Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ես կրկին բանտախցում եմ. Նիկոլ Փաշինյան 02/16/2019   22:39  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրիհակառակկողմը» գրքիքննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:
 
Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով փոխլրացնող և իր խոսքում անրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին.«Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել և նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր և ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն:  Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, և ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետև շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում և երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզաբեն հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել:
 
Ինչո՞ւ հակառակ կողմից: Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք՝ ես Մյասնիկյանի արձանի կողմից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը հետ չգնաս, այսինքն՝ անընդհատ առաջ գնաս: Առաջ գնալով քո գործողության մեջ չլինի հետ գնալու, նահանջելու գործընթաց: Երկրորդը՝ դու հեռանում ես, ըստ էության, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի հանկարծ, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից, այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց Հայաստանից չհեռանալ: Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում: Վեպի գաղափարն այն է, որ այնտեղ կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ և գնում եմ պարզապես երկրի հակառակ կողմից: Կա տող, որ «բայց չէ՞ որ կա նաև այլ ճանապարհ, կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասեց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է: Շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է, և հենց դա է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել:
 
Հաջորդ ամենակարևոր սկզբունքային պահը. ինչպե՞ս սենյակում փակված Արեշում ճամփորդել ամբողջ աշխարհով: Դրա միակ տարբերակը գիրքն է և գրականությունը: Ըստ էության, ամբողջ ճամփորդությունը ընթերցանությունների շարք է, գրքերի շարք է, և երկխոսություն է հերոսների հետ և իմ փորձն է մտնել այդ գրքի մեջ և ապրել այդ գրքերի մեջ: Օրինակ՝ Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որ ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Վրաստանից դեպի Հունաստան Եզոպոսի առակներն են, և նավի վրայի երկխոսությունները ամբողջությամբ Եզոպոսի առակներն են: Հայաստանի մեջ Իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, իհարկե, Թումանյանն է, և Թումանյանը հերոսին ուղեկցում է  Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոյի միջոցով: Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որը Թումանյանը թարգմանել է և հայերենում ներկայացրել: Հետագայում շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջ է, որովհետև իմ իրավիճակը իրականում շատ նման էր այդ վեպի իրադարձություններին և այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» և այլն: Ամբողջ այդ ճանապարհը պարտադիր գրականության հետ կապ ունի՝ ճապոնական գրականություն, Կուբայի հատվածը Չէ Գևարայի մասին պատմող գրքի տպավորություններն են, Ֆրանսիայում՝ Շառլ դը Գոլ և Ֆրանսուա Սագանի «Բարև թախիծ», Շուկշինը, Գոգոլի «Մեռած հոգիները», որովհետև այնտեղ ընտրակեղծարարության տրամաբանությունը դրված էր, և այդպես շարունակ, այսինքն՝ ամեն հատված կոնկրետ գրական ստեղծագործության հետ կապված է:  Այս հատվածներն իրար հետ կապված են այն մասերի հետ, որոնք, այսպես ասած, իմ սուվերեն ստեղծագործությունն է, իմ սուվերեն տեքստն է և վերաբերմունքը, որը հենց ստեղծված է այդ տրամաբանության մեջ:
 
Այստեղ էթիկական հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ ուրիշ գրականությունից ներշնչվելով ինչ-որ տեքստ ստեղծել:  Իրականում այդ հարցի պատասխանը ես գիտեի, որովհետև գրական մի ստեղծագործություն շատ մեծ տպավորություն էր ստեղծել, և շատ սիորւմ եմ այդ գործը՝ Խորխե Լուիս Բորխեսի «Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ»-ը, որտեղ հերոսն ուղղակի նորից գրում է «Դոն Կիխոտը» և համոզված է, որ իր գրած «Դոն Կիխոտը» ոչ մի ընդհանրություն չունի Սերվանտեսի գրած «Դոն Կիխոտի» հետ: Այդ ասոցացիան կար, ես ինչ-որ առումով ինձ դնում էի Պիեռ Մենարի դիրքում, որը դառնում է  «Դատավարության» հեղինակ, Նոդար Դումբաձեի վեպերի հեղինակ, Եզոպոսի առակի հեղինակ և բոլոր այդ հնարավոր ստեղծագործությունների հեղինակ:
 
