազնիվ եմ եղել թե վստահորդիս, թե երկրապահ ընկերներիս հետ եւ հայտարարել եմ, որ եթե կասկած ունենամ, որ Մանվել Գրիգորյանը զինվորի մթերք է գողացել, չեմ լինի նրա կողքին»: Պրն Մկրտչյանի խոսքով` այսօր արդեն ինքը կրկնակի համոզվել է, որ այդ մասով որեւէ օրինական ապացույց գոյություն չունի:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա փաստաբանը կարծում է, որ կալանավորումն է դարձել պատճառ առողջական վիճակի վատթարացման համար: «Սրա պատասխանատվությունը անհատապես կրում են դատավորներ Մարինե Մելքոնյանը, Արսեն Նիկողոսյանը եւ դատախազը, որովհետեւ մարդը, լինելով դիաբետիկ, նախկինում չի ունեցել ինսուլինակախվածություն, իսկ այսօր ձեռք է բերել այնպիսի կախվածություն, որ 90 կուբիկ ինսուլին է սրսկվում, իսկ սա այն դեպքում, երբ 60 կուբիկ ստացողը 825 որոշման հավելվածի համաձայն պատիժը կրելուց անգամ ազատվում է», - նշեց փաստաբանը: Մկրտչյանի խոսքով` շաքարի ամենաբարձր ցուցանիշը եղել է 32-ը, իսկ երեք օր առաջ բժիշկներին հաջողվել է իջեցնել մինչեւ 17: Այժմ այն գտնվում է 25-ի սահմաններում: Թե որքան ժամանակ Գրիգորյանը կշարունակի մնալ հիվանդանոցում, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ պաշտպանական խումբը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու համար: Սակայն նիստը երեկ չի կայացել քննիչի բացակայության պատճառով և հետաձգվել է մինչև փետրվարի 26-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