Երբ ես դուրս եկա ընդհատակից, հետո բանտից, ողջ ընթացքում անընդհատ իմ օրակարգում եղել է գիրքը հրատարակելը: 2011 թ., երբ բանտից դուրս եկա, առաջին գործը, որ արեցի՝ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը: Այս լուսանկարը ես արել եմ 2011 թ.՝ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո: Հետո երբ մտածում էի, որ գիրքը պետք է հրատարակել, այնպիսի զգացողություն պատեց ինձ, որ սա ընդամենը հոդվածների շարք է և մեծամտանալ՝գիրք տպելու աստիճան,այդքան էլ պատեհ չէ և այդպես մնաց: Եվ ահա, 2018 թվականին,ես այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարնէի, ինչպես գրքի հետևում գրել եմ,  Հայկ Կոստանյանը հանդիպում էր ցանկացել: Հանդիպեցինք, ինքն ինձ ասաց՝ խնդրում եմ թույլ տաք, որպեսզի ես այդ գիրքը հրատարակեմ: Ասացի հրատակաչի փորձ ունե՞ք, թե՞ոչ, այսինքն՝ ինքը որպես հրատարակիչ բոլոր առումներով անընդհատ, թող ների ինձ, անվստահություն էր ներշնչում, թե արդյոք ինքն այդ գործը կարող է կազմակերպել: Մյուս կողմից,այդ հարցը կար, թե իմաստ ունի՞արդյոք սա տպագրել: Ես ասացի, որ մինչ այդ հարցի պատասխանը տալըինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը, հասկանալ, թե ինչ է գրված:Եվ երբ կարդացի գիրքը,այնպիսի տպավորություն էր, որ ես ինքս ինձ նամակ եմ գրել 10 տարի առաջ, այսինքն՝սա խոսակցություն է ինքս ինձ հետ: Այդ ընթերցման արդյունքում էր, որ ծնվեց «Չար տնակի հեքիաթը»: Ինչո՞ւմէր հեքիաթի իմաստը՝կոնտեքստը նրանում է, որ կարծես թե Ազգային ժողովի շենքը, «Ելք»խմբակցության ղեկավարի աշխատասենյակը խժռել է բոլոր այն արժեքները, որոնք այստեղ նկարագրված են, այսինքն՝ կերել է իմ հիշողությունն այն իմաստով, որպեսզի չհիշեմ, թե որն է առաքելությունը, որն է այն խնդիրը, որը պետք է լուծվի:
 
Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝որպես ինքս ինձ գրած նամակօգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը, երբ այս աշխատասենյակում նստած պետք է լինեմ խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր, որը պետք է սուր ելույթներ ունենա և այլն, , մի մասն ասի, որ հաստատ սա պայմանավորված է, թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի: Բայց պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ,իհարկե,այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ:
 
Այն միտքը, որ գրքում դրված բոլոր խնդիրները գործնականում լուծվող են,ինչ-որ առումով ճիշտ է՝ մի տարբերությամբ: Շատ հնարավոր է, որ այն,ինչ այստեղ գրված է,հնարավոր է՝պարզվի, որ շարունակական է, երկրագնդի պտույտի նման անընդհատ ուղեծիր ունի և այդ ուղեծրով պտտվում է:  Ինչի՞ համարեմ ասում, որովհետև այս գրքում կա մի գլուխ՝ «Ւ՞նչ է անում այդ բանտապահը»: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի և անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ճամփորդում եմ, միևնույն է, ինձ հետ է այդ խցիկը, բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո երբ բանտախցում եմ՝ կրկին բանտախցում եմ: Անկեղծ ասած, մի քանի օր առաջ մտածում էի, որ ես կրկին բանտախցում եմ: Ինչո՞ւ հիմա առավել,քան նախկինում, որովհետև հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել,գլուխը հանել ու մաքուր օդ շնչել: Իհարկե, ինձ թող ներեն Պետական պահպանության ծառայության իմ ընկերները, բայց անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ: Այստեղ պատկերն առավել հիշարժան է դառնում, եթե ես ձեզ ասեմ, որ հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և ամեն օր դուռը բացում էր,ինձ ուղեկցում քննության, իսկ հիմա նա աշխատում է իմ թիկնազորում և շարունակում է ինձ ուղեկցել:
 
Գրքի շապիկը. շատ բանիսկապես ենթագիտակցորեն էաշխատում, հիմա հղում եմ անումգրքի շապիկին, որ լուծումները մեր գլխում են,և ինձ նույնիսկ սկսել է թվալ, որ պատահական չէ, որ ես հենց այս տարբերակն եմ ընտրել:Իհարկե, մոտիվացիան այն է եղել, որ ամբողջ ճամփորդությունն իմ գլխում է տեղի ունեցել, բայց երևի այդ ասոցիացիաները նորից առաջանում են: Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ: «Ներիր ինձ որդիս» հատվածը,երբ կրկին այդ տրամաբանությունը վարչապետ դառնալուց հետո աշխատեց: Ընդհատակը. հիմա ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետև ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձևերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ որ գրավոր տեքստեր, ելույթներ:  Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել և մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է,և սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի:Շնորհակալություն»:            
 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման բանախոսների և մասնակիցների հարցերին: Մասնավորապես, անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքում Չե Գևարայի մասին հատվածին, որտեղ ասվում է, որ իրական հեղափոխականն այն քանդող ուժն է, որից հետո նոր կառույցներ պիտի գան, և իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում: Այս համատեքստում իր այժմյան զգացողության և մտածելակերպի մասին հարցադրմանը վարչապետը պատասխանել է. «Սա ամենակարևոր հարցերից է, որովհետև իմ պատկերացրած հեղափոխությունը, ինչպես հստակ գրված է, հենց այդպիսին է: Նաև այն համատեքստում, որ ասում են՝ այսպես ասում է, այնպես անում, շատ կարևոր հարց է:

Ես տեքստի ընթերցումն ավարտել եմ 2018 թ. փետրվարին: Բնականաբար, 2 ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր, և երբ եկավ 2018 թ. ապրիլը և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ կար այդ կարգախոսը՝ «Նիկոլ վարչապետ», այս տեքստն անընդհատ ինձ հետ էր, իմ մտքում էր: Ես մտածում էի հեղափոխության այն բանաձևի մասին, որը գրվել է, և ես ի՞նչ պետք է  անեմ այդ իրավիճակում: Անկեղծ ասած, իհարկե, մտածել եմ, որ այդ իրավիճակում, երբ արդեն առաջին փուլն ավարտված է, պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի առաքելությունն ավարտված է: Բայց երբ ինձ հասկանալի  է եղել՝ իսկ ի՞նչ տեղի կունենա հետո. Հայաստանի վարչապետ կդառնա, օրինակ, Կարեն Կարապետյանը կամ ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ այդ հեղափոխությունն իրականում ներիշխանական ինտրիգ չէր: Ես մտածեցի, որ ժողովուրդն ուղղակի կզգա իրեն, կներեք այդ բառի համար, օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Մինչև հիմա էլ տուն գնալու ուսապարկն իմ ուսերին է, և միակ պատճառը, որ այդ սցենարը չի գործել, հետևյալն է. ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ, իրենց համար ի հայտ կգա առավել ծախված ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, դրանց ծառայեց և թողեց, գնաց իրենց տուն: Սա է այդ հարցի պատասխանը: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, և քանի չեմ համոզվել այդ պատասխանի 100 տոկոսով ճշմարիտ լինելու մեջ, ինքս ինձ համաձայնություն չեմ տվել, որ ես պետք է լինեմ վարչապետի թեկնածու»:
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հիմնական ուղերձն այն է, որ անհատական ջանքը, մի մարդու գործողությունը գլոբալ ազդեցություն ունի ամեն ինչի վրա.«Այս գրքի լեյտմոտիվներից կարևորագույնը դա է՝ ցույց տալ անհատի անցած ճանապարհի գործողությունների ազղդեցությունը գլոբալ աշխարհի վրա: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, և 2017 թ. վերջ-2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի: 2016 թ. ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարեցի հայ գրականության ընթերցման տարի, որի պատճառն այն էր, որ ես զգացի՝ սովորական ինֆորմացիոն հոսքերը մեր իրականությանը պատասխաններ չեն տալիս: Եվ քանի որ ունեմ այն կանխավարկածը, որ գրականության մեջ բոլոր հարցերի պատասխանները կան, սկսեցի կարդալ մեր ժամանակակից գրողներին, որպեսզի գտնեմ այդ հարցերի պատասխանները: Իհարկե, չհասցրեցի այն ամբողջ ծավալով, կուզենայի ընթերցել բոլորին, բայց, իմ կարծիքով, դա մեր հետագա իրադարձությունների համար նույնպես շատ կարևոր դեր ունեցավ, երբ ես, իմ և իմ քաղաքական գործունեության ճգնաժամը զգալով,  հասկացա, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է դիմել գրականությանը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է նաև այս գիրքը, այս գրվածքը այդպիսի դերակատարում ունենա: Բայց արդյունքում սա այդպիսի գրականության կամ տեքստի հետևողական ընկալման այդ ճանապարհն է, երբ դու հատկապես գրականության, գրական տեքստերի մեջ փորձում ես գտնել լուծումներ»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա խնդիրների լուծումները մեր ժամանակակից գրողների տեքստերի մեջ կան և կոչ  արել ավելի շատ կարդալ արդի հայ գրողներին: «Մեր ժամանակակից գրողների այն գրքերը, որ կարդացել եմ, ավելի են խորացրել համոզմունքս. մենք այսօր ունենք տաղանդավոր հրաշալի գրողներ և վերջին 10 տարում Հայաստանում մեր գրականությունը մեծ վերածնունդ է ապրում, որ մենք դեռ չենք գիտակցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:
 
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:55 16/02/2019  |  ԼՐԱՀՈՍՎերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ. Խորհրդակցություն Վարչապետի մոտ
10:40 16/02/2019  |  Մամուլ«Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում
09:37 15/02/2019  |  ՄամուլՊուտինի այլընտրանքային առաջարկը Փաշինյանին. «Փաստ»
21:07 14/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀոռետեսական բոլոր կանխատեսումները պահեք ձեզ. Վարչապետն` ընդդիմությանը
12:09 13/02/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյան. «Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը»
22:41 12/02/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդականից` Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին հայտնած կարծիքի համար
16:27 12/02/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Ադրբեջանը իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար մեր արձագանքը պետք է լինի համարժեք. Նիկոլ Փաշինյան
10:07 09/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է. Նիկոլ Փաշինյան
09:59 09/02/2019  |  ՄամուլԵրկրում իրականում ոչինչ էլ չի փոխվել, նույն անարդարությունը շարունակվում է. «Ժամանակ»
18:54 02/02/2019  |  ՔաղաքականՎարչապետը կառավարության անդամների, «Իմ քայլը» խմբակցության և մարզպետների հետ փակ քննարկում է անցկացրել ԱԺ-ում

Արխիվ

[]